«Օսթ (գլխավոր պլան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
 
== Բովանդակություն ==
Այն մասին, թե ինչպես էին պլանի հեղինակները պատկերացնում «Արևելքի ժողովուրդների» ապագան, կարելի է դատել պահպանված ««Օսթ» գլխավոր պլանի նկատառումներ և առաջարկություններ» գրքույկից, որը մշակվել էր 1942 թվականի ապրիլի 27-ին Արևելյան տարածքների բռնազավթման կայսերական նախարարության ռասսայական-քաղաքական բաժնի ղեկավար, դոկտոր Էրհարդ Վիտցելի կողմից՝ հատուկ նախարար [[Ալֆրեդ Ռոզենբերգ]]ի համար<ref>Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 285—286.</ref>: Պաշտոնյան 1941 թվականի դեկտեմբերին, ծանոթանալով Կայսերական անվտանգության գլխավոր ծառայության III վարչության կողմից մշակված ծրագրի հետ, մշակել էր այդ գրքույկ-ուղեցույցը (բնագիր տարբերակը համարվում է կորած)<ref>Helmut Heiber: Generalplan Ost. In: Vierteljahrshefte für Zeitgeschichte, 1958, Nr. 3. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart, S. 285.</ref><ref name=ReferenceA>[http://scepsis.ru/library/id_703.html Замечания и предложения «Восточного министерства» по генеральному плану Ост] // Военно-исторический журнал. 1965. № 1. С. 82—83</ref>:
 
Փաստաթուղթը բաղկացած է 4 բաժիններից՝
#«Օսթ» գլխավոր պլանի ընդհանուր նկատառումներ,
#Ընդհանուր նկատառումներ նախկին մերձբալթյան երկրների բնակչության տեղահանման և նրանց նկատմամբ հետագա վերաբերմունքի վերաբերյալ,
#Լեհական հարցի լուծում,
#Ռուս բնակչության նկատմամբ հետագա վերաբերմունքի վերաբերյալ:
 
Առաջին բաժնում դիտարկվում է արևելյան բռնազավթված տարածքներում գերմանացի բնակչության վերաբնակեցման հարցը: Վերաբնակեցումը նախատեսվում էր իրականացնել պատերազմի ավարտից հետո՝ 30 տարվա ընթացքում: Նախկին ԽՍՀՄ տարածքում, որը գրավվել էր Գերմանիայի կողմից, պետք է մնային միայն 14 միլիոն սլավոններ: Նրանց նկատմամբ վերահսկողություն պետք է իրականացնեին 4,5 միլիոն գերմանացիներ: Մնացած բնակչությանը պետք է տեղահանեին և վերաբնակեցնեին [[Արևմտյան Սիբիր]]ում: Արևելյան տարածքներում բնակվող 5-6 միլիոն հրեաները պետք է ոչնչացվեին, մինչև տեղահանությունների սկիզբը<ref name=ReferenceA />:
 
Գրքույկի հեղինակը կասկած է հայտնում առաջին բաժնում նշված ծրագրի իրականացման վրա: Եթե «հրեական հարցը» ինչ- որ չափով կարելի էր լուծել, ապա սլավոնների հարցի լուծումը անհեռատեսական էր: Վետցելը դժգոհում էր այն փաստից, որ պլանում անտեսվում էին բոլոր այն մարդիկ, «ովքեր կարող էին պիտանի լինել գերմանացման համար՝ հենց Գերմանական կայսրության տարածքում»<ref name=ReferenceA />:
 
Պաշտոնյան քննադատորեն է մոտենում նաև այն սլավոնների թվաքանակի հաշվման գործընթացին, ովքեր ենթակա էին տեղահանման: Նա կարծում էր, որ պլանում ներկայացված վիճակագրական տվյալները չեն արտացոլում իրականությունը և հաշվի չեն առնում այն հանգամանքը, թե որ ազգերն են դրականորեն կամ բացասականորեն վերաբերվում գերմանացիներին<ref name=ReferenceA />:
 
Գերմանացման կամ ռասսայական «թարմացման» ({{lang-de|Umvolkung}}) ենթակա էին, այսինքն համապատասխանում էին «նորդական (հյուսիսային) տիպին», [[լիտվացիներ]]ը, [[էստոնացիներ]]ը և [[լատիշներ]]ը<ref name=ReferenceA />: Վետցելի կարծիքով, այդ ազգությունների ներկայացուցիչները անհրաժեշտ են՝ Արևելքի տարածքներում վերահսկողությունն արդյունավետ կերպով իրականացնելու համար: Մերձբալթյան ժողովուրդները հարմար էին այդ դերի համար, քանի որ դաստիարակվել էին եվրոպական ոգով և «յուրացրել են եվրոպական մշակույթի ընդհանուր դրույթները»<ref name=ReferenceA />:
 
== Գնահատականներ ==
Պատմաբան [[Լև Բեզիմենսկի]]ն պլանն անվանել է «մարդակեր փաստաթուղթ», «Ռուսաստանում սլավոնների լիկվիդացման պլան»<ref>[http://militera.lib.ru/research/bezymensky1/06.html «Германские генералы — с Гитлером и без него»., гл.6 «Планы на бумаге и в жизни. План „Барбаросса“»] // ''Безыменский Л. А.'' Германские генералы — с Гитлером и без него / Изд. 2-е, перераб. и доп. — М.: Мысль, 1964. — 533 стр. с илл. (1-е издание: М.: Соцэкгиз, 1961, — 400 с., тираж 60000 экз.)</ref> և փաստում, որ «չի կարելի խաբվել «վերաբնակեցում» բառով: Նացիստների համար սովորական էր դարձել այս բառը, քանի որ դարձել էր Հոլոքոստի խորհրդանիշներից մեկը»<ref>[http://militera.lib.ru/research/bezymensky3/29.html Глава 29. «Гитлер и Сталин перед схваткой»] // ''Безыменский Л. А.'' Гитлер и Сталин перед схваткой. — М.: Вече, 2000. — 512 с. Тираж 10000 экз.</ref>: