«Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
[[1953 թվական]]ին իրականացված սահմանադրական բարեփոխումների համաձայն՝ իշխանությանը անվստահություն կարող էր հայտնվել պարզ մեծամասնությամբ, առանց ձեռնպահ ձայների հաշվառման: Բացի այդ, Նախարարների խորհրդի նախագահը լրացուցիչ լիազորություններ էր ստանում Ազգային ժողովն արձակելու հարցում, կառավարությունը սահմանափակ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու իրավունք էր ստանում՝ իրեն պատվիրակված լիազորությունների սահմաններում, Նախարարների խորհրդին իրավունք էր վերապահվում հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ, մտցվում էր հանրապետության նախագահի ընտրության պարզեցված կարգ (պետք է ընտրվեր առանց բանավեճերի, պարզ մեծամասնությամբ), կոալիցիոն կառավարության մասին դրույթը չեղարկվում էր, համամասնական ընտրակարգը փոխարինվում մեծամասնականով:
 
Մինչև [[1947 թվական]]ի մայիս ամիսը [[Ֆրանսիա]]ն կառավարում էին կոալիցիա կազմած ձախ և աջամետ ու կենտրոնամետ կուսակցությունները, ներառյալ կոմունիստներին: Նպատակ ունենալով իշխանությունից հեռացնելու կոմունիստական կուսակցությանը, որը խորհրդարանում խոշորագույն քաղքական ուժն էր, և աջերի դըգոլյան՝ Ֆրանսիական ժողովրդի միավորումը, ստեղծվեց նոր կոալիցիա (այսպես կոչված՝«երրորդ ուժը»), որի մեջ մտան Բանվորական ինտերնացիոնալի ֆրանսիական բաժանմունքը (սոցիալիստները), ԺողովրդաԺողովրդական-հանրապետական շարժումը (քրիստոնյա դեմոկրատները), արմատականները և անկախների ու ագրարայինների աջամետ ու կենտրոնամետաջակենտրոնամետ Ազգային կենտրոնը: Ֆրանսիական ժողովրդի միավորումը ներկայացնող պատգամավորների մի մասը, անհամաձայնություն հայտնելով դը Գոլին, անցավ իշխող նորաստեղծ կոալիցիայի կողմը, և դը Գոլը 1953 թվականին ժամանակավորապես հեռացավ քաղաքականությունից: [[1956 թվական]]ին կազմավորվեց Հանրապետական ճակատի կառավարություն, որի մեջ մտան արմատականներն ու սոցիալիստները, որոնք ճանաչել էին Ալժիրի ու Մարոկկոյի անկախությունը: Սակայն [[1957 թվական]]ի մայիսին այդ կառավարությունը փլուզվեց:
 
Չորրորդ հանրապետության օրոք իշխանությունների կողմից երաշխավորվել է տղամարդկանց և կանանց աշխատանքի վարձատրության հավասարությունը, ընդլայնվել է գործազուրկներին տրվող պետական օգնությունը, վերականգնվել են քառասունժամյա աշխատանքային շաբաթը, վճարովի արձակուրդները, արտաժամյա աշխատանքի վարձատրության բարձրացված չափանշումները։ [[1950 թվական]]ից մտցվել է աշխատավարձի երաշխավորված համազգային նվազագույն չափ, որը փոփոխվում էր՝ համապատասխանեցվելով նվազագույն կենսամակարդակին: Ծերության և հաշմանդամության թոշակների տարիքային շեմը հաստատվել է 65 տարին։ Ստեղծվել է սոցիալական ապահովագրության միասնական պետական համակարգ, որը տարածվում էր բոլոր վարձու աշխատողների վրա, բացառությամբ գյուղատնտեսության ոլորտում ընդգրկվածների։ Ժողովրդագրական դրությունը բարելավելու, ծնելիությունը խթանելու նպատակով նպաստներ են սահմանվել անչափահաս երեխաներ ունեցողների համար։
Տող 18.
 
[[1958 թվական]]ի մայիսին ալժիրյան [[ճգնաժամ]]ի ալիքի վրա իշխանության գլուխ անցավ Շառլ դը Գոլը: Զբաղեցնելով [[վարչապետ]]ի պաշտոնը՝ նա սահմանադրական մի շարք բարեփոխումներ իրականացրեց, որոնք հանգեցրին Ֆրանսիայում նախագահական հանրապետության հաստատմանը: 1958 թվականի նոյեմբերին նոր [[սահմանադրություն]]ը ընդունվեց հանրաքվեով, և հանրապետության գործող նախագահ Կոտին նոյեմբերին ստորագրեց այն: Դրանով իսկ դրվեց չորրորդ հանրապետության վերջը և հինգերորդի սկիզբը: Այդ նույն տարվա դեկտեմբերին [[Շառլ դը Գոլ]]ը ընտրվեց հանրապետության [[նախագահ]]:
 
