«Մասնակից:Karine hovhannisyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
=== Վաղ Տարիներ ===
Մարգարիտ Էննի Ջոնսոնը ծնվել է 1928 թվականի ապրիլի 4-ին Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքում: Բարապան և նավային դիետոլոգ Բեյլի Ջոնսոնի և բուժքույր ու խաղաթուղթ բաժանող Վիվիեն (Բաքստեր) Ջոնսոնի երկրորդ զավակն է: Անգելոուի ավագ եղբայրը՝ Բեյլի Կրտսերը, Մարգարիտին տվել է «Մայա» մականունը, որը գալիս է «Իմ» (անգլ. “My”) կամ «Իմ քույր» (անգլ. {{Անգլ}}“Mya Sister”) բառերից: Երբ Անջելոուն երեք տարեկան էր, իսկ նրա եղբայրը՝ յորս, նրանց ծնողների «աղետալի ամուսնությունն» ավարտվեց, ու նրանց հայրն իրենց գնացքով միայնակ ուղարկեց Արկանզաս նահանգի Սփեմփս քաղաք՝ իրենց հորական տատիկի՝ Էննի Հենդերսոնի, հետ ապրելու: Աֆրո-Ամերիկացիների այդ ժամանակվա բարդ տնտեսական պայմաններում «ապշելի բացառությամբ»՝ Էնջելոուի տատիկը ֆինանսապես բարգավաճել էր Մեծ Ճգնաժամի ու Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, քանի որ ընդհանուր սպառման խանութը, որը նրա սեփականությունն էր, վաճառում էր անհրաժեշտ ապրանքներ ու քանի որ «նա ճիշտ ու ազնիվ ներդրումներ է արել»:
 
Մինչ այսօր նրա կյանքի պատմությունը միաժամանակ հարց է առաջացնում, թե ինչ էիր դու անում քո կյանքում այսքան ժամանակ, ու ստիպում ուրախանալ, որ պարտավոր չես եղել անցնելու նրա անցածի կեսով:
Գերրի Յունգ, The Guardian, 2009
 
{{Quote box}}Եվ Էնջելոուի կյանքն իրոք առատ էր՝ Ճգնաժամի խրթին ժամանակաշրջանից Հարավ մինչև կավատ, մարմնավաճառ, գիշերային ակումբի երգչուհի, մենակատար «Պորգի ու Բեսս»-ում, Մարտին Լութեր Քինգի Քրիստոնեական Ղեկավարության Հարավային Կոնֆերեանցի կազմակերպիչ, լրագրող Եգիպտոսում ու Գանայում դեկոլոնացման սուր օրերին, Մալկոլմ Էքսի ուղեկից ու Ուոտտսի ապստամբության վկա: Նա գիտեր Քինգին ու Մալկոլմին, Բիլլի Հոլիդեյին ու Էբբի Լինքոլնին: Լեզվաբան Ջոն ՄաքՎորթեր, The New Republic
 
