«Մասնակից:Karine hovhannisyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
=== Վաղ Տարիներ ===
 
Մարգարիտ Էննի Ջոնսոնը<ref>{{Cite news|url=http://www.thestarphoenix.com/news/Angelou+optimism+overcame+hardships/9887987/story.html |archiveurl=https://web.archive.org/web/20140531112037/http://www.thestarphoenix.com/news/Angelou%2Boptimism%2Bovercame%2Bhardships/9887987/story.html |archivedate=Մայիսի 31, 2014 |title=Էնջելոուի լավատեսությունը հաղթեց բարդությունները |last=Ֆերրեր |first=Էնն |date=Մայիսի 29, 2014 |work=Աստղային ֆենիքսը |accessdate=Մայիսի 30, 2014 |deadurl=yes |df= }}</ref> ծնվել է [[1928]] թվականի [[ապրիլի 4]]-ին [[Միսսուրի]] նահանգի [[Սենթ Լուիս]] քաղաքում: Բարապան և նավային դիետոլոգ Բեյլի Ջոնսոնի և բուժքույր ու խաղաթուղթ բաժանող Վիվիեն (Բաքստեր) Ջոնսոնի<ref name="lupton-4">Լուպտոն, էջ. 4.</ref> երկրորդ զավակն է: Էնջելոուի ավագ եղբայրը՝ Բեյլի Կրտսերը, Մարգարիտին տվել է «Մայա» մականունը, որը գալիս է «Իմ» ({{Անգլ|My }}) կամ «Իմ քույր» ({{Անգլ|Mya Sister}})<ref>Էնջելոու (1969), էջ. 67.</ref> բառերից: Երբ Էնջելոուն երեք տարեկան էր, իսկ նրա եղբայրը՝ յորս, նրանց ծնողների «աղետալի ամուսնությունն»<ref><span style="font-size:12px; line-height:17.265625px; background:rgb(255, 255, 255);">Էնջելոու (1969), էջ. 6.</span></ref> ավարտվեց, ու նրանց հայրն իրենց գնացքով միայնակ ուղարկեց [[Արկանզաս (նահանգ)|Արկանզաս նահանգի]] [[Սթեմփս]] քաղաք՝ իրենց հորական տատիկի՝ Էննի Հենդերսոնի, հետ ապրելու: [[Աֆրոամերիկացիներ]]ի՝ այդ ժամանակվա բարդ [[Տնտեսություն|տնտեսական]] պայմաններում «ապշելի բացառությամբ»<ref>{{Cite book|title = Ռասիզմը Մայա Էնջելոուի «Ես գիտեմ՝ ինչու է երգում բանտարկված թռչունը»-ում|last = Ջոնսոն|first = Կլավդիա|publisher = Gale Press|year = 2008|isbn = 978-0-7377-3905-3|location = Դետրոիտ, Միչիգան|editor-last = Ջոնսոն|editor-first = Կլավդիա|chapter = Ներածություն|page = 11}}</ref>՝ Էնջելոուի տատիկը ֆինանսապես բարգավաճել էր [[Մեծ ճգնաժամ]]ի ու [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ Աշխարհամարտի]] տարիներին, քանի որ ընդհանուր սպառման խանութը, որը նրա սեփականությունն էր, վաճառում էր անհրաժեշտ ապրանքներ ու քանի որ «նա ճիշտ ու ազնիվ ներդրումներ է արել»:<ref name="lupton-4" />
 
Չորս տարի անց երեխաների հայրը «գալիս է [[Սթեմփս]] առանց նախազգուշացման» ու նրանց վերադարձնում իրենց մոր խնամքի տակ [[Սենթ Լուիս]]: Ութ տարեկանում, երբ նա դեռ ապրում էր մոր հետ, Էնջելոուին [[Սեռական բռնություն երեխաների նկատմամբ|սեռական բռնության]] ենթարկում ու բռնաբարում էր իր մոր սիրեկանը՝ Ֆրիման անունով մի տղամարդ: Էնջելոուն պատմում է եղբորը, ով պատմում է ընտանիքի մյուս անդամներին: Ֆրիմանը մեղավոր է ճանաչվում բայց բանտարկվում է միայն մի օրով: Իր ազատվելուց չորս օր անց նրան սպանում են, հավանաբար, Էնջելոուի հորեղբայրները: Էնջելոուն համրանում է գրեթե հինգ տարով: Ինչպես ինքն է նշում. «Ես կարծում էի, որ իմ ձայնը սպանել է նրան: Ես սպանեցի այդ մարդուն, որովհետև ասացի նրա անունը: Ու հետո ես մտածեցի, որ էլ երբեք չեմ խոսի, որովհետև ձայնս ինչ-որ մեկին կսպանի»: Ըստ [[Մարսիա Գիլլսփի|Մարսիա Էնն Գիլլսփիի]] ու նրա պաշտոնակիցների, ովքեր գրել են Էնջելոուի կենսագրության մասին, Էնջելոուի լռության շրջանի ժամանակ է, որ նա զարգացնում է իր զարմանալի հիշողությունը, իր սերը գրքերի ու գրականության հանդեպ ու իր լսելու ու շրջակա աշխարհը զննելու կարողությունը: