«Եղիշե Չարենցի տուն-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 41.
 
===Չարենցի պատեֆոնը===
{{հիմնական|Եղիշե Չարենցի պատեֆոն}}
 
[[Պատկեր:Yeghishe Charents' gramophone.jpg|մինի|Եղիշե Չարենցի պատեֆոն]]
1934 թ. Չարենցի ձերբակալությունից հետո բանաստեղծի կինը՝ Իզաբելլա-Կոդաբաշյանը, երեխաների ապրուստը հոգալու համար որոշում է վաճառել որոշ իրեր: Նա խնդրում է ընտանիքի բարեկամ Ռեգինա Ղազարյանին վաճառել Չարենցի պատեֆոնը՝ ինը ձայնապնակներով: Ռեգինան այդ խնդրանքով դիմում է Անժելա Մկրտումյանին, որի տանը բնակվում էր: Բանաստեղծի ձերբակալությունից մի քանի ամիս անց աքսորվում է նաև կինը: Երևանից Մոսկվա է մեկնում Ռեգինա Ղազարյանը, և պատեֆոնը մնում է Անժելա Մկրտումյանի մոտ: Անցնում են տարիներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Երևան է վերադառնում Ռեգինան: Հետաքրքրվելով պատեֆոնի ճակատագրով՝ տեղեկանում է, որ Անժելան մահացել է, և պատեֆոնը, որպես քրոջ իր, գտնվում է նրա եղբոր՝ Ալբերտ Մկրտումյանի մոտ: Պատեֆոնի պատկանելության մասին Ռեգինայի բացատրությունները և այն վերադարձնելու խնդրանքները մնում են անպատասխան: 1999 թ. սեպտեմբերի մի օր Չարենցի պատեֆոնը հայտնվում է Երևանի «Վերնիսաժ»-ում: Այն վաճառքի էր հանել Ալբերտ Մկրտումյանը: «Վերնիսաժ»-ում շրջելիս Ռեգինա Ղազարյանի բարեկամներից Հրանտ Բաբանյանը պատահաբար տեսնում է պատեֆոնը և վաճառողից տեղեկանում, որ այն Չարենցինն է: Հ. Բաբանյանը Ռեգինայից պարզում է վաճառողի հայտարարության հավաստիությունը, գնում է պատեֆոնը և նվիրում Ռեգինա Ղազարյանին: Վերջինս էլ պատեֆոնը հանձնում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանին:<ref name="Պերա Պրինտ" />