«Մանկավարժություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 85.
[[Բարոյագիտություն]]ը փիլիսոփայության բնագավառներից է, որը զբաղվում է բարոյականության հարցերի մշակմամբ և անմիջապես կապված է բարոյական դաստիարակության հետ, ինչից օգտվում է մանկավարժությունը։ Իսկ բարոյական դաստիարակությունը հասարակական գիտակցության ձև է, դաստիարակության այսպես բնորոշել. դա հասարակական գիտակցության այն ոլորտն է, որը կյանքի բոլոր բնագավառներում մարդկանց վարքը կարգավորելու գործառնություն է կատարում։
Բարոյական զարգացումը կախում ունի բարոյական դաստիարակվածությունից, վերջինս էլ կախված է բարոյական զարգացումից, իսկ սրանք էլ կախված են տվյալ երկրի սոցիալական պայմաններից, անձից, հասարակությունից... Բարոյական դաստիարակության նպատակն է հասարակությանը այնպիսի մարդու հավելումը, որը շարունակի յուրացնել հասարակության կողմից ընդունված նորմերը, բարոյական որակները, մշտապես կատարի բարոյական գործողություններ ու արարքներ՝ հօգուտ հասարակության և մարդու, անի այն, ինչը համամարդկային է ու արժեքավոր։ Իսկ այս ամենն իրականացվում է մանկավարժության շնորհիվ. ահա նրանց սերտ աղերսների նկարագիրը։
Նույն կերպ կարող ենք տալ [[Գեղագիտություն|գեղագիտության]] և մանկավարժության փոխկապվածության բնութագիրը. [[գեղագիտություն]]ն ուսումնասիրում է մարդու ` իրականության ու արվեստի նկատմամբ գեղագիտական հարաբերությունների զարգացման օրինաչափությունները և գեղագիտական իդեալների ձևավորումը, ծառայում է որպես հիմք գեղագիտական դաստիարակության համար։ Այդ հիմունքները, որոնք որոշում են երիտասարդությանը գեղեցիկին հաղորդակցելու ուղիներն ու միջոցները, մշակվում են մանկավարժության կողմից։
Մանկավարժությունը սերտորեն կապված է [[սոցիոլոգիա]]յի հետ։ [[Սոցիոլոգիա]]ն ուսումնասիրում է մարդու վրա սոցիալական միջավայրի, շրջապատող իրականության, հասարակարգի ներգործությունների հարցերը, որոնց տվյալներն ու արդյունքներն օգտագործում է մանկավարժությունը։ [[Սոցիոլոգիա]]ն ուսումնասիրում է ընտանիքի, [[դպրոց]]ի, հասարակության, երեխաների դաստիարակության և փոխգործունեության շատ խնդիրներ։ Օգնում է մանկավարժությանը դպրոցական գործընթացի ու դաստիարակության շատ հարցերի լուծման գործում։
 
Տող 98.
Այսօր զարգացում է ապրում [[ինժեներական հոգեբանություն]]ը, որը հետազոտում է մարդու և տեխնիկայի փոխհարաբերությունները։ Դրանց տվյալները մանկավարժությունն օգտագործում է ուսուցման և դաստիարակության գործընթացներում կիրառվող մեքենաների ու սարքերի գործադրման մեթոդիկան գիտականորեն մշակելու համար։
 
Մանկավարժությունը սերտ կապ ունի նաև [[կիբերնետիկակիբեռնետիկա]]յի հետ։ Դա նորագույն գիտություններից է, որ շատ բարդ, դինամիկ համակարգերը կառավարում է օպտիմալ ձևով։ Ինչպես մանկավարժներն են ընդունում, այդ կառավարման հիմքում ընկած են բնության և հասարակության որոշ գործընթացների տրամաբանության ուսումնասիրությունը և ընդհանուրի առանձնացումը, որը որոշում է դրանց գործողությունների պայմանները։ Այդ ընդհանուրը կառավարման կենտրոնի առկայությունն է, կառավարման օբյեկտը, կառավարման իրագործումն ուղիղ և հետադարձ կապերի միջոցով։ Մանկավարժությունը կապ ունի նաև ազգագրության՝ [[էթնոգրաֆիա]]յի և ժողովրդական բանահյուսության հետ։ Վերջին երկուսը ժողովրդական մանկավարժության հիմքերից են։ Այսպիսով, այս ամենը ցույց է տալիս, որ մանկավարժությունը ունենալով իր առարկան և հետազոտության բնագավառը, սերտորեն կապված է մի շարք ուրիշ գիտությունների հետ, որոնք ուսումնասիրում են մարդուն, նրա ֆիզիկական ու հոգեբանական զարգացման, վարքի ու հասարակության մեջ գործունեության օրինաչափությունները։ Այդ կապը իրագործվում է բազմազան ձևերով, սկսած ընդհանուր պրոբլեմների համատեղ հետազոտությունից կամ մանկավարժության կողմից ուրիշ գիտությունների տվյալների, փաստերի և մի շարք տերմինների ու դրույթների օգտագործումից, մինչև մանկավարժական հետազոտություններում այդ գիտությունների մեթոդների կիրառումը՝ օրինակ հոգեբանության, սոցիոլոգիայի մեթոդները և այլն։ Հենվելով հասարակական գիտությունների տվյալների վրա՝ մանկավարժությունն ուսումնասիրում է հասարակության օբյեկտիվ պահանջմունքները դաստիարակության մեջ և նրանց իրականացման պայմանները։ Մանկավարժների ուսուցման ու դաստիարակչական աշխատանքի օբյեկտը աճող ու զարգացող մարդն է, և հենց դրա համար մանկավարժությունը սերտ կապերի մեջ է այն գիտությունների հետ, որոնք ուսումնասիրում են մարդուն։ Մանկավարժությունը զբաղվում է մարդով ամբողջության մեջ, այն ուղղված է ամբողջ մարդուն և որոնում է ամբողջական մարդկային անձնավորության ձևավորման առավել գործուն ուղիները։
 
== Ծանոթագրություններ ==