«Նարդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
Զառերը նետելուց հետո խաղացողները պետք է, հնարավորության դեպքում, շարժեն իրենց խաղաքարերը համաձայն յուրաքանչյուր զառի արտահայտած թվերի: Օրինակ, եթե խաղացողը բերել է 6 և 3, պետք է խաղաքարերից մեկը շարժի 6 անկյունակ, մյուսը՝ 3, կամ մեկ խաղաքար կարող է շարժել 6+3 անկյունակ: Ընդ որում՝ որևէ տարբերություն չկա, թե առաջինը որ թիվը կխաղարկվի, 6-ը, թե՞ 3-ը: Եթե խաղացողի զառերը զույգ են բերել, ապա նա իրավունք ունի կրկնակի անգամ խաղարկել խաղաքարերը: Օրինակ, եթե զառերը բերել են 5×5, ապա խաղացողը կարող է չորս հատ 5 խաղարկել: Զառի յուրաքանչյուր նետումից հետոխաղացողը հնարավորություն ունի խաղաքարերը շարժել զառերի ցույց տված թվով, եթե դա հնարավոր է: Իսկ եթե հակառակորդը արգելափակել է անկյունակները և խաղացողը հնարավորություն չունի զառի ցույց տված քայլը կատարել, ապա ստիպված է բաց թողնել այդ քայլը: Խաղացողը չի կարող անտեսել որևէ հնարավոր տարբերակ և չխաղալ, եթե նույնիսկ այդ քայլով վնասում է իրեն (բացում է որևէ խաղաքար և հակառակորդի հարվածի տակ դնում այն), խաղացողը պարտադիր պետք է խաղա հնարավոր քայլը:
Շարժի ընթացքում խաղաքարը կարող է դրվել ցանկացած ազատ անկյունակում, կամ այնպիսի անկյունակում, որտեղ հակառակորդի մեկ խաղաքար է դրված: Վերջին դեպքում խաղացողը «խփում է» հակառակորդի խաղաքարին և զբաղեցնում նրա տեղը: «Խփված» խաղաքարը դրվում է խաղատախտակի միջին (չօգտագործվող) մասում, ապա խփված խաղաքար ունեցող խաղացողը այն ստիպված է լինում խաղի մեջ մտցնել նորից՝ սկսելով հակառակորդի սեփական դաշտից<ref name="robertie-winners"/><ref name="hoyle"/>: Մինչև խփված խաղաքարի դաշտ մցնելը խաղացողն իրավունք չունի ուրիշ քայլեր կատարել և եթե հակառակորդը ամբողջովին արգելափակել է սեփական դաշտի բոլոր անկյունակները, ապա պետք է սպասի և հակառակորդին զիջի այնքան զառի նետումներ և խաղաքայլեր, մինչև որ հակառակորդի սեփական դաշտի անկյունակներից առնվազն մեկը բացվում է, այսինքն այնտեղ մնում է մեկ խաղաքար (որը ենթակա է հարվածի), կամ որևէ խաղաքար չի մնում<ref name="robertie-winners"/><ref name="hoyle"/>: Խփված խաղաքարը խաղի մեջ է մտնում հետևյալ կերպ՝ զառի արտահայտած 1-ը համապատասխանում է 24-րդ անկյունակին, 2-ը՝ 23-րդին և այսպես շարունակ մինչև 6-ը, որը համապատասխանում է 19-րդին: Արգելափակված անկյունակ է կոչվում իրար վրա երկու և ավելի խաղաքար ունեցող անկյունակը<ref name="robertie-winners"/><ref name="hoyle"/>:
===Տարբերակներ===
{{Հիմնական հոդված|Սեղանի խաղեր}}
[[Image:Alfonso-todas-tablas.jpg|thumb|''Թոդաս թաբլաս'' [[Libro de los juegos]] գրքից]]
Գոյություն ունեն ստանդարտ նարդու շատ տարատեսակներ: Որոշ տեսակներ խաղում են բացառապես կոնկրետ աշխարհագրական տարածքում, որոշների մեջ էլ ներառվում են նոր ռազմավարական տարրեր: Տարբերությունները վերաբերում են խաղի մեկնարկին, որոշակի քայլերի սահմանափակումներին կամ որոշակի զառախաղերի համար հատուկ արժեքի սահմանմանը: Սակայն որոշ աշխարհագրական տարածքներում տարբեր են նույնիսկ խաղաքարերի դասավորությունը և շարժման ուղղությունը և այդ հանգամանքից ելնելով խաղը բոլորովին նման չէ ստանդարտ նարդուն:
 