{{Quote box
{{Quote| box}}quote=Եվ Էնջելոուի կյանքն իրոք առատ էր՝ Ճգնաժամի խրթին ժամանակաշրջանից Հարավ մինչև կավատ, մարմնավաճառ, գիշերային ակումբի երգչուհի, մենակատար «[[Պորգի ու Բեսս]]»-ում, [[Մարտին ԼութերԼյութեր ՔինգիՔինգ]]ի [[Քրիստոնեական ՂեկավարությանՂեկավարման Հարավային ԿոնֆերեանցիԿոնֆերեանս]]ի կազմակերպիչ, լրագրող Եգիպտոսում[[Եգիպտոս]]ում ու Գանայում[[Գանա]]յում դեկոլոնացման սուր օրերին, Մալկոլմ[[Մալքոլմ ԷքսիԷքս]]ի ուղեկից ու [[Ուոտտսի ապստամբություն|Ուոտտսի ապստամբության]] վկա: Նա գիտեր Քինգին ու Մալկոլմին, [[Բիլլի ՀոլիդեյինՀոլիդեյ]]ին ու [[Էբբի ԼինքոլնինԼինքոլ]]նին: Լեզվաբան Ջոն ՄաքՎորթեր, The New Republic
|source=-- [[լեզվաբանություն|Լեզվաբան]] [[Ջոն ՄաքՎորթեր]], [[The New Republic]] <ref>{{Cite news|url=https://newrepublic.com/article/117924/saint-maya-angelou-product-blissfully-bygone-america|title=Սուրբ Մայա Էնջելոու: Երանելիորեն հեռացած Ամերիկայի Արդյունք|last=ՄաքՎորթեր|first=Ջոն|date=Մայիսի 28, 2014|work=|publisher=[[The New Republic]]|access-date=Դեկտեմբերի 25, 2016|via=}}</ref>|align=left|width=25em}}
Չորս տարի անց երեխաների հայրը «գալիս է Սթեմփս առանց զգուշացման» ու նրանց վերադարձնում իրենց մոր խնամքի տակ Սենթ Լուիս: Ութ տարեկանում, երբ նա դեռ ապրում էր մոր հետ, Էնջելոուին սեռական բռնության ենթարկում ու բռնաբարում էր իր մոր սիրեկանը՝ Ֆրիման անունով մի տղամարդ: Էնջելոուն պատմում է եղբորը, ով պատմում է ընտանիքի մյուս անդամներին: Ֆրիմանը մեղավոր է ճանաչվում բայց բանտարկվում է միայն մի օրով: Իր ազատվելուց չորս օր անց նրան սպանում են, հավանաբար Էնջելոուի հորեղբայրները: Էնջելոուն համրանում է գրեթե հինգ տարով, ինչպես ինքն է նշում. «Ես կարծում էի, որ իմ ձայնը սպանել է նրան: Ես սպանեցի այդ մարդուն, որովհետև ասացի նրա անունը: Ու հետո ես մտածեցի, որ էլ երբեք չեմ խոսի, որովհետև ձայնս ինչ-որ մեկին կսպանի»: Ըստ Մարսիա Էնն Գիլլսպիի ու նրա պաշտոնակիցների, ովհետ գրել են Էնջելոուի կենսագրության մասին, Էնջելոուի լռության շրջանի ժամանակ է, որ նա զարգացնում է իր զարմանալի հիշողությունը, իր սերը գրքերի ու գրականության հանդեպ ու իր լսելու ու շրջակա աշխարհը զննելու կարողությունը:
Ֆրիմանի {{Quote box|quote=Մինչ այսօր նրա կյանքի պատմությունը միաժամանակ հարց է առաջացնում, թե ինչ էիր դու անում քո կյանքում այսքան ժամանակ, ու ստիպում ուրախանալ, որ պարտավոր չես եղել անցնելու նրա անցածի կեսով:|source=-- [[Գերրի Յունգ]], [[The Guardian]], [[2009]]|align=left|width=25em}}մահվանից քիչ անց Էնջելոուն ու իր եղբայրը ուղարկվում են հետ իրենց տատիկի մոտ: Էնջելոուն նշում է, որ տիկին Բերթա Ֆլաուերսը, որը իր ուսուցիչն ու ընտանիքի բարեկամն էր, օգնեց նրան կրկին խոսել: Ֆլաուերսը նրան ծանոթացրեց այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Չարլզ Դիքենսը, Վիլիամ Շեքսպիրը, Էդգար Ալլան Պոն, Դուգլաս Ջոնսոնն ու Ջեյմս Վելդոն Ջոնսոնը՝ հեղինակներ, որոնք մեծ ազդեցություն ունեցան նրա կյանքի ու կարիերայի վրա, ինչպես նաև Ֆրենսիս Հարպերը, Էնն Սպենսերն ու Ջեսսի Ֆաուսետը:
 
Երբ Էնջելոուն 14 տարեկան էր, նա ու իր եղբայրը կրկին տեղափոխվում են մոր մոտ, ով այդ ժամանակ ապրում էր Կալիֆորնիայում՝ Օկլանդում: Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Էնջելոուն հաճախում է Կալիֆորնիայի Աշխատանքի Դպրոց: Մինչև ավարտելը՝ նա աշխատել է որպես Սան Ֆրանցիսկոյի առաջին թխամաշկ կին տրանվայի վագոնավար: Դպրոցն ավարտելուց երեք շաբաթ անց՝ 17 տարեկանում, ծնվում է նրա որդին՝ Կլայդը (ով հետագայում իր անունը փոխեց Գայ Ջոնսոնի):
 
