«Միհրան Թումաճան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
[[Պատկեր:Parsegh Ganachian With Gomidas and his friends.jpg|thumb|mini|250px|ձախից|[[Կոմիտաս]]ը՝ իր աշակերտների հետ. Թումաճանը՝ ներքևի աջ անկյունում:]]
Միհրան Թումաճանը ծնվել է [[1890]] թվականի հոկտեմբերի 21-ին Արևմտյան Հայաստանի [[Կյուրին]] քաղաքում։ Կրթությունը ստացել է [[Ստամբուլ|Կոստանդնուպոլսում]]: [[1913]] թվականին ավարտել է [[Ստամբուլի համալսարան|Կոստանդնուպոլսի համալսարանը]]։ [[1910]]-[[1915]] թվականներին երգել է Կոմիտասի «Գուսան» երգչախմբում և եղել [[Կոմիտաս]]ի «հինգ» սաներից մեկը՝ մասնակցելով նրա մասնավոր դասընթացին, որի նպատակն էր պատրաստել հայ երաժշտության գործիչներ: Մյուս չորս աշակերտներն էին Վարդան Սարգսյանը, [[Բարսեղ Կանաչյան]]ը, [[Վաղարշակ Սրվանձտյան]]ը և Հայկ Սեմերջյանը:
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին զրկվելով իրենց անվանի ուսուցչից, անցնելով պատերազմի դաժան ճամփաներով ու ապրելով նրա արհավիրքները, Կոմիտասի սաներն իրար վերագտան զինադադարից հետո միայն, 1918 թվականին: Նրանք խանդավառությամբ ձեռնարկեցին հայկական երաժշտության, հատկապես իրենց ուսուցչի ստեղծագործությունների տարածմանը. կազմակերպեցին երգչախմբեր՝ Պոլսում, [[Ադանա]]յում, [[Իզմիր]]ում ու տվեցին համերգներ, հրատարակեցին երգարաններ, որոնց հասույթով [[Փարիզ]]ում լրացրին իր երաժշտական ուսումը: Միհրան Թումաճանն այնտեղ սովորել է 1920-1922 թվականներին:
 
==Գործունեությունը ԱՄՆ-ում==