«'''Էյսի-դոյսին'''» ({{lang-en|Acey-deucey}}) նարդու մի տարատեսակ է, որտեղ խաղը սկսվում է առանց խաղադաշտում որևէ խաղաքար ունենալու և խաղացողները պետք է հերթով դրանք մտցնեն խաղի մեջ: Այստեղ 1-2 զառախաղին հատուկ նշանակություն է տրված, քանի որ դա հնարավորություն է տալիս խաղացողին քայլը կատարելուց հետո ընտրել և կատարել որևէ զույգ խաղաքայլ ևս: Խաղացողը նաև հնարավորություն է ստանում մեկ լրացուցիչ քայլ ևս կատարել<ref>''The Backgammon Book'', Chapter 11, O. Jacoby & J. R. Crawford, 1970, Macmillan & Co</ref>: [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներից ի վեր Էյսի-դոյսին [[Միացյալ Նահանգների նավատորմ]]ի, [[ԱՄՆ ծովային հետևակի կորպուս|ծովային հետևակի կորպուս]]ի զինվորների և առևտրային նավատորմի անդամների սիրած խաղն է եղել<ref name='galore'>{{cite web|url=http://www.bkgm.com/variants/AceyDeucey-American.html |title=Backgammon Variants: American Acey-Deucey |accessdate=2008-01-22 |work=Backgammon Galore! | archiveurl= https://web.archive.org/web/20080112090829/http://www.bkgm.com/variants/AceyDeucey-American.html| archivedate= 12 January 2008 <!--DASHBot-->| deadurl= no}}</ref>: Որոշ փաստեր հաստատում են նաև, որ խաղը Միացյալ Նահանգների նավատորմի նավերում նույնիսկ ավելի վաղ են խաղացել՝ 1900-ականների սկզբին: Խաղի արմատները տանում են դեպի [[Միջին Արևելք]], [[Թուրքիա]] կամ [[Հունաստան]], որտեղ նույնպես խաղը սկսում էին առանց խաղադաշտում որևէ խաղաքար ունենալու<ref>{{cite web|url=http://www.play65.com/AceyDeucey.html |title=American Acey-Deucey |work=Play65 }}</ref>:
«'''Հայպերգամոնը'''» ({{lang-en|Hypergammon}}) նարդու մի տեսակ է, երբ խաղացողները խաղը սկսում են 15-ի փոխարեն 3 խաղաքարով, որոնք դրվում են 24-րդ, 23-րդ և 22-րդ անկյունակներում: Իրականում, շատ խաղացողների համար, հմտություն- հաջողություն հարաբերությունը ավելի բարձր է հայպերգամոնի դեպքում, քան սովորական նարդու, որը նշանակում է, որ հմուտ խաղացողը հայպերգամոնի մեջ կարող է ավելի արագ ձեռք բերել ռազմավարական առավելություն, քան նարդու դեպքում<ref name=Tesauro2002>{{cite journal | author = Tesauro, G. | year = 2002 | title = Programming backgammon using self-teaching neural nets | journal = Artificial Intelligence | volume = 134 | issue = 1 | pages = 181–199| url = http://www.math-info.univ-paris5.fr/~bouzy/Doc/PJR/Backgammon.pdf | accessdate = 2007-08-08 | doi = 10.1016/S0004-3702(01)00110-2 |format=PDF}}</ref><ref name="strato-variants">{{cite web|url=http://www.gammonlife.com/variants/index.htm |title=Backgammon Variants |accessdate=2007-08-08 |last=Strato |first=Michael |publisher=Gammonlife | archiveurl= https://web.archive.org/web/20070913213206/http://www.gammonlife.com/variants/index.htm| archivedate= 13 September 2007 <!--DASHBot-->| deadurl= no}}</ref>:
 
'''Նարդու''' երկու տարատեսակներ՝ «կարճ նարդի» և «երկար նարդի» անուններով, շատ տարածված են Հայաստանում<ref>https://www.vivaronews.am/kartch-nardi-xaghalu-kanonnereh-ev-orenkhnereh/</ref>: Երկար նարդու մեջ բոլոր խաղաքարերը նույն շարքով դասավորվում են 24-րդ անկյունակում, սևերը` սպիտակների, սպիտակները` սևերի «տան» դաշտում: Այստեղ չի գործում խաղաքարեր խփելու կանոնը և անկյունակը զբաղված է համարվում, եթե այնտեղ առնվազն մեկ խաղաքար կա:
 
