«Նարդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
«'''Պլակոտոն'''», «'''Ֆեվգան'''» և «'''Պոռտեսը'''» նարդու հունական տեսակներ են, որոնք ունեն հավաքական անուն՝ Թավլի<ref>[http://www.bkgm.com/variants/Fevga.html ''"... The three games together are called 'Tavli' and are usually played one after the other in matches of three, five, or seven points..."''], Backgammon Galore! page</ref>:
Նարդու մնացած տարատեսակները հիմնական խաղից քիչ են տարբերվում<ref>{{cite web|url=http://www.bkgm.com/variants/OldEnglish.html|title=Old English Backgammon|publisher=}}</ref>: Հիմնական տարբերությունները վերաբերվում են սեփական դաշտում «խփել-փախչելու» արգելքին, այսինքն, եթե սեփական տան դաշտում մեկ խաղաքարով խփում են, չեն կարող տեղափոխել այն և պետք է թողնեն նույն անկյունակում ([[Միջին Արևելք]])<ref>{{cite web|url=http://www.bkgm.com/faq/BasicRules.html#is_hit_and_run_allowed_also_known_as_pick_and_pass_|title=Backgammon FAQ: Basic Rules|publisher=}}</ref><ref>{{cite web|url=http://usbgf.org/learn-backgammon/rules-of-backgammon/|title=Backgammon Rules – And How To Play|publisher=}}</ref>:
==Ռազմավարություն և տակտիկա==
[[Image:Backgammon-set from American civil war.jpeg|thumb|Նարդու խաղատախտակ, 19-րդ դար]]
Նարդին ունի հաստատուն մեկնարկային քայլեր, թեև դրանք այնքան բազմազան չեն, որքան [[շախմատ]]ում: Մեկնարկային տարբերակները կախված են զառերի արտահայտած թվերից, իսկ դրանք անսահմանափակ չեն: Վերջերս կատարված համակարգչային վերլուծությունները ավելի մեծ պատկերացում են տալիս մեկնարկային քայլերի հնարավորությունների վերաբերյալ: Մեկնարկից հետո խաղացողները հաճախ վստահում են մի քանի հիմնական հաստատուն ռազմավարությունների և որոշ քայլեր համատեղելով, մյուսները՝ շրջանցելով փորձում են իրավիճակը իրենց օգտին դարձնել:
 
[[File:Backgammon probability.png|thumb|Նարդու հնարավոր քայլերի հավանականության ցուցադրում` նկարագրված ըստ մեկ զառի և երկու զառերի արտահայտած հնարավոր թվերի հարաբերության: 6-ը ունի ամենամեծ հնարավորությունը նարդու մեջ՝ (44.44%)]]
Զառի արտահայտած ամենաբարձր թիվը 6-ն է (տես նկարը): Ռազմավարական քայլերը կարող են բխել դրանից: Ամենաուղղակի ռազմավարությունը խփվելուց, արգելափակվելուց և խաղը նորից հակառակորդի տան դաշտից սկսելուց խուսափելն է: ''Կտրուկ ռազմավարությունը'' խաղաքարերը որքան հնարավոր է արագ սեփական տան դաշտ տեղափոխելն է և այն խաղացողի համար, որն առաջ է անցնում մրցակցից, հաջողությունն արդեն ապահովված է<ref name="magriel">{{cite book|last=Magriel |first=Paul |authorlink=Paul Magriel |title=Backgammon |year=1976 |publisher=Quadrangle/The New York Times Book Co |isbn= 0-8129-0615-2}}</ref>: Եթե այս ռազմավարությունը չի հաջողվում, խաղացողը կարող է ընտրել հակառակորդի դաշտի նկատմամբ վերահսկողության տակտիկան և փորձել խփել հակառակորդի խաղաքարերը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը, միևնույն ժամանակ զառերի խոշոր զույգ միավորներից օգտվելով առաջ տանել սեփական խաղաքարերը<ref name="magriel"/>:
