«Քաղաքային թատրոն (Սան Պաուլո)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
Թատրոնի կառուցման համար ընտրվեց Morro do Cha կամ Թեյի բլուր վայրը, որը եղել էր Սան Խոսեի նոր թատրոնի վայրը: Շինարարության ինժեներ նշանակվեց [[Ռամոս դե Ազևեդո]]ն, որին օգնում էին երկու [[իտալացի]] ճարտարապետներ՝ Կլաուդիո և Դոմիզիանո Ռոսսիները: Շինարարությունը սկսվեց 1903 թվականին, և Սան Պաուլոն դարձավ աշխարհի լավագույն վայրերից մեկը` թատրոնի ներկայացումների, ինչպես նաև օպերաների ներկայացման համար: Այդ օրերին սովորական էր, որ շինարարական նյութերի մեծ մասը ներմուծվում էր [[Եվրոպա]]յից, ճարտարապետական ​​մեկնաբանությունը նման էր [[Փարիզ]]ի [[Գրանդ օպերա]]յին<ref>{{cite web|url=http://www.ctac.gov.br/tdb/english/teatro_sp1.asp|title=The Municipal Theatre, São Paulo}}</ref>: Շինարարությունը տևեց մոտ 8 տարի: Առաջին բեմադրությունը [[Ամբրուազ Թոմա]]յի բեմադրած [[Համլետ (ողբերգություն)|Համլետ]]ի օպերան էր: Նախնական գաղափարն էր ներկայացնել «Il Guarany» օպերան, սակայն այն ժամանակաշրջանի նշանավոր բարիտոն [[Տիտտա Ռուֆֆո]]յի կողմից ղեկավարվող ընկերությունը չէր ցանկանում ռեպերտուարներում ընդգրկել [[Բրազիլացիներ|բրազիլացի]] կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նախքան բացումը այլ խնդիրներ էլ առաջ եկան. բեմական զարդարանքները ժամանակին չհասան Բրազիլիա, ինչը հանգեցրեց բացման հետաձգմանը: Բացումը տեղի ունեցավ [[1911]] թվականի [[սեպտեմբերի 12]]-ին:
 
1912-1926 թվականներին թատրոնում ներկայացվել են 41 կոմպոզիտորների (իտալացի, ֆրանսիացի, բրազիլացի և գերմանացի) 88 ստեծագործություններստեղծագործություններ, 270 ներկայացում: Թատերական պատմության մեջ թատրոնի համար ամենակարևոր իրադարձությունը 1922 թվականին տեղի ունեցած Ժամանակակից արվեստի շաբաթն էր:
 
Տարիների ընթացքում օպերային ներկայացումների համար ստեղծված թատրոնում տեղի են ունեցել նաև այլ գեղարվեստական իրադարձություններ, օրինակ՝ [[Աննա Պավլովա]]յի և [[Այսեդորա Դունկան]]ի ելույթը: 1960-ական թվականներին քաղաքապետ Ժոզե Վիսենտե Ֆարիա Լիմայի ղեկավարությամբ շենքն առաջին անգամ վերանորոգվեց:
Տող 15.
1980-ական թվականներին թատրոնն անցավ հաջորդ վերակառուցման փուլը, որը նախաձեռնել էր քաղաքապետ Ժանյո Քվադրոսը: Նրա հիմնական նպատակն էր վերականգնել Ռամոս դե Ազևեդոյի բնօրինակ ստեղծագործությունները: Արտաքին ճակատը վերականգնվել է ավազաքարով, որը ստեղծվել է այն նույն հանքավայրում, որը նյութը մատակարարել է դարասկզբի շինարարական կոնցեպցիայի համար: Վերականգնումը ավարտվել է 1991 թվականին քաղաքապետ Լուիզա Էրունդինայի ղեկավարման օրոք:
 
Այժմ Սան Պաուլոյի քաղաքային թատրոնը համարվում է [[Հարավային Ամերիկա]]յի ամենահայտնի մշակութային վայրերից մեկը, որը շարունակաբար հյուրընկալում է ազգային և միջազգային մեծագույն դրամատուրգների և կոմպոզիտորների թատերական ներկայացումներ և օպերաներ:
 
== Ծանոթագրություններ ==