«Գոթֆրիդ Լայբնից»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 257.
Կենսաբանության ոլորտում Լայբնիցը առաջ է քաշել, որպես ամբողջություն, օրգանական համակարգերի գաղափարը, բացի դրանից, նա ներմուծել է օրգանականի և մեխանիկականի անհամատեղելիության սկզբունքը<ref name="энциклопедия" />:
Երբ 1692 թվականին Տիդայի մոտի քարհանքում գտնվեց հսկայական նախապատմական կմախք, Լայբնիցը նրա ատամից վերցված նմուշի ուսումնասիրության հիման վրա հաստատեց, որ դա [[Մամոնտ|մամոնտի]] կամ [[Ծովափղեր|ծովափղի]] կմախք է<ref>Eike Christian Hirsch: ''Der berühmte Herr Leibniz. Eine Biographie.'' C. H. Beck, München 2000, S. 275, ISBN 3-406-45268-X</ref>:
[[Հնէաբանություն|Հնէաբանության]] բնագավառում հավաքված նյութը Լայբնիցը ամփոփեց կենդանության օրոք չհրատարակված «Հնէաբանություն» աշխատանքում ([[1693]]), որում նաև արտահայտեց Երկրի էվոլյուցիայի մասին թեզը<ref name="энциклопедия" />: Լայբնիցի կողմից պաշտպանած [[էվոլյուցիոնիզմ|էվոլյուցիոնիզմի]] դոկտրինան, քննարկվում էր, սակայն, մեխանիկայի տեսանկյունից{{sfn |Философская Энциклопедия. В 5 т. Под редакцией Ф. В. Константинова|1960—1970|с= }}, էվոլյուցիան հասկացվում էր որպես նախաձևային սաղմերի անընդհատ ծավալում<ref name="энциклопедия" />: Անընդհատության սկզբունքի հիման վրա Լայբնիցը նոր փիլիսոփայության մեջ տվել է նյութի համընդհանուր կապի գաղափարների առաջին ձևակերպումներից մեկը՝ «Տիեզերքում ամեն ինչ գտնվում է այնպիսի կապի մեջ, որ ներկան միշտ իր խորքերում թաքցնում է ապագան, և կամայական տվյալ վիճակ բացատրվում է բնականորեն միայն անմիջապես իրեն նախորդողով»<ref>''Hauptschriften zur Grundlegung der Philosophie'', Bd 2, 1906, S. 75.</ref>: Հիկմնվելով այդ վիճակի վրա, Լայբնիցը եկավ բոլոր կենդանի օրգանիզմների օրգանական ազգակցական և նրանց ոչ օրգանական բնույթի կապի եզրահանգմանը{{sfn |Философская Энциклопедия. В 5 т. Под редакцией Ф. В. Константинова|1960—1970|с= }}: ԱյպիսիԱյնպիսի հարցադրմամբ Լայբնիցը, չնայած [[կենդանաբույսեր|կենդանաբույսերի]] (զոոֆիտներ) գոյության սխալ ենթադրությանը, այսինքն կենդանի-բույսերի, քայլ է արել բնության դիալեկտիկական հասկացության համար, սակայն նրա զարգացման կոնցեպցիան մետաֆիզիկական էր այն իմաստով, որ հերքում էր թռիչքաձևությունը և բացարձակայնացում էր անընդհատության սկզբունքը{{sfn |Философская Энциклопедия. В 5 т. Под редакцией Ф. В. Константинова|1960—1970|с= }}: Լայբնիցի համաձայն, զարգացումը տեղի է ունենում միայն սկզբնապեսային փուլերում մոնադի «փոքր պերցեպցիաներով» անվերջ փոքրագույն փոփոխությունների ճանապարհով{{sfn |Философская Энциклопедия. В 5 т. Под редакцией Ф. В. Константинова|1960—1970|с= }}: Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնիցը ներմուծել է կենդանի բնության աստիճանաբար զարգացման նախաձևային ուսմունքը՝ հարատև գոյություն ունեցող սաղղմնային րգանիզմներից և բացառում էր նրանց էվոլյուցիայում թռիչքների առկայությունը{{sfn |Философская Энциклопедия. В 5 т. Под редакцией Ф. В. Константинова|1960—1970|с= }}: Նա գրում է՝ «Մենք ընդունում ենք, որ միայն հենց շարժման տեղափոխման միջոցով կարելի է բացաատրել մնացած նյութական երևույթների ամեն ինչը»<ref>''Hauptschriften zur Grundlegung der Philosophie'', Bd 1, 1903, S. 261.</ref>:
 
=== Հոգեբանություն ===