«Մանիքեություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 2.
'''Մանիքեություն''', III դարում [[Սասանյան Իրան]]ում ծագած [[Գնոստիկություն|գնոստիկական]] [[կրոն]]: Հիմնադիրն է [[Մանի]]ն` ծնված Հարավային [[Միջագետք]]ում, [[216]]-ին: Որդին էր [[Պարթև Արշակունիներ|Արշակունի]] իշխան Պատիկի (Պատակ), մոր անունը հավանաբար Մարիամ էր, ինչը վկայում է նրա հրեադավան կամ քրիստոնյա լինելը: Մանին իր նոր կրոնի քարոզչությունն սկսել է Սասանյան արքա [[Շապուհ I]]-ի օրոք ([[240]]–[[271]]): Սկզբնակակն շրջանում վայելել է արքայի հովանավորությունը, բայց հետագայում, [[Վահրամ I]] արքան նրան մահապատժի է ենթարկել: Մանիքեությունը շուտով տարածվել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] սահմաններում, [[Մերձավոր Արևելք]]ում, հասել մինչև [[Չինաստան]]: VIII դ. վերջին Մանիքեությունը դարձել է [[Ույղուրական խաքանություն|ույղուրական խաքանության]] պետական կրոնը: Մանիքեական գրություններ հայտնաբերվել են Հյուսիսային Աֆրիկայում, [[Ֆայյում]]ում և Հյուսիս-Արևմտյան [[Թուրքեստան]]ում: Մանիի գլխավոր գրվածքներն են «Գաղտնիքների գիրքը», «Պատվիրանների գիրք ունկնդիրների համար», «Կենդանացուցիչ գիրքը» և այլն:
 
Մանիքեությունը [[Բուդդայականություն|բուդդայականության]], [[Զրադաշտականություն|զրադաշտականության]], հունական մշակույթի և [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] նպատակադրված համադրությունն էր: Այստեղից էլ այն սուր վեճերը, թե այդ կրոններից ու տարրերից որ մեկը կարելի է ընդունել որպես ելակետային և կառուցվածքային: Մինչև XIX դ. Մանիքեությունը համարվել է քրիստոնեական [[աղանդ]]: Իրանագետները պաշտպանել են Մանիքեյության արևելյան ծագումը: XX դ. կեսից, նոր աղբյուրների հայտնագործմամբ` ՄանիքեությյանՄանիքեության քրիստոնեական գաղափարներն է՛լ ավելի ցցուն են դարձել: Բայց, հակառակ դրան, այն բնորոշվում է ոչ թե որպես քրիստոնեական աղանդ, այլ` յուրատեսակ կրոն, որը մրցակցության մեջ էր քրիստոնեության հետ:
 
== Ուսմունքը ==
Մանիքեությունը եղել է [[Դուալիզմ|դուալիստական]] ուսմունք, ներկայացրել Լույսի և Խավարի` որպես բնության հիմնական ուժերի միջև շարունակ ընթացող պայքարը, հետևաբար և բարոյական սկզբունքների` Բարու և Չարի պայքարը: Աղանդների մեջ դուալիզմը առաջ էլ կար, բայց միայն Մանիի միջոցով է այն համակարգվել: Հետագայում Մանիքեությունն իր վրա է կրել արևմտյան ազդեցությունը (գնոստիցիզմի և հրեա-քրիստոնեական): Հին գնոստիկյան համակարգերը` մարկիոնականությունը[[մարկիոնականություն]]ը, բասիլիդականությունը[[բասիլիդականություն]]ը, բարդածայնականությունը և գնոստիկականության այլ մնացորդները, հետագայում վերջնականապես լուծվել են մանիքեական կրոնի մեջ:
 