=== Աֆրիկայից «Բանտարկված թռչուն». 1961–69 ===
Աֆրիկայում Էնջելոուի անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է Գանայի Ակրա քաղաքում: Այս նկարում՝ 2008 թվական:
1961 թվականին Էնջելոուն հանդես է գալիս Ժան Գենետի «Սևերը» ներկայացման մեջ՝ Էբբի Լինքոլնի, Ռոսքո Լի Բրաոունի, Ջեյմս Էռլ Ջոնսի, Լուի Գոսսետի, Գոդֆրի Քեմփբրիջի ու Սիսելի Թայսոնի հետ: 1961-ին նա նաև հանդիպում է Հարավաֆրիկացի ազատամարտիկ Վուսումզի Մեյքի հետ. Նրանք երբեք պաշտոնապես ամուսնացած չեն եղել: Նա՝ իր որդու՝ Գայի, ու Մեյքի հետ տեղափոխվում են Կահիրե, որտեղ Էնջելոուն «Արաբացի դիտորդ» անգլալեզու շաբաթաթերթում աշխատում էր որպես օգնական խմբագիր: 1962 թվականին նրա հարաբերությունները Մեյքի հետ ավարտվեցին, ու նա և Գայը տեղափոխվեցին Գանա՝ Ակրա, որ Գայը կարողանա քոլեջ հաճախել, բայց նա լուրջ վնասվածքներ է ստանում ավտոմոբիլային պատահարի ժամանակ: Էնջելոուն մնում է Ակրայում մինչ տղայի ապաքինվելը մինչև 1965 թվականը: Նա դառնում է ադմինիստրատոր Գանայի Համալսարանում ու ակտիվ դեր է ունեցել Աֆրոամերիկյան արտերկրյա համայնքում: Նա «Աֆրիկյան ակնարկ»-ի գլխավոր խմբագիրն էր, շտատից դուրս գրում էր «Գանայի Թայմս»-ի համար, գրում ու հեռարձակում էր «Ռադիո Գանա»-ում ու աշխատում ու խաղում էր Գանայի Ազգային թատրոնում: Նա խաղացել է «Սևեր»-ի վերածննդի ժամանակ Ժնևում ու Բեռլինում:
Տող 18 ⟶ 16՝
Էնջելոուի ընկեր Ջեյմս Բալդվինը նրա առաջին ինքնակենսագրության հրատարակման աջակիսն էր:
1968 թվականին Մարտին Լութեր Քինգը խնդրում է Էնջելոուին երթ կազմակերպել: Նա համաձայնում է, բայց «նորից հետաձգում», ու, ինչես Գիլլսփայն է ասում, «ճակատագրի խառնաշփոթ հեգնանքով» Քինգը զոհվում է Էնջելոուի ծննդյան օրը (ապրիլի 4): Նորից կոտրված Էնջելոուին դեպրեսիայից է հանում նրա ընկեր Ջեյմս Բալդվինը: Ինչպես Գիլլսփայն է նշում. «Եթե 1968 թվականը մեծ ցավի, կորստի ու տխրության տարի էր, դա նաև այն տարին էր, երբ Ամերիկան առաջին անգամ ականատես եղավ Մայա Էնջելոուի ոգու ու ստեղծարար հանճարի շնչին ու խորությանը»: Չունենալով համարյա ոչ մի փորձ՝ նա PBS-ի նախատիպ Ազգային Կրթական Հեռուստատեսության համար գրում, բեմադրում ու ասմունքում է «Blacks, Blues, Black!» տասը մասից բաղկացած դոկումենտալ ֆիլմը, որը բլյուզ երաժշտության ու սևամորթ ամերիկացիների Աֆրիկյան ժառանգության կապի և, ինչպես Էնջելոուն է ասում. «ԱՄՆ-ում դեռ գոյություն ունեցող Աֆրիկանիզմների» մասին է: Նաև, 1968-ին, Բալդվինի, մուլտիպլիկատոր Ժուլ Ֆեիֆերի ու նրա կնոջ՝ Ջուդիի, հետ այցելած ընթրիքի ժամանակ ոգեշնչվելով և Random House-ի խմբագիր Ռոբերտ Լումիսի դրդմամբ նա գրում է իր առաջին ինքնակենսագրությունը՝ «Ես գիտեմ՝ ինչու է բանտարկված«Բանտարկված թռչունըթռչուն»-ը երգում» գիրքը, որը հրատաակվել է 1969 թվականին և որը նրան բերեց միջազգային ճանաչում:
 
