«Սինգապուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 165.
 
2017 թվականին [[Հալիմա Յակոբ]]ը եղել է Սինգապուրի առաջին կին նախագահը: Նա հաղթել է ընտրություններում, քանի որ մնացած բոլոր թեկնածուները ճանաչվել են ընտրվելու իրավունքից զուրկ<ref>{{cite news|url=http://www.aljazeera.com/news/2017/09/halimah-yacob-named-singapore-malay-president-170913073940319.html |title=Halimah Yacob named Singapore's first female president |agency=aljazeera |date=13 September 2017||accessdate=13 September 2017}}</ref>:
 
=== Արտաքին կապեր ===
Սինգապուրի արտաքին քաղաքականությունն ուղղված է [[Հարավարևելյան Ասիա]]յի և հարակից տարածքների անվտանգությանը: Հիմնական սկզբունքը քաղաքական ու տնտեսական կայունությունն է տարածաշրջանում: Այն դիվանագիտական հարաբերություններ ունի ավելի քան 180 ինքնիշխան պետությունների հետ:
 
Որպես [[Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա]]յի (ՀԱՊԱ) հիմնադիր հինգ երկրներից մեկը` այն համարվում է ազատ տնտեսական գոտու կողմնակից, քանի որ Սինգապուրի տնտեսությունն ընդհանուր առմամբ սերտորեն կապված է տարածաշրջանի տնտեսությանը: Նախկին վարչապետ Գո Չոկ Թոնգն առաջարկել է ստեղծել ՀԱՊԱ-ի տնտեսական համաձայնությունը` այն միացնելով ընդհանուր շուկային: Դա համաձայնեցվել է 2007 թվականին 2015 թվականին իրագործելու նպատակով: Տարածքային ուրիշ կազմակերպություններ կարևոր են Սինգապուրի համար, և նա հանդիսանում է ՀԱՊԱ-ի քարտուղարության առաջատարը: Սինգապուրը անդամակցում է տարածաշրջանային այլ կազմակերպություններին ևս, ինչպիսիք են Ասիական-եվրոպական խորհուրդը, Արևելյան Ասիայի և Լատինական Ամերիկայի համագործակցության երկրների ֆորումը, Հնդկական օվկիանոսի ավազանի ասոցիացիան: Այն հանդիսանում է նաև Միավորման ու համագործակցության շարժման անդամ: Չնայած Սինգապուրը պաշտոնապես չի հանդիսանում Մեծ 20-յակի անդամ, այն 2010 թվականից հրավիրվում է մասնակցելու նրա գործընթացին:
 
Ընդհանուր առմամբ, ՀԱՊԱ-ի անդամ այլ երկրների հետ երկկողմ հարաբերություններն ուժեղ են, սակայն տարաձայնություններ են առաջացել հարևան [[Մալայզիա]]յի և [[Ինդոնեզիա]]յի մեջ, որոնք երբեմն բավական լարվել են: Մալայզիան և Սինգապուրը առճակատվել են Սինգապուրին խմելու ջուր մատակարարելու և սինգապուրյան զինված ուժերի` Մալայզիայի տարածքով անցնելու հարցերում: Սահմանային հարցեր են առկա Մալայզիայի ու Ինդոնեզիայի մեջ, որոնք երկուսն էլ հրաժարվել են Սինգապուրին ծովային ավազ վաճառելուց` կապված հողային տարածների վեճերի հետ: Նախկին որոշ վեճեր, ինչպիսին, օրինակ, Պեդրա Բրանկա կղզու շուրջ եղած բանավեճն է, լուծվել են միջազգային դատարանով: Մալագայի ծոցում ծովահենությունը մտահոգում է երկու կողմերին էլ: Բրունեյի հետ առկա են տնտեսական ամուր կապեր, և նրանք կիսում են վալյուտայի արժեքը երկու երկրների միջև կնքված արժույթի մասին համաձայնությամբ, որով Բրունեյի դոլարն ու Սինգապուրի դոլարը գործարկվում են երկու երկրներում էլ:
 
== Տնտեսական Հրաշք ==