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
 
Չորրորդ հանրապետության օրոք ազգայնացվեցին ածխի, գազի, ավտոմեքենաշինական ու ավիացիոն արդյունաբերությունը, խոշորագույն հինգ բանկ, խնայդրամարկղերը, ապահովագրական ընկերությունների մի մասը: Ազգայնացված ձեռնարկություններում ստեղծվեցին վարչական խորհուրդներ, որոնցում ընդգրկված էին նաև աշխատավորներ:
 
Դեռևս 1946 թվականին Ժան Մոնեի գլխավորությամբ ստեղծվել էր տնտեսության պլանավորման գլխավոր քարտուղարություն, որն զբաղվում էր երկրի զարգացման միջնաժամկետ ծրագրերի մշակմամբ: Հիսունից ավել աշխատողներ ունեցող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում հիմնվել էին «ձեռնարկության կոմիտե»-ներ, որոնք բաղկացած էին վարչության, բանվորների, ինժեներների, տեխնիկների ներկայացուցիչներից:
 
Արդյունաբերության ներդրումային բազայի ամրապնդման գործում մեծ դեր խաղաց կապիտալի արտահոսքի նվազումը: Առաջատար բանկերի ազգայնացումից հետո հենց դրանց կապիտալը հիմնականում ներդրվեց ազգային տնտեսությունում, և ոչ թե օտարերկրյա հատկացումներն ու փոխառությունները: Արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը. եթե քսաներորդ դարի սկզբին կապիտալի արտահանումը տասն անգամ գերազանցում էր ֆրանսիական արդյունաբերության մեջ կատարվող ներդրումներին, ապա 1950-ական թվականների վերջերին վեց անգամ պակասեց կապիտալի արտահոսքը՝ ներքին շուկայում ներդրումների բազմապատիկ ավելացման հաշվին:
 
Սկսվեց էժան բնակարանների կառուցումը: Կառավարությունը կարողացավ միջոցներ հատկացնել պատերազմի պատճառով ավերված գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև այն երիտասարդ գյուղացիներին, ովքեր ցանկանում էին իրենց տնտեսությունն ստեղծել:
 
Ֆրանսիայի տրանսպորտի և կապի բնագավառում նկատելի դերակատարություն ստանձնեցին հետևյալ կազմակերպությունները.
 
երկաթուղային տրանսպորտի օպերատոր - SNCF - Société Nationale des Chemins de fer Français - ֆրանսիական երկաթուղու ազգային ընկերությունը.
 
Փարիզի հասարակական տրանսպորտի օպերատոր - RATP - Régie Autonome des Transports Parisiens - Փարիզի հասարակական տրանսպորտի ինքնավար հիմնարկությունը.
 
փոստային կապի և հեռահաղորդակցության օպերատոր - PTT - Postes, télégraphes et téléphones —ը:
 
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՅԼ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
 
Չորրորդ հանրապետության նախագահներ են եղել.
 
Վենսան Օրիոլը (մինչև 1954 թ.)
 
Ռենե Կոտին
 
Քաղաքական նշանավոր գործիչներ էին՝ վարչապետներ Ռենե Պլևենը (երկու ժամկետ է ղեկավարել կառավարությունը), Գի Մոլլը (1956-1957 թթ.), ինչպես նաև Անտուան Պինեն, Ռոբեր Շումանը, Պիեռ Պֆիմլենը:
 
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԸ
 
Օրենսդիր մարմիններն էին. Հանրապետության խորհուրդը, որն ընտրվում էր Ազգային ժողովի և ընտրարարների կոլեգիաների կողմից, ինչպես նաև հենց ինքը՝ Ազգային ժողովը, որն ընտրվում էր ժողովրդի կողմից:
 
Պետության գլուխը հանրապետության նախագահն էր, որն ընտրվում էր Ազգային ժողովի և Հանրապետության խորհրդի կողմից:
 
Գործադիր մարմինը Նախարարների խորհուրդն էր՝ նախարարների խորհրդի նախագահով ու նախարարներով, որոնք նշանակվում էիր հանրապետության նախագահի կողմից և պատասխանատու էին Ազգային ժողովի առաջ:
 
Սահմանադրական վերահսկողության մարմինը Սահմանադրական կոմիտեն էր, որը նշանակվում էր Ազգային ժողովի ու Հանրապետության խորհրդի կողմից: Դատական մարմիններում ծառայության նշանակման համար կադրեր ընտրող մարմինը Մագիստրատուրայի բարձրագույն խորհուրդն էր, որը նշանակվում էր Ազգային ժողովի և հեղինակություն վաստակած դատավորների կողմից:
 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԸ
 
'''Ձախեր'''
 
Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն - կոմունիստական
 
'''Ձախակենտրոն'''
 
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցություն - սոցիալիստական
 
'''Կենտրոնամետ'''
 
Արմատական հանրապետական և արմատական սոցիալիստական կուսակցություն - ազատական
 
Ժողովրդական-հանրապետական շարժում - քրիստոնեա-դեմոկրատական
 
'''Աջակենտրոն'''
 
Անկախների և ագրարայինների ազգային կենտրոն - պահպանողական
 
'''Աջեր'''
 
Ֆրանսիական ժողովրդի միավորում - պահպանողական
 
== Ծանոթագրություններ ==