«Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 32.
 
==Եպիսկոպոս ձեռնադրվելը==
[[1841]] թվականի հունիսի 7-ին Գևորգ վարդապետը [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսից]] դեպի [[Էջմիածին]]՝ եպիսկոպոս ձեռնադրվելու: Հունիսի 29-ին նա կանգ է առնում [[Գյումրի|Ալեքսանդրապոլում]] և այստեղ բռնկված [[Ժանտախտ (Քոլերա)|Ժանտախտի]] պատճառով երեք օր մնում կարանտինում: Դրանից հետո նա հանգրվանում է Ալեքսանդրապոլի առաջնորդարանում: Այդ միջոցին [[Թբիլիսի|Թիֆլիսում]] էր գտնվում Հայոց կաթողիկոս [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցին]], և վարդապետը կաթողիկոսին է ուղարկում Ստեփանոս և Մատթեոս պատրիարքների տված՝ եպիսկոպոսության վկայականներն ու [[Բուրսա|Պրուսայի]] ժողովրդի հանրագիրը առ այն, որ տեղի բնակչությունը ցանկանում է, որպեսզի նրան եպիսկոպոսի աստիճան շնորհվի: Կաթողիկոսը հրավիրում է Գևորգ վարդապետին Թիֆլիս: Երբ այնտեղ նրանք հանդիպում են, [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցին]] ոտքի է կանգնում, գրկում ու համբուրում է նրան և ասում. «Յառաջ քան զմարմնոյդ ծանօթութիւն, հոգի քո և սխրագործութիւնք ծանօթ են ինձ»: Կաթողիկոսը տասնմեկ ամիս հյուրընկալում է Գևորգ վարդապետին [[Թբիլիսի|Թիֆլիսում]], և [[1848]] թվականի հունիսի 24-ին միևնույն կառքով միասին մեկնում են [[Էջմիածին]]: Հաջորդ ամսի 11-ին Ներսես Աշտարակեցին Մայր տաճարի մեջ Գևորգ վարդապետին ձեռնադրում է եպիսկոպոս:
 
1848 թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս [[Ներսես Ե Աշտարակեցի|Ներսես Ե Աշտարակեցու]] կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1858 թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը։ 1866 թ.-ի սեպտեմբերի 17-ին [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում]] հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է [[Ամենայն Հայոց կաթողիկոս]]։ Օծումը տեղի է ունեցել 1867 թ.-ի մայիսի 21-ին։
 
Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն։ 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել [[Սուրբ Գայանե եկեղեցի|Սուրբ Գայանե վանքը]], այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, [[Բյուրական]]ի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է [[Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (Օշական)|Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին]] և այլն։ 1874 թվականին հիմնել է [[Գևորգյան ճեմարան]]ը, ապա [[Էջմիածնի թանգարանը]]։