«'''Նաքգամոնը'''» նարդու մի տեսակ է, որը ստեղծել է Նիք Բոլարդը<ref>{{cite web|url=http://home.flash.net/~markthom/html/nackgammon.html |title=Nackgammon |accessdate=2009-02-04 |last=Thompson |first=Mark |publisher=mindfun |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20081009231826/http://home.flash.net/~markthom/html/nackgammon.html |archivedate=2008-10-09 |df= }}</ref>: Այստեղ խաղի մեկնարկային դիրքում հինգի փոխարեն չորսական խաղաքարեր են դրվում, իսկ ավել երկու խաղաքարերը դրվում են հակառակորդի 23-րդ դաշտում<ref name="strato-variants"/><ref>{{cite web|url=http://gammonline.com/members/Sep01/articles/nackg.htm |title=Nackgammon |accessdate=2007-08-08 |last=Woolsey |first=Kit |date=September 2001|publisher=Gammonline }}</ref>:
«'''Ռուսական նարդին'''» մի տեսակ է, որը 1895 թվականին նկարագրվում էր որպես. «...շատ խելացի սեղանի խաղ Ռուսաստանում, Գերմանիայում և մայրցամաքի մյուս մասերում»<ref>[http://www.bkgm.com/books/Berkeley/Transcription/#Russian_Backgammon_or_Tric_Trac "Draughts and Backgammon"], 1895, Berkeley</ref>: Խաղացողները խաղը սկսում են առանց խաղադաշտում խաղաքարեր ունենալու և դրանք խաղի մեջ մտցնելով շարժում են նույն ուղղությամբ՝ հավաքելով միևնույն դաշտում: Այս տարբերակում զույգ բերած զառախաղերը շատ ավելի կարևոր են, քան սովորական նարդու մեջ: Դրանք նույնպես խաղում են չորս անգամ՝ գումարած այն տարբերությունը, որ զառերի բերած թվերի և 7-ի միջև է<ref>{{cite web|url=http://www.bkgm.com/variants/RussianBackgammon.html |title=Russian Backgammon |publisher=Bkgm.com |date= |accessdate=2009-02-26| archiveurl= https://web.archive.org/web/20090313084251/http://bkgm.com/variants/RussianBackgammon.html| archivedate= 13 March 2009 <!--DASHBot-->| deadurl= no}}</ref>:
 
«'''Գյուլ Բարան'''» ({{lang-en|Gul Bara}}) և «'''Թափան'''» ({{lang-en|Tapa}}) նարդու այն տեսակներն են, որոնք հիմնականում տարածված են [[հարավարևելյան Եվրոպա]]յում և [[Թուրքիա]]յում: Խաղում հաղթում է այն խաղացողը, որի միավորներն առաջինն են հատում 7-ը կամ 5-ը:
 
«'''Քոան Կին'''» ({{lang-en|Coan ki}}) հին չինական սեղանի խաղ է, որը շատ նման է նարդուն:
 
«'''Պլակոտոն'''», «'''Ֆեվգան'''» և «'''Պոռտեսը'''» նարդու հունական տեսակներ են, որոնք ունեն հավաքական անուն՝ Թավլի<ref>[http://www.bkgm.com/variants/Fevga.html ''"... The three games together are called 'Tavli' and are usually played one after the other in matches of three, five, or seven points..."''], Backgammon Galore! page</ref>:
Նարդու մնացած տարատեսակները հիմնական խաղից քիչ են տարբերվում<ref>{{cite web|url=http://www.bkgm.com/variants/OldEnglish.html|title=Old English Backgammon|publisher=}}</ref> or disallowing "hit-and-run" in your home board (Middle East).<ref>{{cite web|url=http://www.bkgm.com/faq/BasicRules.html#is_hit_and_run_allowed_also_known_as_pick_and_pass_|title=Backgammon FAQ: Basic Rules|publisher=}}</ref><ref>{{cite web|url=http://usbgf.org/learn-backgammon/rules-of-backgammon/|title=Backgammon Rules – And How To Play|publisher=}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նարդի» էջից