«Դենիս Ֆոնվիզին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Դենիս Իվանովիչ Ֆոնվիզին''' ('''{{lang-ru|Денис Иванович Фонвизин'''}}, [[1745]], [[ապրիլի 14]], [[Մոսկվա]], [[Ռուսական կայսրություն]] - [[1792]], [[դեկտեմբերի 12]], [[Սանկտ-Պետերբուրգ]], [[Ռուսական կայսրություն]]), ռուս արձակագիր, դրամատուրգ, ռուս գրականության մեջ կենցաղային կատակերգության ժանրի հիմնադիր։ Նրա առավել հայտնի ստեղծագործությունը «Դեռահասը» («Недоросль»հիմնադիր, 1782)ծագումով կատակերգություննազնվական։ է։
 
1755–62 թթ․ սովորել է Մոսկվայի համալսարանին կից գիմնազիայում, ապա տեղափոխվել Պետերբուրգ, ծառայել արտաքին գործերի կոլեգիայում։ 1760-ական թթ․ ձևավորվել է նրա լուսավորական աշխարհայացքը՝ համընդհանուր ուսուցում, գյուղացիության աստիճանական ազատագրում։ Քաղաքացիական կառուցվածքի նրա իդեալն է եղել լուսավորյալ միապետությունը։ Այդ շրջանում էլ հանդես է եկել երգիծական գործերով՝ «Ուղերձ իմ ծառաներ Շումիլովին, Վանկային ուՊետրուշկային» (հրտ․ 1769), «Բրիգադիրը» (1768–69, հրտ․ 1792–95, բարքագրական կատակերգություն) և այլն։ 1769-ին դարձել է արտաքին գործերի կոլեգիայի ղեկավար Ն․ Պանինի քարտուղարը։ 1777–78-ին այցելել է Ֆրանսիա («Առաջին ճանապարհորդության գրառումներ», հրտ․ 1800-ական թթ․)։
 
Ֆոնվիզինի ամենանշանակալի ստեղծագործությունը «Տհասը» (բեմ․ 1782, հրտ․ 1783) կատակերգությունն է, որտեղ բացահայտված է ճորտատիրության սոցիալական էությունը։ 1783-ին հրապարակել է մի շարք երգիծական երկեր։ Մասնավորապես հասարակական մեծ արձագանք է գտել «Մի քանի հարցեր, որոնք կարող են խելացի և ազնիվ մարդկանց առանձնակի ուշադրությունը գրավել» գործը։ Այդ հարցերին ջղագրգռությամբ պատասխանել է կայսրուհին ինքը։ Քաղաքական երգիծանքի փայլուն օրինակ է «Համընդհանուր պալատական քերականություն»-ը, որի տպագրությունն արգելվեց (տարածվել է ձեռագիր)։ «Կալիսթենես» (1786) վիպակը տպագրվեց անանուն։ 1789-ին Ֆոնվիզինը սկսել է գրել «Անկեղծ խոստովանություն իմ գործերի ու մտածումների» (անավարտ, հրտ․ 1830) երկը։
 
Ֆոնվիզինը ռուսական լուսավորական ռեալիզմի խոշոր ներկայացուցիչներից է, ռուսական ազգային առաջին կատակերգության ստեղծողը։
 
== Երկեր ==
* Собр․ соч․, т․ 1–2, М․–Л․, 1959;
* Избранное, М․, 1983․
 
== Գրականություն ==
 
* Ցասինսկայա Զ․, Դ․ Ի․ Ֆոնվիզին (1745–1792), Ե․, 1947։
* Рассадин С․ Б․, Фонвизин, М․, 1980․
 
== Ծանոթագրություններ ==
Տող 10 ⟶ 25՝
[[Կատեգորիա:Ռուս բանաստեղծներ]]
 
{{ՀՍՀ|հատոր=12|էջ=687}}
 
 
{{Bio-stub}}