«Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
[[1946 թվական]]ի [[հունիսի 2]]-ին ընտրված Սահմանադիր ժողովը սեպտեմբերին ընդունեց նոր սահմանադրության նախագիծը, որը հավանության արժանացավ [[1946 թվական]]ի [[հոկտեմբերի 13]]-ին անցկացված [[հանրաքվե]]ով: Նոր սահմանադրությանը բնորոշ էին խորհրդարանական կարգի առկայությունը, հանրապետության նախագահի իշխանության թուլացումը:
 
== Պատմություն==
Նոր սահմանադրության առաջին նախագիծը Սահմանադիր ժողովի կողմից կազմվել էր [[1946 թվական]]ի սկզբին: Ըստ դրա՝ նախատեսվում էր ունենալ միապալատ Ազգային ժողով՝ որպես օրենսդիր մարմին, հանրապետության նախագահ, որը պետք է ընտրվեր Ազգային ժողովի կողմից և իրականացներ ներկայացուցչական գործառույթներ, և որպես գործադիր իշխանության մարմին՝ Նախարարների խորհուրդ, որի նախագահը նույնպես պետք է ընտրվեր Ազգային ժողովի կողմից: Այս նախագիծը հանրաքվեով մերժվեց:
Տող 19 ⟶ 20՝
[[1958 թվական]]ի մայիսին ալժիրյան [[ճգնաժամ]]ի ալիքի վրա իշխանության գլուխ անցավ Շառլ դը Գոլը: Զբաղեցնելով [[վարչապետ]]ի պաշտոնը՝ նա սահմանադրական մի շարք բարեփոխումներ իրականացրեց, որոնք հանգեցրին Ֆրանսիայում նախագահական հանրապետության հաստատմանը: 1958 թվականի նոյեմբերին նոր [[սահմանադրություն]]ը ընդունվեց հանրաքվեով, և հանրապետության գործող նախագահ Կոտին նոյեմբերին ստորագրեց այն: Դրանով իսկ դրվեց չորրորդ հանրապետության վերջը և հինգերորդի սկիզբը: Այդ նույն տարվա դեկտեմբերին [[Շառլ դը Գոլ]]ը ընտրվեց հանրապետության [[նախագահ]]:
 
'''ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ'''
 
Չորրորդ հանրապետության օրոք ազգայնացվեցին ածխի, գազի, ավտոմեքենաշինական ու ավիացիոն արդյունաբերությունը, խոշորագույն հինգ բանկ, խնայդրամարկղերը, ապահովագրական ընկերությունների մի մասը: Ազգայնացված ձեռնարկություններում ստեղծվեցին վարչական խորհուրդներ, որոնցում ընդգրկված էին նաև աշխատավորներ:
Տող 37 ⟶ 38՝
փոստային կապի և հեռահաղորդակցության օպերատոր - PTT - Postes, télégraphes et téléphones —ը:
 
'''ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՅԼ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ'''
 
Չորրորդ հանրապետության նախագահներ են եղել.
Տող 47 ⟶ 48՝
Քաղաքական նշանավոր գործիչներ էին՝ վարչապետներ Ռենե Պլևենը (երկու ժամկետ է ղեկավարել կառավարությունը), Գի Մոլլը (1956-1957 թթ.), ինչպես նաև Անտուան Պինեն, Ռոբեր Շումանը, Պիեռ Պֆիմլենը:
 
'''ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ'''
 
Օրենսդիր մարմիններն էին. Հանրապետության խորհուրդը, որն ընտրվում էր Ազգային ժողովի և ընտրարարների կոլեգիաների կողմից, ինչպես նաև հենց ինքը՝ Ազգային ժողովը, որն ընտրվում էր ժողովրդի կողմից:
Տող 57 ⟶ 58՝
Սահմանադրական վերահսկողության մարմինը Սահմանադրական կոմիտեն էր, որը նշանակվում էր Ազգային ժողովի ու Հանրապետության խորհրդի կողմից: Դատական մարմիններում ծառայության նշանակման համար կադրեր ընտրող մարմինը Մագիստրատուրայի բարձրագույն խորհուրդն էր, որը նշանակվում էր Ազգային ժողովի և հեղինակություն վաստակած դատավորների կողմից:
 
'''ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԸ'''
 
'''Ձախեր'''
Տող 83 ⟶ 84՝
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Les programmes
== Արտաքին հղումներ ==
Конституция Франции 1946 года
 
Конституция Франции 1946 года, избирательный закон 1946 года и пересмотр избирательного закона 1951 года
 
Реферат «Конституция Франции 1946 г.»
 
Курсовая работа «Франция после Второй мировой войны»
 
Проект конституции от 1945 года
[[Կատեգորիա:Քսաներորդ դարի պատմություն]]
[[Կատեգորիա:Ֆրանսիայի պատմություն]]