«Հենրի Ֆորդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ուշ աշխատանքային գործունեությունն ու մահը
Տող 173.
Այնուամենայնիվ, Ֆորդը իր մրցարշավային տարիների ընթացքում մեծ ազդեցություն թողեց ավտոմրցարշավների վրա, և 1996 թվականին նա իր տեղը գտավ Ամերիկայի մոտոսպորտի փառքի դահլիճում<ref>{{Cite book|url=https://books.google.com/books?id=9KOHEPbBBbIC&pg=PA33&dq=henry+ford+Motorsports+Hall+of+Fame+of+America+in+1996&hl=en&sa=X&ved=0ahUKEwjQtI2O5JjYAhUDzRQKHe_nBeEQ6AEIJDAA#v=snippet&q=Hall%20of%20fame%20henry%20ford&f=false|title=The Intellectual Devotional Modern Culture: Revive Your Mind, Complete Your Education, and Converse Confidently with the Culturati|last=Kidder|first=David S.|last2=Oppenheim|first2=Noah D.|date=2008-10-14|publisher=Rodale|year=|isbn=9781605297934|location=|pages=|language=en}}</ref>:
==Ուշ աշխատանքային գործունեությունն ու մահը==
Երբ 1943 թվականի մայիսին Ֆորդ Մոթոր Քոմփանիի նախագահ Էդսել Ֆորդը մահացավ քաղցկեղից, տարեց և վատառողջ Հենրը Ֆորդը որոշեց ստանձնել նախագահությունը: Իր կյանքի այդ փուլում նա արդեն մի քանի սրտանոթային կաթվածներ էր տարել (նշվում են որպես սրտի կաթվածներ կամ ինսուլտ) և բացի այդ, դարձել էր կասկածամիտ, հոգեպես անհավասարակշռված և ընդհանրապես ի վիճակի չէր այդպիսի մեծ պատասխանատվություն կրել<ref name="Sorensen1956pp100_266_et_al">{{Harvnb|Sorensen|1956|pp=100,266,271–272,310–314}}</ref>:<p>Տնօրենների մեծ մասը դեմ էր նրա նախագահությանը: Բայց չնայած նախորդ 20 տարիների ընթացքում նա որևէ ղեկավար պաշտոն չէր զբաղեցնում, Ֆորդը միշտ էլ փաստացիորեն վերահսկում էր ընկերությունը: Խորհուրդն ու ղեկավարությունը սովորաբար նրան հնազանդվում էին, և այդ դեպքը բացառություն չեղավ: Տնօրեններն ընտրեց Ֆորդին<ref name="Sorensen1956pp325–326">{{Harvnb|Sorensen|1956|pp=325–26}}.</ref>, և նա նախագահեց մինչև պատերազմի ավարտը: Այդ ժամանակաշրջանում ընկերությունը սկսեց անկում ապրել՝ ամսական կորցնելով 10 միլիոն դոլար: Նախագահ [[Ֆրանկլին Դ. Ռուզվելտ|Ֆրանկլին Ռուզվելտի]] վարչակազմում քննարկվում էր պատերազմական արտադրության շարունակման ապահովման նպատակով կառավարության կողմից Ֆորդ ընկերությունը վերահսկողության տակ առնելը, սակայն գաղափարն այդպես էլ չիրագործվեց:</p>Վատթարացող առողջության պատճառով Ֆորդը 1945 թվականի սեպտեմբերին զիջում է նախագահությունը թոռանը՝ [[Հենրի Ֆորդ II|Հենրի Ֆորդ II-ին]] և անցնում թոշակի: 1947 թվականի ապրիլի 7-ին Դիրբորնում՝ իր Ֆեյր Լեյն ագարակում,ուղեղային արյունազեղման պատճառով մահանում է Ֆորդը. այդ ժամանակ նա 83 տարեկան էր: Հանրային հուղարկավորությունը տեղի ունեցավ Գրինֆիլդ գյուղում, որտեղ ամեն ժամ մոտ 5000 մարդ էր անցնում նրա աճյունասափորի մոտով: Սգո արարողությունները իրականացվեցին Դետրոյթի տաճարի Սբ. Փոլ եկեղեցում և նա թաղվեց Դետրոյթում գտնվող Ֆորդերի գերեզմանատանը<ref name="AP-1947.04.08">{{cite news|url=|title=Leader in Production Founded Vast Empire in Motors in 1903. He had Retired in 1945. Began Company With Capital of $28,000 Invested by His Friends and Neighbors. Henry Ford Is Dead. Founder of Vast Automotive Empire and Leader in Mass Production.|date=April 8, 1947|agency=Associated Press|quote=Henry Ford, noted automotive pioneer, died at 11:40 tonight at the age of 83. He had retired a little more than a year and a half ago from active direction of the great industrial empire he founded in 1903.}}</ref><ref>{{Cite news|url=http://apps.detnews.com/apps/history/index.php?id=117|title='I think Mr. Ford is Leaving Us'|author=Don Lochbeiler|date=July 22, 1997|work=''[[The Detroit News]]'' Michigan History|publisher=detnews.com|archiveurl=https://archive.is/20120715093956/http://apps.detnews.com/apps/history/index.php?id=117|archivedate=July 15, 2012|deadurl=yes|accessdate=October 29, 2010|df=mdy-all}}</ref>:<figure class="mw-default-size mw-halign-right" data-ve-attributes="{&quot;typeof&quot;:&quot;mw:Image/Thumb&quot;}">[https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Henry_Ford_grave_Ford_Cemetery_Detroit.JPG [[Պատկեր:Henry_Ford_grave_Ford_Cemetery_Detroit.JPG|link=|220x220փքս]]]<figcaption href="Մոդել T">Ֆորդի շիրիմը, Ֆորդ գերեզմանատուն</figcaption></figure>
<!--Ֆորդի մահվան գիշերը, [[Ռուժ գետը (Միչիգան)|Ռուժ գետ]] հեղեղել էր տեղի էլեկտրակայանը՝ թողնելով Ֆորդերի տունը առռանց էլեկտրականության: Քնելուց առաջ Հենրին և իր կինը մոմեր ու լապտերներ էին վվառել՝ տունը լուսավորելու համար: Ուշ երեկոյան, լուսաբացից առաջ, Ֆորդը մահացավ:-->
 
== Ծանոթագրություններ ==
<references />{{վիքիքաղվածք}}