''Պատնեշային ռազմավարությունը'' որքան հնարավոր է շատ անկյունակներ երկու և ավելի խաղաքարերով զբաղեցնելն է: Այս դեպքում հակառակորդի խաղաքարերը հայտնվում են մրցակցի խաղաքարերի պատնեշի հետևում, քանի որ ըստ կարճ նարդու կանոնների երկու և ավելի խաղաքարերով զբաղված անկյունակները կամ պետք է շրջանցել, կամ սպասել, մինչև դրանք կբացվեն<ref name="magriel"/>: Արագ և հաջող արգելափակման արդյունքում խաղացողը կարող է կանխել հակառակորդի խաղաքարերի դուրս գալը սեփական դաշտի 24-րդ անկյունակից, իսկ հակառակորդի առաջխաղացումը դանդաղեցնելը բերում է սեփական խաղաքարերի արագ կուտակման և դուրս բերման<ref name="robertie-winners"/>:
Գոյությունունի նաև հակառակորդի դաշտում անկյունակներ զբաղեցնելու և հակառակորդի խաղը վերահսկելու ռազմավարություն<ref>{{cite web|url=http://www.bkgm.com/gloss/lookup.cgi?back+game%20game|title=Backgammon Glossary/Back Game|publisher=}}</ref>: Այս ռազմավարությունը կոչվում է ''խարսխային'' և դրան դիմում են հատկապես այն դեպքում, երբ հակառակորդի առավելությունը զգալիորեն մեծ է: այս դեպքումխաղացողը փորձում է խփել հակառակորդի խաղաքարերը՝ օգտվելով վերջինիս խաղաքարերը տանդաշտ բերելուխաղաքայլերից: Խարսխային ռազմավարությանը դիմելը խաղի սկզբում սովորաբար անհաջող տակտիկա է, դրան դիմում են միմիայն ծայրահեղ դեպքում<ref name="robertie-winners"/><ref name="magriel"/>:
''Կրկնախաղի ռազմավարությունը'' ենթադրում է խաղաքարերի այնպիսի դասավորություն, որ հակառակորդը ստիպված լինի շարունակ նույն զառին սպասել իր խաղաքարերը առաջ տանելու համար<ref name="robertie-winners"/><ref name="magriel"/>: ''Բազմակի քայլերի'' ռազմավարությունը ենթադրում է խաղաքարերը սեփական դաշտում որքան հնարավոր է շատ անկյունակներում դասավորելը, որպեսզի խաղի վերջին փուլում օգտագործվի զառի արտահայտած բոլոր հնարավոր միավորներով խաղաքարերը խաղից դուրս բերելը<ref name="magriel"/>: Այս տակտիկան հատկապես հաջող է խաղի վերջին փուլում:
Նարդու բոլոր փուլերում, հաղթանակի հասնելու համար կարևոր է խաղացողների [[բանավոր հաշվարկ|բանավոր հաշվել]]ու ընդունակությունը<ref name="magriel"/>: 1975 թվականին Էմեթ Քիլերը և Ջոել Սպենսերը վերանայեցին նարդու իդեալական տարբերակի մեջ կրկնակի խաղաքայլի կիրառելու հարցը: Նրանց իդեալականացված տարբերակում հաղթելու հավանականությունը ժամանակի ընթացքում պատահականորեն տարբերվում է ըստ [[Բրոունյան շարժում|Բրոունյան շարժման]] սկզբունքի: Նրանք ցույց տվեցին, որ կրկնախաղ առաջարկելու օպտիմալ ժամանակը հաղթելու հավանականությունը
80%-ի հասնելու դեպքում է և ճիշտ կլինի ընդունել կրկնախաղը, եթե հաղթելու հավանականությունը առնվազն 20% է<ref name="keeler">{{cite journal |last=Keeler |first=Emmet |last2=Spencer |first2=Joel |date=1975 |title=Optimal Doubling in Backgammon |url= |journal=[[Operations Research (journal)|Operations Research]] |volume=23 |issue=6 |pages=1063–1071 |doi= 10.1287/opre.23.6.1063|access-date=6 March 2017 }}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նարդի» էջից