«Համակարգչային ցանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
 
# Միատեսակ (peer to peer) ցանցում բոլոր համակարգիչները հավասարազոր են - ունեն մեկ տեսակ։ Այդ պատճառով բոլոր համակարգիչները կարող են հանդես գալ որպես սերվեր, որը ցանցում մյուս համակարգիչներին տրամադրում է իր ռեսուրսները և միևնույն ժամանակ լիարժեքորեն օգտագործում է իրեն տրված բոլոր հնարավորությունները։
# Ի տարբերություն միատեսակ ցանցի հաճախորդայինում կարող են լինել մի քանի գլխավոր համակարգիչներ և տարբեր սերվերներ։ Ցանցի մնացյալ բոլոր համակարգիչները անվանվում են դիմորդներ կամ աշխատող ստանցիաներ (workstations)։ Սերվերը նախընտրված համակարգիչ է, որնորը տարատեսակ ծառայություններ է մատուցում այլ համակարգիչներին։ Գոյություն ունեն տարատեսակ սերվերներ, կախված նրանց մատուցաց ծառայություններից։
 
Միատեսակ ցանցերը առավելագույնս օգտագործվում են տնային համակարգիչներում կամ ոչ մեծ ընկերություններում։ Սկզբում այդպիսի ցանցում աշխատող համակարգիչները միանում են միմյանց ֆիզիկասես, այլ խոսքով կցման մալուխի օգնությամբ, այնուհետև հատուկ ծրագրային ապահովում է իրականացվում։ Այդ բանի համար անհրաժեշտ է, որպեսզի համակարգիչներում օգտագործվի Windows, Linux կամ այլ օպերացիոն համակարգ։ Միատեսակ ցանցերում փոխկապակցված համակարգիչները ամբողջացվում են մի խմբում, որն ունենում է իր յուրահատուկ և չկրկնվող անունը։