«Հենրի Ֆորդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 82.
1930-ականների վերջում և 1940-ականների սկզբում Էդսելը, ով կազմակերպության ղեկավարն էր, մտածում էր, որ հայրը ստիպած է արհմիությունների հետ որոշակի համաձայնության գալ, քանի որ այդ բռնությունները և աշխատանքային խափանումները հավերժ չէին կարող շարունակվել: Բայց Ֆորդը, ով չնայած կազմակերպության ղեկավար չլինելուն՝ դեռևս փաստացի պահպանում էր վերջնական որոշման իր իրավունքը, հրաժարվում է համագործակցել: Մի քանի տարի նա շարունակում է պահել Բենեթին՝ որպես Ֆորդ Մոթոր Քոմփանիի աշխատանքին խառնվել փորձող արհմիությունների հետ կապված հարցերի պատասխանատու: Սորենսենի հուշերից<ref name="Sorensen1956p261">{{Harvnb|Sorensen|1956|p=261}}.</ref> պարզ է դառնում, որ Ֆորդը Բենեթին նշանակել էր պատասխանատու, որպեսզի համոզված լինի, որ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
 
Ֆորդ Մոթոր Քոմփանին Դետրոյթի վերջին ավտոարտադրողն էր, որը ճանաչեց Միավորված ավտոաշխատողների միությունը (UAW): 1941 թվականին UAW միության նստացույցի պատճառով փակվել էր Ռիվեր Ռուժի գործարանը ([[:en:Ford_River_Rouge_Complex|Ford River Rouge Complex]]): Սորենսենը պատմում է<ref name="Sorensen1956pp266-272">{{Harvnb|Sorensen|1956|pp=266–272}}.</ref>, որ խելագարված Ֆորդը պատրաստ էր մինչև վերջ գնալ՝ ընկերությունը կործանման վտանգի ենթարկելով, բայց չհամագործակցել: Ֆորդի կինը՝ Կլարան սպառնում է թողնել նրան, եթե վերջինս ոչնչացնի ընտանեկան բիզնեսը: Կլարայի կարծիքով՝ դա չարժեր այն քաոսը, որը արդյունքում կստեղծվեր: Ֆորդը ենթարկվեց կնոջ ուլտիմատումին և նույնիսկ հետագայում ընդունեց, որ կնոջ որոշումը ճիշտ էր: Մի գիշերվա ընթցքումընթացքում Ֆորդ Մոթոր Քոմփանին ամենահամառ ընդդիմադիր ավտոարտադրողից դարձավ UAW-ի հետ ամենանպաստավոր պայմաններով պայմանագիր ունեցողը: Պայմանագիրը կնքվեց 1941 թվականի հունիսին<ref name="Sorensen1956pp266-272" />:
 
=== Ֆորդ Էյրփլեյն Քոմփանի ===