«Ավրորա (մրցանակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 60.
2016թ. «Ավրորա» մրցանակի թեկնածությունների առաջադրումն սկսվել է 2015 թ. հուլիսի 1-ին և ավարտվել՝ հոկտեմբերի 1-ին: Ներկայացված 186 առաջադրումները ներառել են 113 թեկնածուներ՝ 27 երկրից:
 
=== ՀավակնորդներՀերոսներ ===
 
* '''Դր. Թոմ Քաթինան''' Սուդանի Նուբա լեռների «Գթության մայր» հիվանդանոցի բժիշկն է։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանին սահմանակից այս գոտում մշտապես ներկա միակ բժիշկն է և միանձնյա սպասարկում է այդ տարածքի 500 հազար բնակչությանը։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածաշրջանի անդադար ռմբակոծմանը, նա երբեք չի լքում հիվանդանոցի տարածքը, որ գիշերուզօր հասանելի լինի վիրավորների համար։ Դոկտոր Քաթինան TIME պարբերականի կողմից դասվել է 2015 թ. ամենաազդեցիկ անհատականությունների շարքը<ref>{{cite news|title=The 100 Most Influential People |url=http://time.com/collection/2015-time-100/ |publisher=TIME}}</ref>:
* '''Սայիդա Ղուլամ Ֆաթիման''' իր կյանքը նվիրել է մերօրյա ստրկության վերջին ձևերից մեկի՝ կախյալ շահագործման վերացման համար Պակիստանում տարվող պայքարին։ Նրա գլխավորած «Կախյալ շահագործվողների ազատագրման ճակատն» օգնել է բազում մարդկանց, այդ թվում՝ 21 հազար երեխաների, որոնք ստիպված են եղել աշխատել աղյուսի թրծարաններում՝ ծնողների պարտքը մարելու համար։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են կատարվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության:
* '''Հայր Բերնարդ Կինվին''' հոգևորական է դարձել 19 տարեկանում՝ հոր և չորս քույրերի մահից հետո։ Հայրենի Տոգոյից նա գործուղվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն՝ գլխավորելու տեղի կաթոլիկ առաքելություններից մեկը։ 2012 թ.-ին երկրում քաղաքացիական պատերազմ է բռնկվել, որի ընթացքում Հայր Կինվին ապաստան և բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերին՝ հետապնդումից ու վերահաս մահից փրկելով հարյուրավոր մարդկանց<ref>{{cite news|title=A Look at the Four Finalists of the 2016 Aurora Prize |url=http://www.huffingtonpost.com/john-prendergast/a-look-at-the-four-finali_b_9851686.html |publisher=The Huffington Post|date=5 May 2016}}</ref>:
Տող 116.
2016 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրումներ կատարվել են 66 երկրներից: 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հանրությանը հայտնի կդառնան 2017 թ. փետրվարին<ref>{{cite news|title=254 candidates nominated for 2017 Aurora Prize |url=http://www.mediamax.am/en/news/society/19791/ |publisher=Mediamax |date=10 September 2016}}</ref>:
 
=== ՀավակնորդներՀերոսներ ===
2017 թվականի «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են
{| class="wikitable"
Տող 165.
2018 թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրման փուլի ընթացքում (2017 թ. մայիսի 29-ից  սեպտեմբերի 8-ը)  հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից և Քենյայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:
 
=== ՀավակնորդներՀերոսներ ===
2018 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հրապարակվեցին 2018 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Յուրաքանչյուր անհատ ընտրվել է այն բացառիկ խիզախության, շարունակական ազդեցության եւ անսպառ նվիրումի համար, որ ցուցաբերել է հանուն մարդկային կյանքի փրկության եւ աղետի պայմաններում մարդասիրական օգնության գործի առաջմղման։ «Ավրորա» մրցանակը, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ներկայացնում է այս տարվա երեք հերոսներին.