«Էկոտուրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Էկոտուրիզմի աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն նշած երկրներով, այն ընդգրկում է երկրագնդի մարդուն հասանելի հողային մասը:
Մի քանի անգամ տարբեր ձևերով պետք չի գրել, թե ինչ է էկոտուրիզմը, պետք չի գրել թե որ կազմակերպությունը էկոտուրիզմի ինչ սահմանում ունի: Բովանդակությունը հեռացվել է հոդվածը բարելավելու և հանրագիտարանային տեսքի բերելու շրջանակներում:
Տող 6.
Էկոտուրիզմ տերմինը Արևմուտքում պաշտոնապես օգտագործվել է XX դարի 80-ականների առաջին կիսամյակում կոնֆերանսներից մեկի ժամանակ մեքսիկացի էկոլոգ Հեկտոր Սեբալոս-Լասկուրայնի ({{lang-es|Hector Ceballos-Lascurain}}) կողմից։ Ռուսաստանում, գրեթե նույն ժամանակ, այն շրջանառության մեջ մտավ «Շուրջբայկալյան երկաթուղի» երթուղու մշակման և շահագործման ժամանակ։
Մասնագիտական (ինչպես նաև ակադեմիական) շրջանակներում գոյություն ունեն էկոտուրիզմի՝ նույնատիպ իմաստով մի քանի իդեալիստական սահմանումներ.
* Էկոտուրիզմ - բնության և մշակութային տեսարժան վայրերի ուսումնասիրության և ըմբոշխնելու նպատակով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությամբ ճանապարհորդություն կապված բնության չխախտված տարածքների հետ, որը նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը, շրջակա միջավայրի վրա ունենում է ՙմեղմ՚ ազդեցություն, ապահովում է տեղացի բնակիչների ակտիվ սոցիալ-տնտեսական մասնակցությունը և նրանց կողմից այդ գործունեությունից առավելությունների ստացումը։ Բնության պահպանության միջազգային միություն։
* Էկոտուրիզմ - դեպի բնական տարածքներ պատասխանատու ճանապարհորդություն, որը նպաստում է բնության պահպանությանն ու բարելավում տեղացի բնակչության բարօրությունը։ Էկոտուրիզմի հասարակություն (The Ecotourism Society)։
* Էկոտուրիզմ - զբոսաշրջություն, որը իր մեջ ներառում է համեմատաբար անխախտ բնություն ունեցող վայրեր ճանապարհորդություններ տվյալ տարածքի բնական և մշակութա-էթնիկական առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով, որը չի խախտում էկոհամակարգի ամբողջականությունը և ստեղծում է այնպիսի պայմաններ, որոնց ներքո բնության ու բնական ռեսուրսների պաշտպանությունը արդյունավետ է դառնում տեղացի բնակչության համար։ Վայրի բնության համաշխարհային ֆոնդ։
Հիմք ընդունելով սահմանումները առանձնացնում են էկոտուրիզմի առանձնահատկությունները՝ ձևակերպված որպես սկզբունքներ։
* Էկոտուրիզմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն կարող է կանխել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և խրախուսել տուրօպերատորներին և զբոսաշրջիկներին նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Քառորդ դարի ընթացքում մասնագետները այդպես էլ չեկան միասնական կարծիքի, թե ինչ է էկոտուրիզմը՝ անվանելով միևնույն երևույթը և էկոտուրիզմ, և բնական, և կանաչ, և մեղմ և այլն, և նույնիսկ երբեմն այն համարելով adventure travel-ի դրսևորումներից մեկը։ Սակայն ակնհայտ է, որ ՙբնապահպանական՚ այն դարձնում է ոչ թե տուրօպերատորների, և նույնիսկ զբոսաշրջիկների մտքերն ու ցանկությունները, այլ այն որ բնությունն օգտագործելով իրենց իսկ նպատակներով, այսպես, թե այնպես նրանք ազդում են նրա՝ այն վայրերի, էկոլոգիական վիճակի վրա, որտեղ և իրականացվում է տվյալ զբոսաշրջությունը։
«Էկոտուրիզմ»-ը զբոսաշրջության ոլորտի միակ ուղղությունն է, որը կենսականորեն շահագրգռված է պահպանելու իր հիմնական ռեսուրսը՝ շրջակա բնական միջավայրը կամ նրա առանձին բաղադրիչները (բնության հուշարձանները, կենդանիների և բույսերի որոշակի տեսակները, և այլն)։ Երբ էկոտուրիզմի գործընթացում ներգրավված է տեղացի բանակցությունը, այն ևս շահագրգռված է դառնում այդ ռեսուրսների օգտագործմամբ՝ հիմնվելով դրա տնտեսավարման, ոչ թե վերացման վրա։
 
==Էկոտուրիզմի հիմնական սկզբունքները==