«Արագիլներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացրել եմ ևս մեկ վերնագիր և պարբերություն
Տող 28.
Բույնը հյուսում են ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ գյուղական տների տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, նույնիսկ, էլեկտրասյուների ծայրերին։ Դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ։ Սպիտակ արագիլի զույգերն անդավաճան են մինչև կյանքի վերջը։ Ձվից նոր դուրս եկած ձագերն ունակ են ձայն արձակելու, որն աստիճանաբար հետ է զարգանում։ Հասուն արագիլները հաղորդակցվում են կտուցի կափկափյունով, որով ասես ավետում են նաև գարնան գալուստն ու իրենց բազմացման ժամանակը։ Բնադրատեղը պաշտպանելու համար արագիլները պատրաստ են անզիջում կռվի բռնվելու և բնից անգամ անկենսունակ ձագերին դուրս նետելու։
 
Սև արագիլն ավելի հազվադեպ է հանդիպում, բնադրում է Եվրոպայում և Ասիայում։ ՀՀ-ում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում։ Բնադրող-չվող է։ Չափազանց զգույշ թռչուն է, գերադասում է ապրել խուլ անտառներում։ vbjh
 
== Սննդառություն ==
Տող 35.
Արագիլն օգտակար թռչուն Է, ոչնչացնում Է գյուղատնտեսական վնասատուներին։ Որպես գարնան ավետաբեր՝ արագիլը գովերգվում է շատ հեքիաթներում, երգերում ու բանաստեղծություններում։
[[Պատկեր:Արագիլ և ծիծեռնակ.jpg|մինի|Արագիլի թռիչքի պահին]]
 
== Ինչպե՞ս տարբերել ==
Արտաքինից դժվար է էգին արուից տարբերել, չնայած որ արուն իր չափերով ավելի մեծ է էգից: Ձագերը իրենցծնողներից տարբեվում են դեռևս սև (մուգ) ոտքերով և կտուցով, որոնք հասունանալուն հետ մեկտեղ կարմրումեն:
 
== Տաքսոնոմիա ==
 
* ''Արագիլ (Ciconia)''
** [[Սպիտակ արագիլ]] (Ciconia ciconia)