«Էկոտուրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
'''Էկոլոգիական զբոսաշրջությունը''' (էկոտուրիզմ, էկոզբոսաշրջություն), [[Բնություն|բնության]], նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ էկոզբոսաշրջությունը [[զբոսաշրջություն|զբոսաշրջության]] առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ իրականացվում է [[ավտոմեքենա]]յով, հետիոտն, [[ձի]]ով, վրանային և այլ միջոցներով։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։ [[ՀՀ]] հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։
 
==Էկոտուրիզմի հասկացությունը==
Էկոտուրիզմ տերմինը Արևմուտքում պաշտոնապես օգտագործվել է XX դարի 80-ականների առաջին կիսամյակում կոնֆերանսներից մեկի ժամանակ մեքսիկացի էկոլոգ Հեկտոր Սեբալոս-Լասկուրայնի ({{lang-es|Hector Ceballos-Lascurain}}) կողմից{{փաստ}}։ Ռուսաստանում, գրեթե նույն ժամանակ, այն շրջանառության մեջ մտավ «Շուրջբայկալյան երկաթուղի» երթուղու մշակման և շահագործման ժամանակ{{փաստ}}։
 
{{ՀԲ}}