«Մասնակից:Անահիտ Հովհաննիսյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
 
== Պատմվածքի ստեղծման նախապատմությունը ==
Ակուտագավան հայտնի է նրանով, որ իր շատ պատմվածքների համար տարբեր աղբյուրներից կարկատաններ էր անում, և այս առումով «Սարդոստայնը» նույնպես բացառություն չէ: 1917-18 թվականների ժամանակահատվածում նա անգլերեն թարգմանությամբ կարդում էր Ֆ.[[Դոստոևսկի, Ֆ.|Դոստոևսկու]] «[[Կարամազով եղբայրներ]]»-ը, և «Սարդոստայն» պատմվածքը վերապատմած է վեպից վերցված կարճ առակից, որը հայտնի է «Սոխի առակը» վերնագրով: Առակում չար կինը իր ողջ կյանքի ընթացքում երբևէ որևէ բարի արարք չէր գործել, սակայն նրա պահապան հրեշտակը Տիրոջն ասում է, որ, այնուամենայնիվ, նա մի բարի գործ է կատարել.մի անգամ մուրացկանին մի գլուխ սոխ է տվել: Եվ ահա Տերն ասում է հրեշտակին, որ թող վերցնի այդ սոխը և օգտագործի այն՝ նրան դժոխքից դուրս բերելու համար: Հրեշտակը համարյա դուրս է քաշում կնոջը, սակայն մյուս մեղսագործները կախվում են նրանից՝ հույս ունենալով, որ իրենք էլ կարող են փրկվել: Այդ պահին նա գոռգոռում է նրանց վրա՝ ասելով, թե սոխը իրենն է, և միայն ինքը պետք է փրկվի, բայց սոխը պոկվում է նրա ձեռքից, և կինը ցած է ընկնում դժոխք, որտեղ էլ մնում է:
Պատմվածքի համար մեկ այլ աղբյուր է ծառայել նույնատիպ վերնագրով մի պատմություն, որ զետեղված է Կարմայում: Վաղ բուդդիզմի ծագումնաբանության մասին պատմող հինգ առակների պատմությունը տպագրվել է դեռևս 1895 թվականին Տոկիոյում:Կանդատայի կերպարը նա վերցրել է այդտեղից, որը չարագործ էր և իր վրա անեծք կրելով՝ պետք է տառապեր բուդդայական դժոխքում այնքան մինչև իր վատ ճակատագիրը ավարտվեր: Այստեղ, այնուամենայնիվ, Կանդատան անմիջապես փրկության ուղի չուներ՝ դժոխքից հեռանալու, բայց դրա փոխարեն կարևորվում է այն միտքը, որ ցանկացած լավ արարք, ինչպես սարդին փրկելը, հնարավորություն կտա նրան՝ կրկին վեր բարձրանալու: