«Վլադիմիր Նազոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ՝ [[1941 թվական]]ի [[դեկտեմբերի 30]]-ին, Նազորը կառավարական դեկրետով դարձել է [[Խորվաթիա|Խորվաթի]]այի գիտության և արվեստների ակադեմիայի անդամ, բայց [[1942 թվական]]ի սկզբներին նա բանաստեղծ Իվան Գորան Կովաչիչի հետ փախել է Զագրեբից՝ մակույկով գաղտնաբար նավարկելով Սավայի վտակ Կուպա գետով (այդ փախուստը արտացոլված է նրա «Մակույկը Կուպայի վրա» պոեմում), և միացել է հարավսլավացի պարտիզաններին: Վլադիմիր Նազորը ակտիվորեն մասնակցել է [[Հարավսլավիա|Հարավսլավիայ]]ի ժողովուրդների 1941-1945 թվականների ազատագրական պայքարին: 1943 թվականին նա ընտրվել է Խորվաթիայի ազատագրման հակաֆաշիստական երկրամասային [[վեչե]]ի նախագահի առաջին տեղակալ, 1945 թվականին՝ Խորվաթիայի Ժողովրդական ժողովի նախագահության նախագահ:
[[Պատկեր:Vladimir Nazor 1007.JPG|250px|ձախից|Գրողի շիրմաքարը]]
 
Վլադիմիր Նազորը հինգ հարյուրից ավելի բանաստեղծությունների հեղինակ է: «Սլավոնական լեգենդներ» (1900թ.), «Ժիվանա» (1902 թ.), «Խորվաթ արքաներ» (1912 թ.), «Նոր երգեր» (1912 թ.) բանաստեղծական ժողովածուներում, «Բրունդո արջը» (1915 թ.) պոեմում, «Իստրիական պատմվածքներ» գրքում (1913 թ.) նա, կիրառելով հին սլավոնական պատմության, առասպելաբանության պատկերավորման և խորհրդանիշերի համակարգերի հնարքներն ու հնարավորությունները, ներկայացնում, հաստատում է սլավոն ժողովուրդների վեհությունը: