«Կարճատեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 2.
'''Կարճատեսություն''', Միոպիա (հունարեն կկոցել և ափ-աչք), [[աչք]]ի բեկունակության թերություն, որի հետևանքով կարճատեսությամբ տառապող անձինք վատ են տեսնում հեռվում գտնվող առարկաները։ Կարճատեսության դեպքում զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ոչ թե [[ցանցաթաղանթ]]ի վրա (ինչպես լինում է բնականոն տեսողության դեպքում), այլ դրա առջևում, որի հետևանքով դիտվող առարկայի հստակ պատկերը ցանցաթաղանթի վրա չի ստացվում։ Կարճատես աչքի ցանցաթաղանթի վրա կիզակետվում են միայն տարամիտման որոշակի աստիճան ունեցող, այսինքն՝ աչքին մոտիկ գտնվող առարկաներից եկող ճառագայթները։ Կետը, որից եկող ճառագայթները աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ցանցաթաղանթի վրա, կոչվում է հստակ տեսողության հեռավոր կետ, որի դիրքով էլ որոշվում է կարճատեսության աստիճանը։ Որքան այդ կետը մոտ է աչքին, այնքան մեծ է կարճատեսության աստիճանը, աչքից 1 մ հեռավորության դեպքում այն 1, 0 դիօպտր է (1 դ կամ 1 D), 50 սմ-2, 0 D, 25 սմ-4 D։ Ամենամոտ կետը, որից եկող ճառագայթները 1. ճառագայթների մուտքը աչքի մեջ կարճատեսության դեպքում, 2. երկգոգավոր ապակիներով շտկելուց հետո աչքը կարող է կիզակետել ցանցաթաղանթի վրա՝ աչքի առավելագույն լարման դեպքում, կոչվում է հստակ տեսողության մերձավոր կետ։ Հստակ տեսողության հեռավոր և մերձավոր կետերի միջև ընկած հեռավորությամբ որոշում են կարճատես աչքի հստակ տեսողության սահմանները։ Տարբերում են կարճատեսության 3 աստիճան, թույլ՝ մինչև 3, 0 D, միջին՝ 3, 0-6, 0 D, և ուժեղ՝ 6, 0 D և ավելի։ Ուժեղ կարճատեսությունը պետք է տարբերել չարորակ կարճատեսությունից, որի դեպքում առաջանում են աչքի ցանցաթաղանթի և անոթաթաղանթի օրգանական փոփոխություններ (արյունազեղումներ, ատրռֆիայի երևույթներ, ցանցաթաղանթի շերտազատում), պատճառ դառնում տեսողության տարբեր աստիճանի կորուստի։ Կարճատեսությունն առավել հաճախ զարգանում է դպրոցական տարիքում և կապված է գլխավորապես տեսողական երկարատև աշխատանքի հետ (ընթերցանություն, գրավոր աշխատանք), հատկապես անբավարար լուսավորվածության և հիգիենային վատ պայմաններում։ Կարճատեսությանը նպաստում են նաև ժառանգական գործոնները և աչքի ակոմոդացիայի թուլացումը։ Ուժեղ կարճատեսության դեպքում Փոփոխություններ են առաջանում նաև աչքի ներքին թաղանթներում։ Կարճատեսությունն ախտորոշվում է հատուկ սարքերի օգնությամբ (ռեֆրակտոմետր) և հատուկ մեթոդներով (սկիասկոպիա) կամ ակնոցի ընտրությամբ, ուղղվում է ցրող երկգոգավոր (բացասական) ապակիներով։ Կանխարգելումը, դասասենյակներում
բնականոն լուսավորվածության ապահովում, տեսողական աշխատանքի ռեժիմի պահպանում։
 
=== Կարճատեսության հիմնական պատճառները. ===
-գենետիկ նախատրամադրվածությունը,
 
-սխալ սնվելը
 
-աչքերի գերլարումը/գերծանրաբեռնվածությունը,
 
-աչքի մկանների թուլությունը
 
-տեսողության սխալ շտկումը, կամ առավել ևս, դրա բացակայությունը:
 
=== Ախտորոշումը ===
Ճիշտ և անսխալ ախտորոշումներ կատարելու համար հարկավոր է կատարել համապատասխան հետազոտություններ.
 
Կարճատեսության աստիճանի որոշում, աչքի չափումներ,ներակային ճնշման ստուգում, ակնադիտային ստուգում և տեսադշտի որոշում:
 
=== Բուժում ===
Կարճատեսությունը բուժելու արդյունավետ միջոցներից է համարվում ճառագայթի կանոնավոր բեկման կենտրոնացումն այնտեղ, որտեղ դրանք պետք է հատվեն առողջ տեսողության դեպքում:
 
Բուճման թերապիան իրենից ներկայացնում է տեսողության շտկում: Սակայն թերապիայի միջոցով բուճումները ամբողջովին չեն կարող բուժել մարդու խախտված տեսողությունը, այլ ապրզապես տալիս են ավելի հարմար ապրելու հնարավորություն:
 
Կոնկրետ բուժման համար կիրառվում են հետևյալ մեթոդները
 
-լազերային շտկում
 
-վիրաբուժական միջամտություն
 
-ոսպնյակների իմպլանտացիա
 
-ամբողջությամբ ոսպնյակի փոխարինում
 
-կերատոպլաստիկա:
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=328}}