=== Անձնական կյանքը ===
Տող 36 ⟶ 34՝
=== Ինքնակենսագրությունների ժամանակագրությունը ===
 
* «Ես գիտեմ՝ ինչու է երգում բանտարկված թռչունը երգում» (1969)՝ մինչև 1944 թվական (17 տարեկան)
* «Հավաքվեք իմ անունով» (1974)՝ 1944-48 թթ.
* Երգելով ու շորորվելով ու դառնալով ուրախ, ինչպես Սուրբ Ծնունդը» (1976)՝ 1949-55 թթ.
Տող 46 ⟶ 44՝
=== Քննադատների ընդունումը ===
Գրախոս Էլսի Վաշինգտոնն Էնջելոուին կոչել է «սևամորթ կնոջ բանաստեղծի դափնեկիր», ամենայն հավանականությամբ իր ինագուրացիայի ժամանակ Էնջելոուի «Առավոտվա զարկերակին« բանաստեղծությունը ասմունքելու՝ նախագահ Քլինտոնի որոշման առթիվ: Նրա գրքերի ու բանաստեղծությունների տպագիր տարբերակների վաճառքը բարձրացավ 300-600%-ով Էնջելոուի ասմունքելուց մի շաբաթ անց: Random House-ը, որը տպագրել է բանաստեղծությունը ավելի ուշ նույն տարի, պարտավոր էր վերահրատարակել նրա բոլոր գրքերի ևս 400 000 օրինակ՝ պահանջարկին հասնելու համար: Նրանք վաճառեցին ավելի շատ Էնջելոուի գրքերից 1993 թվականի հունվարին, քան ամբողջ 1992 թվականին՝ գրանցելով 1200%-ի աճ: Էնջելոուն՝ ի պատասխան իր կյանքի մանրամասները իր աշխատանքում օգտագործելու վերաբերյալ քննադատություններին, պատասխանել է. «Համաձայն եմ Բալզակի ու 19-րդ դարի սև ու սպիտակ գրողների հետ, ովքեր ասում են. «Ես գրում եմ փողի համար»»: Յանգը, խոսելով Էնջելոուի էսսեների երրորդ գրքի՝ «Նամակ դստերս»-ի, հրաարակումից հետո, ասել է. «Վերջին երկու տասնամյակներում նա միավորեց իր բազմաթիվ տաղանդները ինչ-որ տեսակի կատարողական արվեստի, բանաստեղծությունը, երգն ու երկխոսությունը խառնելով տարածելով անձնական ու սոցիալական վերելքի մասին հաղորդագրությունը:
Էնջելոուի գրքերը, մասնավորապես «Ես գիտեմ՝ ինչու է երգում բանտարկված թռչունը երգում»-ը, քննադատել են բազմաթիվ ծնողներ, ինչի պատճառով այն հեռացվեց դպրոցական ծրագրից ու գրադարանների դարակներից: Ըստ Ըննդեմ Գրաքննության Ազգային Կոալիցիայի՝ ծնողներն ու դպրոցները բողոքել են «Բանտարկված թռչունիթռչուն»-ի լեզբիանության, մինչամուսնական կենակցության, պոռնկագրության ու բռնության նկարագրությունների դեմ: Ոմանք քննադատում էին գրքի սիրային բացահայտ դրվաքները, կիրառված լեզուն ու կրոնի անկարևոր նկարագրությունները: «Բանտարկված թռչունըթռչուն»-ը երրորդն էր Ամերիկայի Գրադարանների միության 1990-2000 թվականների 100 ամենահաճախ քննադատված գրքերի ցուցակում ու վեցերորդը 2000-2009 թվականների համանման ցուցակում:
 
