«Էրեբունի ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 65.
 
Էրեբունին Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանգուցվում են 2 հինավուրց մշակույթներ` ուրարտական և աքեմենյան-իրանական: Մյուս կողմից` Էրեբունիի կառույցները հայկական դասական ճարտարապետության համար կարևոր ու հիմնական ելակետ են հանդիսացել: Էրեբունիի պեղումները բացահայտել են ուրարտական մշակույթի բազմազանությունը բնութագրող հարուստ հնագիտական նյութ՝ Ուրարտուի տնտեսության, կերպարվեստի ու քաղաքաշինության, ի մասնավորի՝ ամրաշինական, պաշտամունքային ու պալատական ճարտարապետության, շինարվեստի, խեցեգործության և այլ բնագավառների վերաբերյալ: Հատկապես ուշադրության են արժանի ամրոցի տարածքից գտնված կոթողային ոճի 23 սեպագիր արձանագրությունները, ինչը բացառիկ երևույթ է ուրարտական ամրոցների մեջ: Գտնված 2 նույնօրինակ սեպագրերը համարվում են ՀՀ քաղաքամայր Երևանի ծննդյան վկայագրերը, որոնք թույլ են տալիս այն դասել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքին: Էրեբունի քաղաք-ամրոցի գոյությունը Երևանին հաղորդում է մեկ այլ նշանակություն, որը կարելի է սահմանել որպես՝ գեղագիտական, պատմական, գիտական, սոցիալական, հոգևոր նշանակություն` թե´ անցյալի, թե´ ներկա և թե´ ապագա երևանցիների համար:
[[File:Erebuni Fortress4.jpg|thumb|300px|ԷրեբունիԱրին ամրոցըբերդ թռչնի թռիչքիցբլուր]]
 
Էրեբունիի հնագիտական ուսումնասիրությունները պարզորոշ ապացուցել են, որ կյանքն այս քաղաքում շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանակակից Երևանը, նույն անվամբ, միայն դարերի ընթացքում փոխակերպված ձևով` Էրեբունի, Երեվունի, Երևան: Վստահորեն կարելի է ասել, որ հուշարձանը դեռևս թաքցնում է շատ գաղտնիքներ, որոնց բացահայտումը և ուսումնասիրությունը մեծապես կլրացնի Էրեբունի ամրոցի պատմությունը: <ref name="պեղումներ" />