Մանիքեության համաձայն, տիեզերքը, ինչպես նաև մարդը, իրենցից ներկայացնում են մթին և լուսավոր տարրերի մի խառնուրդ: Տիեզերքի պատմությունը բաժանվում է երեք շրջանների. ''անցյալ'', երբ Հոգին դեռևս չէր խառնված նյութի հետ, ''ներկա'', երբ այդ երկու նախասկիզբները խառնվել են իրար, և առաջացել է լարվածություն ու բախում, և ''ապագա'', երբ Չարը (Խավարը) և Բարին (Լույսը) բաժանված են երկու տարբեր գոտիների: Երկու նախասկիզբներից յուրաքանչյուրն ունի իր թագավորը` Հայրը` Լույսի, և Իշխանը` Խավարի: Խավարի իշխանը շրջապատված է դիվային ուժերով այն դեպքում, երբ Լույսը ուղարկում է իր աստվածային ճառագայթները: Մարդը սատանայի իշխանությունից ազատագրվելու համար պետք է մաքրվի չարի տարրերից, այն է` նյութական նախասկզբից: Աստված մարդուն ղեկավարելու համար ուղարկում է ուսուցիչներ` «Լուսո առաքյալներ». Բուդդային` Հնդկաստան, Զրադաշտին` Պարսկաստան, Քրիստոսին` Արևմուտք, իսկ Մանիին` Բաբելոնիա: Մանին հենց այն Մխիթարիչ Հոգին է (Պարակլետոս), որին Քրիստոսը խոստացավ աշխարհ ուղարկել. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա
Մանիքեության համաձայն, տիեզերքը, ինչպես նաև մարդը, իրենցից ներկայացնում են մթին և լուսավոր տարրերի մի խառնուրդ: Տիեզերքի պատմությունը բաժանվում է երեք շրջանների. ''անցյալ'', երբ Հոգին դեռևս չէր խառնված նյութի հետ, ''ներկա'', երբ այդ երկու նախասկիզբները խառնվել են իրար, և առաջացել է լարվածություն ու բախում, և ''ապագա'', երբ Չարը (Խավարը) և Բարին (Լույսը) բաժանված են երկու տարբեր գոտիների: Երկու նախասկիզբներից յուրաքանչյուրն ունի իր թագավորը` Հայրը` Լույսի, և Իշխանը` Խավարի: Խավարի իշխանը շրջապատված է դիվային ուժերով այն դեպքում, երբ Լույսը ուղարկում է իր աստվածային ճառագայթները: Մարդը սատանայի իշխանությունից ազատագրվելու համար պետք է մաքրվի չարի տարրերից, այն է` նյութական նախասկզբից: Աստված մարդուն ղեկավարելու համար ուղարկում է ուսուցիչներ` «Լուսո առաքյալներ». [[Բուդդա]]յին` [[Հնդկաստան]], [[Զրադաշտ]]ին` [[Պարսկաստան]], [[Քրիստոս]]ին` Արևմուտք, իսկ Մանիին` Բաբելոնիա: Մանին հենց այն Մխիթարիչ Հոգին է (Պարակլետոս), որին Քրիստոսը խոստացավ աշխարհ ուղարկել. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի...» (Հովհ. 14.26): Մանին իր նամակներում իրեն անվանել է «Հիսուս Քրիստոսի առաքյալ¦, որ եզրափակում և պսակում է «Լուսո առաքյալների» շարքը` գիտակցաբար ստեղծելով Արևելքը Արևմուտքի հետ միավորող համապարփակ համաշխարհային մի կրոն: Մանիքեության բարոյախոսությունը պահանջել է ճգնական կյանք` խավարի տարրերից հեռու մնալու և լուսավորների հետ հարաբերության մեջ մտնելու համար: Իսկական մանիքեցին չպետք է ունենար սեփականություն, ընտանիք և տուն, պետք է հրաժարվեր ամուսնությունից, գինուց, մսից, աշխարհիկ բոլոր վայելքներից: Նա պետք է բարձր կանգնած լիներ ամեն զգայականությունից: Մանիի հետևորդներից պահանջվել է խիստ պահեցողություն, աղոթքի կանոնավոր ժամեր: Բայց քանի որ այդքան խիստ ճգնավորությունը և կատարյալ իմացության ձեռքբերումը հասանելի էր միայն քչերին, այդ պատճառով մանիքեցիները բաժանվել են երկու դասի` «ընտրյալների» կամ «կատարյալների»` կրոնը վարդապետող քարոզիչների, և «ունկնդիրների»: Վերջիններս կարող էին ունենալ տուն, ընտանիք, մասնագիտություն և սեփականություն, բայց պարտավոր էին օթևան տալ «կատարյալներին», հոգալ նրաց մասին:
 
Մանին ուներ 12 աշակերտ` Քրիստոսի առաքյալների թվին հավասար, որ մանիքեցիներն ընտրել էին «կատարյալների» միջից և կոչել «ուսուցիչներ», իսկ 13-րդին անվանել նրանց «Գլուխը»: «Ուսուցիչները» նշանակել են «վերադիտողներ»` թվով 72 հոգու, Քրիստոսի 72 աշակերտների թվով, վերջիններս էլ նշանակել են «երեցներ» (360 հոգու): Մանիքեցիները մերժել են մկրտության խորհուրդը, վարդապետել, որ զոհ մատուցելով և ծեսերով հնարավոր չէ փրկության հասնել, այլ` միայն աղոթքով: Նրանք ամբողջ օրվա ընթացքում աղոթել են Արեգակին, գիշերը` Լուսնին, եթե այն երևում էր: Մովսիսականությանը խոր ատելությամբ վերաբերվելով` մերժել են Հին կտակարանը, համարել, որ «Մովսեսին Օրենքը տվող և մարգարեների բերանով խոսող աստվածը, իսկական աստված չէ, այլ Խավարի տերը» (այսինքն` սատանան): Նոր կտակարանի գրքերը համարելով խեղաթյուրված` նրանք սրբագրել են դրանք, ընդունել միայն մի քանի պարականոն գրքեր, ինչպես` Թովմայի, Փիլիպպոսի, Պետրոսի, 12 առաքյալների ավետարանները, «Տիրոջ մանկությունը» խորագիրը կրող գիրքը ևն: