«Սինգապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 322.
 
=== Ջրամատակարարում ===
Ջրամատակարարումը հասանելի է, արդյունավետ և բարձրորակ: Ներդրված է ջրի օգտագործման արդյունավետ մեխանիզմ, որը ներառում է ջրի կրկնակի օգտագործում, քաղաքային անձրևաջրերի կիրառում, ծովի ջրի քաղցրահամ դարձնելը աղազրկումով` փոքրացնելով իր ջրային կախվածութունը հարևան երկրներից, մասնավորապես [[Մալայզիա]]յից<ref>{{cite web |url= https://www.pub.gov.sg/watersupply/singaporewaterstory |title= Singapore Water Story |author= Public Utilities Board |date= 2018 |access-date= 17 March 2018}}</ref>:
 
Սինգապուրյան մոտեցումը չի ենթադրում բացառապես բացառապես ֆիզիկական ենթակառուցվածք. այն ամրագրված է օրենսդրությամբ և օրինաչափություններով, ջրի գնագոյացմամբ, պետական կրթական հետազոտություններով և ծրագրերի մշակմամբ<ref name="Luan">{{cite journal |author= Ivy Ong Bee Luan |title= Singapore Water Management Policies and Practices |journal= International Journal of Water Resources Development |year= 2010 |volume= 26 |issue=1 |pages= 65–80 |doi= 10.1080/07900620903392190}}</ref>:
 
== Ժողովրդագրություն ==
[[Պատկեր:KITLV - 103763 - Chinese and Malaysian women at Singapore - circa 1890.tif|200px|մինի|Չինացի ու մալայացի կանայք Սինգապուրում, 1890]]
2015 թվականի տվյալներով Սինգապուրի բնակչությունը կազմել է 5.535.000 մարդ, որից 3.375.000-ը (60.98 %) եղել են երկրի քաղաքացիներ, իսկ 3.375.000-ը (39.02 %)` մշտական բնակիչներ` օտար քաղաքացիներ, որոնք ուսանող և աշխատավորներ են եղել<ref name="population 2017"/>: Համաձայն 2010 թվականի մարդահամարի` Սինգապուրի բնակիչների մոտ 23 %-ը եղել են օտարերկրացիներ (քաղաքացիներ ու մշտական բնակիչներ, ինչը նշանակում է, որ Սինգապուրի քաղաքացիների մոտ 10 %-ը եղել են երկրի սահմաններից դուրս ծնված քաղաքացիներ), ոչ հպատակներ. բնակչության ընդհանուր թվի մոտ 43 %-ը եղել է օտարերկրացի<ref name=2010census>{{cite web|url= http://www.singstat.gov.sg/pubn/popn/c2010acr.pdf|archiveurl= https://www.webcitation.org/68v15isAU?url=http://www.singstat.gov.sg/pubn/popn/c2010acr.pdf|archivedate= 5 July 2012|title =Census of population (pages 13 to 16 of the pdf file)|publisher=Singapore Department of Statistics|year =2010|accessdate =2 July 2011}}</ref><ref name="un.org">[https://www.un.org/esa/population/publications/migration/UN_MigStock_2008.pdf "Trends in international migrant stock: The 2008 revision"], United Nations, Department of Economic and Social Affairs, Population Division (2009).</ref>:
 
Բնակիչների 74.1 %-ը չինական ծագման է, 13.4 %-ը` մալայական, 9.2 %-ը` հնդկական և 3.3 %-ը` այլ ծագման` ներառյալ եվրասիական<ref name=2010census/>: Մինչև 2010 թվականի մարդահամարը ամեն մարդ կարող էր գրանցվել որպես մեկ ռասայի կամ հորական ռասայի կրող: 2010 թվականից հետո մարդիկ կարող են գրանցվել բազմառասա դասակարգմամբ, որի արդյունքում կարող են ընտրել մեկ հիմնական և մեկ երկրորդական ռասա, բայց ոչ երկու ռասայից ավել<ref>{{cite news|url=http://www.channelnewsasia.com/stories/singaporelocalnews/view/1030142/1/.html|title=Singaporeans of mixed race allowed to 'double barrel' race in IC|work=Channel NewsAsia|location = Singapore|author=Hoe Yeen Nie|date=12 January 2010|accessdate=18 February 2011}}</ref>:
 
[[Պատկեր:1 bishan park panorama 2012.jpg|400px|մինի|ձախից|Բարձրահարկ HDBբնակարաններ Սինգապուրում]]
Քաղաքացիների 90.3 %-ը բնակվում է իր սեփական տանը, որի անդամների միջին քանակը կազմում է 3.43 մարդ (ներառյալ այն մարդիկ, ովքեր քաղաքացի կամ մշտական բնակիչ չեն համարվում)<ref name=singstat2014h&h>{{cite web |url=http://www.singstat.gov.sg/statistics/latest-data#20 |title=Statistics Singapore – Latest Data – Households & Housing |date=2014 |publisher=Statistics Singapore |accessdate=20 April 2015}}</ref>: Սակայն սակավ հողատարածքի պատճառով բնակիչների 80.4 %-ն ապրում է սուբսիդավորված պետական բազմաբնակարան շենքերում, որոնք կոչվում են HDB բնակարաններ (Housing and Development Board), քանի որ գտնվում են կառավարության ենթակայության տակ, որ պատասխանատու է երկրում պետական բնակարանների համար<ref name=singstat2014h&h/><ref name="hdb">{{cite web|url=http://www.hdb.gov.sg/fi10/fi10320p.nsf/w/HDBWinsUNAward?OpenDocument |archive-url=https://web.archive.org/web/20111211145036/http://www.hdb.gov.sg/fi10/fi10320p.nsf/w/HDBWinsUNAward?OpenDocument |dead-url=yes |archive-date=11 December 2011 |title=HDB InfoWEB: HDB Wins the 2010 UN-HABITAT Scroll of Honour Award : |publisher=Hdb.gov.sg |date= |accessdate=14 October 2013 |df=dmy-all }}</ref>: Բացի այդ, HDB բնակարաններում տնտեսվարող բնակիչների 75.9 %-ն ունի մոտ 4 սենյակ (3 ննջասենյակ և 1 հյուրասենյակ): Սինգապուրում հաճախ են հանդիպում օտարերկրացի տնային աշխատողներ. 2013 թվականի դեկտեմբերի տվյալներով հաշվվել է մոտ 224.500 օտարերկրյա տնային աշխատակից<ref>{{cite news|url=http://www.channelnewsasia.com/news/singapore/more-than-1-3-million/1297688.html |title=More than 1.3 million foreigners working in Singapore: Tan Chuan-Jin |work=Channel NewsAsia |location=Singapore |date=5 August 2014 |accessdate=26 October 2014 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20140914232514/http://www.channelnewsasia.com/news/singapore/more-than-1-3-million/1297688.html |archivedate=14 September 2014 }}</ref>:
 
Սինգապուրի բնակչության միջին տարիքը կազմում է 40.5 տարեկան (2017), ծնելության մակարդակը մեկ կնոջ հաշվով` 0.8 երեխա (2014), ինչը ամենացածր ցուցանիշն է աշխարհում. բնակչության վերատադրման համար անհրաժեշտ է 2.1 երեխա<ref name=singstat2014respoppro>{{cite web |url=https://www.singstat.gov.sg/statistics/latest-data#17 |title=Statistics Singapore – Latest Data – Resident Population Profile |date= |publisher=Statistics Singapore |accessdate=15 March 2018}}</ref><ref>{{cite web|url=https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2127rank.html|title=The World Factbook|work=[[Central Intelligence Agency]]|accessdate=24 October 2014}}</ref>: Որպեսզի հաղթահարեն այդ խնդիրը, Սինգապուրի կառավարությունը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում խրախուսում է օտարերկրացիների ներգաղթը: Հենց նրանց հաշվին էլ կրճատվել է Սինգապուրի բնակչության թվի անկումը<ref>{{cite news|url=http://www.channelnewsasia.com/stories/singaporelocalnews/view/257208/1/.html|title=Singapore's birth trend outlook remains dismal|work=Channel NewsAsia|location =Singapore|date=7 February 2007|first= Julia|last =Ng|accessdate=22 April 2010}}</ref>:
 
== Քաղաքական կուսակցություններ ==