«Մխիթար Տաշրացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Մխիթար Տաշրացի''', Մխիթար Սկեվռացի (մոտ 1200–1271[[1200]]–[[1271]]), հայ միջնադարյան [[Աստվածաբանություն|աստվածաբան]], վարդապետ: Հայ մատենագրությունը նրա կյանքի և եկեղեց. գործունեության մասին շատ քիչ բան է պահպանել: Պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի]]ն տեղեկացնում է, որ Մխիթար Տաշրացին ընդգրկված է եղել [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիա]]յից [[Ոսկե հորդա]]յի [[Բաթու խան|Բաթու]] և Մանգու խաների մոտ ուղարկված դեսպանագնացությունների կազմում: Մխիթար Տաշրացու գրչին են պատկանում սակավաթիվ գործեր, որոնց մեջ առանձնանում է «Յաղագս համապատւութեան երկոտասանից առաքելոց» երկը: Գրվել է Հայոց թագավոր [[Հեթում Ա]]-ի (1226–70) հրամանով ու Կաստաղոնի եպս. Հակոբի հորդորներով և ներկայացնում է հեղինակի հաշվետվությունը 1263-ին Աքքա կատարած դիվանագիտական այցի մասին: Որպես [[Հեթում Ա]]-ի և կաթողիկոս [[Կոնստանդին Ա Բարձրաբերդցի|Կոստանդին Ա Բարձրբերդցու]] (1221–67) նվիրակ, այցելել է լատինական Արևելքի նշանավոր կենտրոններից մեկը` Աքքա, հանդիպելու Հռոմի [[Ուրբանոս IV]] պապի լեգատին (դեսպան)` Գուլիելմոս արքեպիսկոպոսին: Հռոմի եկեղեցին Հռոմկլայի կաթողիկոսարանից պահանջել է անվերապահորեն ենթարկվել պապական աթոռին` պատճառաբանելով, թե Պետրոսը առաքյալներից գլխավորն է և եկեղեցու վեմը, հետևաբար բոլոր պատրիարքներն ու կաթողիկոսները պետք է հնազանդվեն Պետրոսի աթոռին, այն է` Հռոմի եկեղեցուն, որպես գլխավորի: Մ. Տ., իր երկում հետևելով Վարդան Արևելցու մշակած եկեղեցաքաղ. գծին, ապացուցել է այդ պահանջի
անարդարացիությունը և ավետարանական խոսքերի աղավաղման, սեփական իշխանատենչության տեսանկյունից դրանց մեկնաբանման միտումը: Սեփական մոլորությունը հիմնավորելու համար անթույլատրելի է ախտակից դարձնել սրբին և մարմնական գերագահությունը տարածել նաև հոգևորի և աստվածայինի վրա, եզրակացրել է հեղինակը: Հայ եկեղեցու անկախ նվիրապետական կառույցը լատին կղերի ոտնձգություններից պաշտպանելու համար հայ աստվածաբանը հիմնվել է միայն Ս. Գրքի վկայությունների վրա: Հիսուսն առաքյալների մեջ գահերի տարբերություն
չի դրել. բոլոր տասներկու առաքյալներին տվել է նույն իշխանությունը և հավասարությունը: Հետևաբար, Հռոմի եկեղեցին ոչ մի իշխանություն ունենալ չի կարող մնացած աթոռների, այդ թվում` Հայ եկեղեցու վրա: Ցույց է տվել, որ Հայ եկեղեցին նույնպիսի հաջորդ է Տիեզերական եկեղեցու առաքելական ավանդույթի, ինչպիսին ներկայացնում են Երուսաղեմի, Հռոմի, Կոստանդնուպոլսի, Անտիոքի և Ալեքսանդրիայի պատրիարքական աթոռները: Պաշտպանելով Հայ եկեղեցու շահերը` հայ աստվածաբանը, միաժամանակ, իր երկում մեծագույն հարգանքով է խոսել քույր եկեղեցիների և մյուս ազգերի մասին` կոչ անելով Հռոմի աթոռին նույնպիսի վերաբերմունք դրսևորել: Հայտնի է Մ. Տ-ու երկի մոտ 20 ընդօրինա-
Տող 11.
== Աղբյուր ==
* Ազատ Բոզոյանի հոդվածը «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում (Երևան, 2002)
 
[[Կատեգորիա:Հայ աստվածաբաններ]]