«Սինգապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 264.
 
       Շատերը համարում են,  որ Սինգապուրի տնտեսական հրաշքը դա իսկապես հեքիաթային է,  և Լի Կուան Յուն հրաշագործ է,  որը կարողացավ առանց բնական ռեսուրս փոքրիկ կղզին դարձնել առաջին կարգի երկիր,  բայց շատերն էլ համարում են,  որ դա միայն քրտնաջան աշխատանքի և լավ լիդեր լինելու արդյունք է:
 
== ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐ ==
4.1 Ներկայիս տնտեսական նվաճումները: Ներկայումս Սինգապուրի տնտեսությունը,  դա մի զարգացած շուկայական համակարգ է: Սինգապուրի տնտեսությունը կախված է արտահանումներից,  մասնավորապես այն ոլորտներից ինչպիսիք են սպառողական էլեկտրոտեխնիկա,  տեղեկատվական տեխնոլոգիաներ,  դեղագործություն,  ֆինանսական ծառայություններ: Երկրում պահպանվում են ստաբիլ գները: Սինգապուրը դասում են ՙՙԱրևելյան Ասիայի վագրեր՚՚-ին,  իր տնտեսական ցատկի շնորհիվ: Երկրում զարգացած են էլեկտրոտեխնիկայի արտադրությունը,  նավաշինությունը և ֆինանսական ծառայությունների ոլորտը:
 
2004-ից 2008 թվականներին ՀՆԱ-ի աճը միջինով կազմել է 6,8%,  սակայն 2009 թվականին տեղի ունեցավ տնտեսական անկում և այն նվազեց 2,1%-ով: Սակայն անկումը տևեց շատ կարճ և արդեն 2010 թվականին նկատվեց աճ 3-5% ով: Սինգապուրի ձգում է խոշոր դեղագործական և բժշկական ձեռնարկություններին իրենց ներդրումը դնելու այս երկրում:
 
Ըստ վերջին ցուցանիշների առավել կարևոր տնտեսական ոլորտ համարվում է ծառայությունների ոլորտը: Նրան բաժին է ընկնում ՀՆԱ-ի 54%-ը: Այս ոլորտում առավել կարևոր հատվածներն են մեծածախ և մանրածախ առևտուրը-12%,  բիզնես ծառայությունները-16%,  ֆինանսական և ապահովագրական ծառայությունները-13%,  տրանսպորտ և պահեստավորումը-7%,  Տեղեկատվություն և կապ-4%,  Կացարանների և սննդի ծառայություն-2%,  կոմունալներ-1%: Արտադրության վրա գնում է ընդհանուր ՀՆԱ-ի 20%-ը,  իսկ մնացած 25%-ը ընկում է շինարարությանը և այլ արդյունաբերությանը: Ըստ «The Yearbook of Statistics Singapore 2016» գրքի Սինագապուրի ՀՆԱ-ն 2016թ. աճել է 2.9%-ով: 2017 թվականին կառավարությունը մտադիր է պահել այդ աճը 2-4%-ի միջակայքում: 2007-2016թթ. ՀՆԱ-ի աճը միջինում կազմել է 5, 18%: ՀՆԱ-ի ամենաբարձր աճը գրանցվել է 2010թ.-ի առաջին եռամսյակում՝ 36, 4%,  իսկ ամենացածրը `-13%,  գրանցել է նույն թվականի 3-րդ եռամսյակում:
 
== Քաղաքական կուսակցություններ ==