«Մարսյան դաշտ (Փարիզ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
[[Պատկեր:Eiffel Tower and Mars fields.jpg|250px|մինի|աջից|Մարսյան դաշտը [[Մոնպառնաս]]ից]]
1751 թվականին [[Լյուդովիկոս XV]]֊ը որոշում ընդունեց աղքատացած ազնվական ընտանիքների տղաների համար զինվորական դպրոց բացելու մասին։
Դպրոցի առջևի բաց ընդհանուր տարածքն ստանում է Մարսյան դաշտ անվանումը, ի պատիվ պատերազմի աստծված [[Մարս (դիցաբանություն)|Մարս]]ի և սկսում է ծառայել որպես հրապարակ զինվորական շքերթների համար։ 1790 թ֊ի հունիսի 14֊ին հենց այստեղ է տեղի ունեցել ֆրանսիական առաջին սահմանադրության ընդունման հանդիսավոր արարողությունը։ 1791 թվականի հուլիսի 17-ին Մարսյան դաշտում է տեղի ունեցել ժողովրդական ընդվզումների մասնակիցների գնդակահարությունը։

[[1783 թվական]]ին ֆիզիկոսներ Ժակ Շարլը և Ռոբեր եղբայրները Մարսյան դաշտում են կատարել աերոստատիկայի առաջին փորձերը<ref>[http://www.scienceandsociety.co.uk/results.asp?image=10447673 ''Medal commemorating Charles and Robert’s balloon ascent, Paris, 1783''] from [http://www.scienceandsociety.co.uk/help.asp#p1 Science and Society], 2010.</ref>։ 1784 թվականին օդագնաց Բլանշերն առաջինը որոշեց ստուգել օդապարիկով թռիչք։
 
[[Ֆրանսիական մեծ հեղափոխություն]]ից հետո, Մարսյան դաշտում տեղի են ունենում հանդիսություններ՝ նվիրված հայրենասիրական տոներին։
1833 թ.֊ից 1860 թվականներին Մարսյան դաշտում կազմակերպվում էին ձիարշավներ։ 1867 թվականից ի վեր այստեղ պարբերաբար կազմակերպվում են միջազգային ցուցահանդեսներ։ 1794 թվականի հունիսի 8-ին Մարսյան դաշտում, նկարիչ Ժակ Լուի Դավիդի նախաձեռնությամբ կազմակերպվեց մշակութային միջոցառումների փառատոն<ref>[https://books.google.com/books?id=6_2wkP4j-EsC&lpg=PR1&pg=PR1#v=onepage&q&f=false ''Encyclopedia of the age of political revolutions and new ideologies: 1760 - 1815''], Gregory Fremont-Barnes; Greenwood Press, CT, 2007; [https://books.google.com/books?id=6_2wkP4j-EsC&lpg=PR1&pg=PA237#v=onepage&q&f=false p.237]</ref>, որի պատվին Մարսյան դաշտը վերակառուցվեց<ref>[https://books.google.com/books?id=QhyjQgAACAAJ&dq=A+Cultural+History+of+the+French+Revolution&hl=en&ei=k3NOTJ2qEIP98Abx1q31BQ&sa=X&oi=book_result&ct=result&resnum=1&ved=0CC0Q6AEwAA ''A Cultural History of the French Revolution''], Emmet Kennedy; Yale Univ. Press, 1989; p.345.</ref>։ Հեղափոխության պատմության մեջ փառատոնը համարվում է ամենահաջողվածներից մեկը<ref>Kennedy, 1989; p.345.</ref>։