«Հենրի Ֆորդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Մրցարշավներ
Տող 168.
«Իմ կյանքը և նվաճումները» գրքում Ֆորդը կանխատեսում է, որ եթե ագահությունը, ռասիզմը և անհեռատեսությունը հաղթահարվեն, ապա տնտեսական և տեխնոլոգիական զարգացումը ողջ աշխարհում կհասնի այն կետին, որ միջազգային առևտուրը այլևս հիմնված չի լինի գաղութային կամ [[Նեոկոլոնիալիզմ|նեոգաղութային]] մոդելների վրա, և բոլոր մարդիկ իսկապես կշահեն դրանից<ref name="Ford_Crowther_1922_pp242-244">{{Harvnb|Ford|Crowther|1922}}, [https://books.google.com/books?id=4K82efXzn10C&pg=PA242#v=onepage&f=false pp. 242–244].</ref>։ Գրքի այս մասում նրա գաղափարներն անորոշ էին, բայց իդեալիստական։
 
== Մրցարշավներ ==
[[Պատկեր:Henry_Ford_and_Barney_Oldfield_with_Old_999,_1902.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Henry_Ford_and_Barney_Oldfield_with_Old_999,_1902.jpg|մինի|1902 թվական. Ֆորդը (կանգնած տղամարդը) սկիզբ է դնում Բարնի Օլդֆիլդի կարիերային]]<p>Ֆորդը շարունակում էր հետաքրքրվել ավտոմրցարշավներով 1901-1903 թվականներին և սկսում է ներգրավվել սպորտում և՛ որպես կառուցող, և՛ որպես վարորդ․ հետագայում սկսում է նաև վարորդներ վարձել։ Նա մրցարշավներ ներմուծեց շարքից դուրս եկած T մոդելներ, որով և հաղթում է 1909 թվականի «օվկիանոսից օվկիանոս» (այն ընդգրկում էր ԱՄՆ-ի ողջ տարածքը) մրցարշավում (հետագայում որակազրկվում է): Միաժամանակ 1911 թվականին Դետրոյթի ցուցահանդեսաային համալիրում մրցաշավորդ Ֆրենկ Կուլիկը T մոդելով ձևաձև արագության ռեկորդ արձանագրեց մեկ մղոնի վրա (1,6 կմ): 1913 թվականին Ֆորդը փորձեց [[Ինդիանապոլիս 500]] մրցարշավ ներմուծել ձևափոխված մոդել T մեքենաներ, բայց մերժում ստացավ. մեքենայի քաշը 1000 ֆունտով (450 կգ) քիչ էր նորմայից: Ֆորդը դուրս մնաց այդ մրցաշարից և շուտով լիովին դադարեց մասնակցել մրցարշավերին՝ դժգոհելով սպորտային կանոններից և պատճառաբանելով, որ մոդել T-երի՝ հսկայական մասշտաբների հասած արտադրությունը խլում է իր ողջ ժամանակը, և նա մրցարշավները անիմաստ գործունեություն է համարում:</p>«Իմ կյանքը և նվաճումները» գրքում Ֆորդը բավականին արհամարհական տոնով է խոսում մրցարշավների մասին, համարելով, որ այն ավտոմեքենայի գնահատման շատ սխալ միջոց է: Նա իրեն ներկայացնում է որպես մեկը, ով 1890-1910-ական թվականներին ստիպված է մասնակցել մրցարշավներին, քանի որ գերիշխող անտեղյակության պատճառով կարծիք էր տարածվել, որ մրցարշավները մեքենայի արժեքը ապացուցելու ճանապարհ են: Ֆորդը համաձայն չէր: Բայց նա որոշեց, որ քանի դեռ դա հաջողության մարմնացում էր համարվում (սխալական, բայց այնուամենայնիվ այդպես էր սահմանված), ապա իր մեքենաները կլինեն լավագույնը մրցարշավներում <ref name="Ford_Crowther_1922_p50">{{Harvnb|Ford|Crowther|1922}}, [https://books.google.com/books?id=4K82efXzn10C&pg=PA50#v=onepage&f=false p. 50].</ref>: Ողջ գրքում նա շարունակաբար անդրադառնում է տրանսպորտի, արտադրողականության արդյունավետության, մատչելիության, հուսալիության, վառելիքի արդյունավետության, տնտեսական բարգավաճման և գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտներում ծանր աշխատանքի ավտոմատացման գաղափարներին, բայց շատ հազվադեպ է նշում պարզապես Ա կետից Բ կետ արագ հասնելու միտքը:
 
Այնուամենայնիվ, Ֆորդը իր մրցարշավային տարիների ընթացքում մեծ ազդեցություն թողեց ավտոմրցարշավների վրա, և 1996 թվականին նա իր տեղը գտավ Ամերիկայի մոտոսպորտի փառքի դահլիճում <ref>{{Cite book|url=https://books.google.com/books?id=9KOHEPbBBbIC&pg=PA33&dq=henry+ford+Motorsports+Hall+of+Fame+of+America+in+1996&hl=en&sa=X&ved=0ahUKEwjQtI2O5JjYAhUDzRQKHe_nBeEQ6AEIJDAA#v=snippet&q=Hall%20of%20fame%20henry%20ford&f=false|title=The Intellectual Devotional Modern Culture: Revive Your Mind, Complete Your Education, and Converse Confidently with the Culturati|last=Kidder|first=David S.|last2=Oppenheim|first2=Noah D.|date=2008-10-14|publisher=Rodale|year=|isbn=9781605297934|location=|pages=|language=en}}</ref>
== Ծանոթագրություններ ==
<references />{{վիքիքաղվածք}}