«Սավոյների արքայական պալատներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
 
== Պատմություն==
Սավոյական դինաստիան հին կառավարական ընտանիք է, որը հիմնադրվել է 1003 թվականին [[Սավոյա]] շրջանում (ներկայումս՝ [[Ռոն Ալպեր]]ի դեպարտամենտը Ֆրանսիայում): Հետագայում նրա ազդեցությունը հզորացավ, իսկ 1720 թվականից ընտանիքը գլխավորեց [[Իտալիա]]յի հյուսիս-արևմուտքում գտնվող [[Սարդինիայի թագավորություն]]ը: Իսկ արքայատոհմի կրտսեր գիծը՝ճյուղը՝ Սավոյան Կարինյանոյի տունը, նպաստել է 1861 թվականին Իտալիայի միավորմանը և ղեկավարել է [[Իտալիայի թագավորություն (1861–1946)|Իտալիայի թագավորությունը]] 1861 թվականից մինչև [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտը: Այդ ժամանակ [[Վիկտոր Էմանուիլ III]] թագավորը հրաժարվեց գահից՝ զիջելովի որդուն՝ Ումբերտո II-ին։ Սակայն 1946 թվականին սահմանադրական հանրաքվեից հետո [[միապետություն]]ը վերացավ և հաստատվեց հանրապետությունը, իսկ Սավոյանների տան անդամներին հորդորեցին երկրից հեռանալ<ref name="Ulwencreutz">{{Cite book|author=Ulwencreutz, Lars|title=Ulwencreutz's The Royal Families in Europe V|url=https://books.google.com/books?id=fpQlBgAAQBAJ&pg=PA290|year=2013|publisher=Lulu.com|isbn=978-1-304-58135-8|page=290}}</ref>:
 
1562 թվականին սավոյական կոմս Էմանուիլ Ֆիլիբերտոն, մայրաքաղաքը տեղափոխեց Թուրին և սկսեց մի շարք շինարարական նախագծեր ժամանակի լավագույն ճարտարապետների հետ: Հետագա կառավարիչները շարունակեցին կառուցել և վերակառուցել պալատները: Շքեղ զարդարված ամրոցները որպես կանոն ձևավորված էին ժամանակի նկարիչների գործերով՝ նպատակ ունենալով տպավորություն թողնել հասարակության վրա և ցուցադրել Սավոյանի տան իշխանությունը։