«Հյուրանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 5465759 խմբագրումը, որի հեղինակն է՝ Seda Grigoryan1997 (քննարկում) մասնակիցը
No edit summary
Տող 3.
'''Հյուրանոց''', կարճաժամկետ հիմունքներով վճարի դիմաց գիշերակաց տրամադրող հաստատություն։ Ավտոտուրիստների հյուրանոցը կոչվում է [[մոթել]]։ Առաջին հյուրանոցները ստեղծվել են հին աշխարհի երկրներում, սովորաբար ուխտավայրերում, մայրուղիներին մոտիկ, խոշոր առևտրական կետերում։ Կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց կազմավորվել է քաղաքային հյուրանոցի ժամանակակից տիպը, որպես կենտրոնական նախասրահի, միջանցքների շուրջը դասավորված [[ննջարան]]-համարների, սպասասրահների, ռեստորանի ու օժանդակ սպասարկման սենյակների համակարգ։
 
Նորագույն շրջանի Հայաստանում առաջին հյուրանոցները կառուցվել են 1926-1932 թվականներին։ Երևանում՝ «Ինտուրիստ» (այժմ՝ [[Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել]], «[[Սևան (հյուրանոց)|Սևան]]» (երկուսն էլ կառուցվել է ճարտարապետ [[Նիկողայոս Բունիաթյան|Նիկողայոս Բունիաթյանը]]) և Գյումրիում՝ «[[Լենինական]]» (ճարտարապետ Դ. Չիսլյան), հետագայում՝ նաև Վանաձորում, Կապանում, Ալավերդիում, Վաղարշապատում և այլուր։ 1950-1970 ական թվականներին կառուցվել են Երևանում՝ «[[Արմենիա Մարիոթ]]» (ճարտարապետ [[Մարկ Գրիգորյան]]), «[[Անի Պլազա Հոթել]]» (ճարտարապետներ՝ [[Ֆենիքս Դարբինյան]], [[Ֆելիքս Հակոբյան]], [[Էդուարդ Սաֆարյան]]) և [[Դվին (հյուրանոց)|«Դվին»]] (ճարտարապետներ՝ [[Աշոտ Ալեքսանյան (ճարտարապետ)|ԱշոտԱլեքսանյան]], Ֆելիքս Հակոբյան, Էդուարդ Սաֆարյան), [[Լենինական]]ում (ճարտարապետ Դ. Դազազյան), Դիլիջանում (ճարտարապետ Հ. Աչյան), [[Ստեփանավան]]ում (ճարտարապետ Շ. Սահակյան), [[Իջևան]]ում (ճարտարապետ Պ. Թումանյան), [[Արտաշատ]]ում ( ճարտարապետ Ե. Մելիքյան) և այլն։<gallery>
Պատկեր:Hotell Opera Oslo.jpg
Պատկեր:Hotell Continental febr 2016.jpg
Պատկեր:Flåmsbrygga Hotell 84644704783).jpg
</gallery>
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://adb.am/listings/category/hotels/ Տեղեկատու էջեր Հայաստանում գործող հյուրանոցների մասին]