«Ինկերի կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
== Կայսրության անվանում ==
Ինկերը կայսրությունը իերնց՝ [[Կեչուա լեզուներ|կեչուա]] լեզվով անվանում էին '''Թավանտինսույու'''<ref name="The Incas: New Perspectives"/>՝ «Չորս շրջաններ» ([[անգլ.]]՝ ''the four suyo'')։ Կեչուայով ''tawa'' նշանակում է չորս, ''-ntin''՝ խմբաստեղծ վերջածանց, այսինքն՝ ''tawantin'' նշանակում է քառյակ՝ չորսի համադրություն։ Ինչպես մատնանշում է կեչույան [[լեզվաբան]] [[Դեմետրիո Թուփակ Յուպանկին]] «-ntin- ամբողջովին ինտեգրված »: Նախորդ մասերը վերանում են՝ տեղ տալով մեկ ընդհանուրին: Այդպիսի անվանումը կապված է այն բանի հետ , որ կայսրությունը բաժանված էր չորս սույոների՝ շրջանների կամ մարզերի։ Չորս շրջաններն էին՝ Չինչայ Սույո (հյուսիս) ({{lang-qu|Chinchay suyu}}), Անտի Սույո (արևելք՝ ամազոնի ջունգլիներ) ({{lang-qu|Anti Suyu}}), Կոլլա Սույո (հարավ)({{lang-qu|Qulla Suyu}}) և Կոնտի Սույո (արևմուտք) ({{lang-qu|Kunti Suyu}})։ Բացի դրանից մայրաքաղաք [[Կուսկո]]յից (Կեչուա՝ ''Qosqo'') դեպի չորս կողմեր դուրս էին գալիս ճանապարհներ և դրանցից յուրաքանչյուրը անվանվում էր կայսրության այն մասի անունով ՝ ուր որ տանում էր: Այնուամենայնիվ, Թավանտինսույու բառը բացատրական նշանակություն ուներ, որը մատնանշնում էր շրջանների միասնությունը։
 
«Ինկ» կամ «ինկա» եզրույթը կեչուայում նշանակում է «ղեկավար» կամ «պարոն»: Այն օգտագործվում էր կայսրությունում ղեկավար դասակարգը կամ ընտանիքը մատնանշելու համար<ref>[http://dictionary.reference.com/browse/inca "Inca".] American Heritage Dictionary. Houghton Mifflin Company. 2009.</ref>: Իսպանացիները այդ եզրույթն ընդունեցին ոչ միայն կառավարող դասակարգին, այլև կայսրությանը վերաբերող ամեն ինչ մատնանշելու համար։ Հենց այդպես էլ Ինկերի կայսրություն ({{lang-en|Inca Empire}}) անվանումը սկսեց վերաբերել ամբողջ ազգին։