«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
«Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։`
 
«'''Սանասար և Բաղդասար'''»։ Հայոց Գագիկ [[թագավոր]]ը հարկատու էր [[Բաղդադ]]ի կռապաշտ [[խալիֆ]]ին։ Վերջինս, լսելով արքայադստեր՝ [[Ծովինար]]իԾովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է։ Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը։ Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից։ Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում։ Հանկարծակի բխած [[Կաթնաղբյուր]]ից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հետո նա մեկնում է [[Բաղդադ]]։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու [[Բաղդասար]]ը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում [[խալիֆ]]ին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ [[Սասուն]]ը, հզորացնում ու շենացնում այն։ [[Սանասար]]ն ամուսնանում է [[Դեղձուն-Ծամի]] հետ։ Ունենում են [[3]] զավակ՝ [[Մհեր]]ը, [[Ձենով Օհան]]ը և [[Վերգո]]ն։
 
«'''Մեծ Մհեր'''»։ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդ տարիներին [[Սասուն]]ը հարկատու էր [[Մըսրա Մելիք]]ին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում են [[Առյուծաձև Մհեր]], [[Սպիտակ Դև]]ից ազատում է գեղեցկուհի [[Արմաղան]]ին ու ամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է [[Մըսրա Մելիք]]ին և [[Սասուն]]ն ազատում հարկերից, հիմնում է [[Մարութա]] Բարձրիկ Աստվածածինը, [[Ծովասար]]ը դարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ։ Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ [[Իսմիլ Խաթուն]]ը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին [[Իսմիլ Խաթուն]]ը կոչում է Մելիք՝ ի հիշատակ մեռած ամուսնու։ [[7]] տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է [[Սասուն]]ը։ Որոշ ժամանակ անց [[Արմաղան]]ը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են։