«Ձյուդո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 362.
== Կանոնները ==
Մարզիկները մրցում են բոկոտն, ձյուդոյի հատուկ մարզավարտիքով և կիմոնո կոչվող վերնամարզազգեստով։ Բացի ըմբշամարտի հնարքներից, թույլատրվում է օգտագործել նաև որոշ ցավեցնող հակահոդային և խեղդող հնարքներ։ Գոտեմարտի տևողությունը 5 րոպե է։ Գոտեմարտի հավասար ավարտի դեպքում տրվում է ևս 5 րոպե՝ մինչև մրցակիցներից մեկի կողմից միավորի ձեռքբերումը։ Եթե լրացուցիչ գոտեմարտը նույնպես ավարտվում է ոչ ոքի, ապա հաղթողը որոշվում է մրցավարական եռյակի կողմից։ Ձյուդոյի մրցումներում կա հաղթանակը շնորհելու 7 տարբերակ։ Մաքուր հաղթանակ, որը կոչվում է «իպպոն», և բարդ հաղթանակ, որը կոչվում է «սոգո գաչի». հաղթողը ստանում է 10 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Վազա արի»-ի առավելությամբ հաղթանակի դեպքում հաղթողին շնորհվում է 7 միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ «Յոկո»-ի առավելության դեպքում միավորների փոխհարաբերությունը կազմում է 5-0, «կոկա»-ի առավելության դեպքում՝ 3-0։ Փոքր առավելության կամ մրցավարների կարծքիքով տրվող հաղթանակի դեպքում հաղթողը ստանում է միայն մեկ միավոր, իսկ պարտվողը միավոր չի ստանում։ Թիմային մրցումներում կարող է գրանցվել ոչ ոքի արդյունք, որը ճապոներեն կոչվում է «հիկի-վակի» և մարզիկներին միավոր չի բերում։ Մրցումները կրում են անհատական-թիմային բնույթ։ Ձյուդոյի գոտեմարտը վարում են երեք մրցավարներ՝ գորգի վրայի ավագ մրցավարը և երկու եզրային մրցավարներ։ Մրցամարտերը տեղի են ունենում 16x16 մ չափերի [[տատամի]]ի վրա, որն ունի երկու սահմանագոտի՝ մրցության և անվտանգության։ Այս գոտիները սահմանագծվում են 1 մ լայնության կարմիր շերտով։ մրցագորգը շրջափակող այս գունավոր շերտը կոչվում է պասիվության գոտի և մտնում է մրցագորգի չափերի մեջ, որի ընդհանուր չափը հավասար է 10x10 քառակուսի մետրի։ Մրցագորգից դուրս գտնվող անվտանգության գոտին պետք է ունենա 3 մ լայնություն։
 
== Ձյուդոն որպես մարզաձև ==
[[Պատկեր:Judo pictogram.svg|50px|left]]
[[Պատկեր:石井と鈴木.jpg|thumb|150px|right|2007 թվականի ձյուդոյի համաճապոնական առաջնության եզրափակիչ (տղամարդկանց)]]
Ձյուդոյի ստեղծման պահից ի վեր Ջիգորո Կանոն այն պրոպագանդել է որպես առողջության ամրապնդման համար օգտակար մարզաձև:
 
Սպորտային ձյուդոն մեծ տարածում է ստացել, անցկացվում են ազգային, մայրցամաքային և համաշխարհային առաջնություններ, ինչպես նաև գավաթի խաղարկություններ («Մեծ սաղավարտ», «Աշխարհի սուպերգավաթ», «Եվրոպայի ակումբային գավաթ» և այլն)<ref>{{cite web
|url = http://www.judo.ru/index.php?id=16
|title = Отчёты о прошедших турнирах
|publisher = Национальный союз дзюдо и Федерация дзюдо России
|accessdate = 2010-06-30
|lang = ru
|archiveurl = https://www.webcitation.org/619CsTS9r?url=http://www.judo.ru/index.php?id=16
|archivedate = 2011-08-23
}}</ref>: Անցկացվում են նաև պատանիների և վետերանների առաջնություններ:
 
=== Մարզական մրցումներ ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձյուդո» էջից