=== Մրցանակներ ու կոչումներ ===
Տող 56 ⟶ 54՝
Ըստ գիտնական Սոնդրա Օ'նիլի՝ Էնջելոուի բանաստեղծությունները կարող են տեղ գտնել աֆրոամերիկյան բանավոր ավանդության մեջ, իսկ նրա արձակը «հետևում է Արևմուտքի ոչ արձակ դասական տեխնիկային»: Օ'նիլը նշում է, որ Էնջելոուն խուսափել է «մոնոլիթիկ սևամորթ լեզու» օգտագործելուց, ու ուղղակի երկխոսության միջոցով հասել է, ինչպես Օ'նիլն է դա անվանում, «ավելի սպասելի գետտո արտահայտչականությանը»: ՄաքՎորթերը գտնում է և՛ Էնջելոուի ինքնակենսագրություններում իր օգտագործած լեզուն, և՛ նրա ներկայացրած կերպարները ոչ իրական են և պատճառ են դառնում հեղինակի ու նրա ընթերցողի՝ իրարից առանձնանալուն: Ինչպես ՄաքՎորթերն է նշում, «ես երբեք ինքնակենսագրական ստեղծագործություն չեն ընթերցել, որտեղ այդքան բարդ լիներ ի մի բերել այն, թե ինչպես է սուբյեկտը խոսում, կամ ով է իրականում սուբյեկտը»: ՄաքՎորթերը հաստատում է, որ, օրինակ՝ Էնջելոուի գրքերում գլխավոր կերպարները, ինչպես ինքը՝ հեղինակը, իր որդի Գայն ու մայրը՝ Վիվիանը, չեն խոսում այնպես, ինչպես սպասելի էր, այլ նրանց խոսքը «մաքրված է» ընթերցողի համար: Գայը, օրինակ, ներկայացնում է երիտասարդ սևամորթ տղամարդու, մինչդեռ Վիվիենը ներկայացնում է մոր իդեալականացված կերպար, և նրանց օգտագործած թունդ լեզուն, ինչպես նաև Էնջելոուի տեքստերի լեզուն, նպատակ ունեն ապացուցել, որ սևամորթ մարդիկ կարող են օգտագործել դասական անգլերենը իրազեկորեն:
ՄաքՎորթերն ընդունում է, որ Էնջելոուի ոճի գլխավոր պատճառներից է նրա ստեղծագործության «ապոլոգենիկ» բնույթը: Երբ Էնջելոուն գրեց «Բանտարկված թռչուն»-ը 1960-ական թվականների վվերջին, այդ ժամանակվա գրականության անհրաժեշտ ու ընդունված առանձնահատկություններից էր «օրգանական միությունը», ու նրա նպատակներից մեկն էր ստեղծել գիրք, որը կհամապատասխաներ այդ չափանիշին: Նրա գրքերի դեպքերը միջադեպային են ու ստեղծվել են ինչպես կարճ պատմությունների շարք, բայց դրանց հանգամանքները չեն հետևում հստակ ժամանակագրության: Դրա փոխարեն դրանք պետք է ընգրծեին հեղինակի գրքերի թեմաները, որոնք ներառում են ռասիզմը, անհատականությունը, ընտանիքն ու ճանապարհորդությունը: Անգլերեն գրականության մասնագետ Վալերի Սայերսը հաստատում է, որ «Էնջելոուի բանաստեղծություններն ու արձակը նման են իրար»: Երկուսն էլ հիմնվում են նրա «անմիջական ձայնի» վրա, ինչը ընդմիջում է կարծրացած ռիթմերը բառամիջի սղումների մոդելով ու օգտագործում է համեմատություններ ու փոխաբերություններ (օրինակ՝ բանտարկված թռչուն): Ըստ Հեյգենի՝ Էնջելոուի աշխատանքները կրել են և՛ դասական գրականության, և՛ աֆրոամերիկյան հասարակության բանավոր ավանդույթների ազդեցությունը: Օրինակ՝ իր գրքերում ու բանաստեղծություններում նա հղում է կատարում ավելի քան 100 գրական կերպարների: Ավելին՝ նա օգտագործել է բլյուզ երաժշտության տարրեր, ներառյալ որևէ մեկի կյանքի, տանջանքների մասին խոսելիս վկայություն տալը, հեգնական նվազեցումն ու բնական փոխաբերությունների, ռիթմերի ու ինտոնացիաների օգտագործումը: Սյուժեի վրա հիմնվելու փոխարեն, իր գիրքը ձևավորելու համար Էնջելոուն օգտագործել է անձնական փորձն ու պատմական դեպքեր:
 
== Ծանոթագրություններ ==