«Մայիսյան իրադաձությունները Ֆրանսիայում 1968 թվականին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
Իրադարձությունները տեղի են ունեցել «գոլիստական» դժվար ժամանակաշրջանում։
[[1965 թվական]]ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում (1848 թվականից հետո առաջին անգամ) ուշադրություն դարձվեց ընտրական իրավունքին։ [[Ֆրանսուա Միտտերան]]ը անսպասելի կերպով անցավ երկրորդ փուլ, որը դիտվեց որպես ընդդիմության հաղթանակ։ Դա նրան իրավունք տվեց դառնալ ձախերի առաջնորդ։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար նա դաշինք կազմեց Դեմոկրատ սոցիալիստ ձախերի ֆեդերացիայի հետ։ Արդյունքը եղավ այն, որ խրհրդարանականխորհրդարանական ընտրություններում նախագահական մեծամասնությունը հաղթեց մի մանդատի տարբերությամբ։
Խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը դասավորվեց հետևյալ կերպ. կենտրոնամետները ([[Վալերի Ժիսկար դ'Էստեն]]ի գլխավորությամբ) սատարում էին իշխանությանը: Քրիստոնյա դեմոկրատները թշնամաբար էին վերաբերվում իշխանություններին։ Իշխանություններին մտահոգում էր [[Ժորժ Պոմպիդու]]ն, ով սկսել էր մեծ հեղինակություն վայելել։ Նա համարվում էր [[Շառլ դը Գոլ]]ի մրցակիցը՝ 1965 թվականից հետո։
Ֆրանսիացիների շրջանում համակրանք չէր վայլում հեռուստատեսությունը և ռադիոն, որով իրականացվում էր իշխանությունների քարոզչությունը (ազատ էր միայն տպագիր մամուլը)։ [[Շառլ դը Գոլ]]ի վարած քաղաքականությունը չէր արդարացնում ֆրանսիացիների սպասումները։