«Հիգիենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:アメニティ 2012 (8058508121).jpg|236px|մինի|Անձնական հիգիենայի պարագաներ հյուրանոցային լոգարանում]]
'''Հիգիենա''հիգիենա', գիտություն [[առողջություն|առողջության]] մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով։ Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է։
 
Հիգիենայի ուսումնասիրության օբյեկտ են հանդիսանում շրջակա միջավայրի գործոնները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլն)։ Ֆիզիկական գործոններն են օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժումը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան և այլն։ Քիմիական գործոնների ներգործությունը արտահայտվում է շրջակա միջավայրի գործոնների բաղադրիչ մաս հանդիսացող զանազան նյութերի (օրինակ՝օդ, ջուր և այլն) ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա։ Կենսաբանական գործոններն են ախտածին մանրէները, հելմինթները, տզերը, որոնց ներգործությունը մարդու վրա կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։ Կարևոր են նաև կյանքի պայմաննները՝ աշխատանքի բնույթը, սնունդը, բնակվելու պայմանները և այլն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հիգիենա» էջից