«Երևան անվան ծագումը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[խմգագրում եմ|Armin Karapetyan]]
 
Երևանը համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը: Նրա տարածքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Հատկանշական է այն փաստը, որ Երևանի տարածքը անընդհատ բնակեցված է եղել: Ուսումնասիրությունները պարզել են, որ քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և տարբեր պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր: Ժամանակագրական առումով քաղաքի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ, Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մուստերյան շրջանով (100 000 – 35 000 տարի առաջ): Այնուհետև Երևանի տարածքում մարդու բնակության հետքերը հայտնաբերվում են նոր բնակավայրերում, ստեղծելով պատմական հուշարձանների մի ամբողջական շղթա: Դրանցից են Շենգավիթը, (մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներ), Ծիծեռնակաբերդ, Ավան, Զեյթուն, Արեշ (Կայարանամերձ հրապարակ) թաղամասեր (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես), Կարմիր- բերդ (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ), Կարմիր-բլուր (մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ -1-ին հազարամյակի սկիզբ), Արին բերդ (Էրեբունի, մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ), Ավան- Առինջ (մ.թ.ա. 2-րդ-1-ին դարեր), վաղ միջնադարյան Երևան (Կենտրոն), Երևանի բերդ (7-րդ դար, 16-րդ դար) և այլն<ref>Ե. Շահազիզ, Հին Երևան, Երևան, 1931թ., էջ 7</ref>: