«Միհրան Թումաճան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
 
==Հայրենադարձությունը==
Հեռավոր Ամերիկայի մի անկյունում անհայտության մեջ ծվարած և տարագիր մարդու շատ դառնություններ կրելուց հետո 1965 թվականին Միհրան Թումաճանը վերադարձավ հայրենիք և հաստատվեց [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում]]: Այստեղ նա աշխատանքի անցավ [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտ]]ում և հնարավորություն ունեցավ մաս-մաս տպագրության պատրաստելու բազմամյա աշխատըանքիաշխատանքի արդյունքում ստեղծված արժեքավոր ժողովածուն: Նեղ շրջանակում տեղի է ունենում իր այդ նյութերի հրապարակման գործնական հարցերին նվիրված խորհրդակցություն, և երբ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտաշխատող բանագետ Արտաշես Նազինյանն առաջարկեց ժողովածուն անվանել «Հայրենի երգ ու բան», Թումաճանը մանկան պես հրճվում է մեծ ոգևորությամբ ընդունում առաջարկը: Դրանից հետո նա եռանդով լծվում է նյութերը տպագրության պատրաստելու գործին՝ դրանց տրամադրելով իր աշխատանքային բոլոր կարողությունները, որոնք, ցավոք, արդեն շատ չէին: Թումաճանն արդեն համարյա բոլորել էր իր ութերորդ տասնամյակը: Նրա առողջական վիճակի շարունակական վատացման և ֆիզիկական ուժերի աստիճանական սպառման հետևանքով, նույնիսկ օգնականների առկայության պայմաններում, գործը դանդաղ էր առաջ գնում: Այնուամենայնիվ առաջին հատորը լույս տեսավ նրա կենդանության օրոք՝ 1972 թվականին <ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>: Թումաճանը բառացիորեն երջանկացած էր. «Ես հասկացա, որ իմ աշխատանքների գնահատողներն այստեղ են», հաճախ հուզվելով ասում էր նա: Եթե առաջին հատորի աշխատանքը տարիներ տևեց, ապա երկրորդ հատորը մնաց գրեթե սևագիր վիճակում: Թումաճանը վախճանվեց [[1973]] թվականի հոկտեմբերի 28-ին [[Երևան]]ում:
 
== Թումաճանի «Հայրենի երգ ու բան» ժողովածուն ==