«Անրի Վիյոտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
Վիյոտանի հայրը եղել է սիրողական մակարդակի ջութակահար և [[կիթառ]]ի վարպետ: Տղայի մեջ երաժշտական ընդունակություններ նկատելով` սկսել է սովորեցնել նրան նվագել [[ջութակ]]: Արդեն չորս տարեկանում տղան մասնակցում էր տնային համերգներին: Մի փոքր ուշ գրել է իր առաջին ստեղծագործությունը` «Աքաղաղի երգը»: Անրիի հայրը, հասկանալով, որ իր գիտելիքները բավարար չեն, սկսեց փնտրել իր տղայի համար պրոֆեսիոնալ ուսուցիչներ: Մ. Ժենենի շնորհիվ տղան շարունակեց սովորել Լ. Ժ. Լեկլու-Դեժոնկայի մոտ, ով պրոֆեսիոնալ ջութակահար էր Վերվյեից: [[1827]] թվականի [[Ապրիլի 18|ապրիլի 18-ին]] Անրին ներկայացավ Վերվեյում` «Վոկալ և գործիքային մեծ համերգին»: Դրան հաջորդեցին շրջագայությունները [[Բելգիա]]յի և [[Հոլանդիա]]յի քաղաքներով: Պատանի երաժիշտը դեպի իրեն հրավիրեց հայտնի ջութակահար [[Շառլ Բերիո]]յի ուշադրությունը, ով տղայի համար ձեռք բերեց [[Նիդերլանդներ]]ի թագավորի կրթաթոշակ և վերցրեց իր հետ [[Բրյուսել]], իսկ ավելի ուշ` [[Փարիզ]]: Վիյոտանի առաջին համերգը Փարիզում տեղի ունեցավ [[1829]] թվականին:
 
[[1833]] թվականին Վիյոտանը սկսում է իր շրջագայությունները` արդեն իսկ սկզբում արժանանալով հիացական արձագանքների: [[Ռոբերտ Շուման]]ը նրա մասին գրում է. «Երբ խոսում ես Վիյոտանի մասին, ակամա մտածում ես Պագանինիի մասին: Առաջին նոտայից մինչև վերջինը թվում է, թե մենք կանգնած ենք կախարդված շրջանի մեջ, որ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ:»<ref>[https://books.google.am/books?id=yVTo_GHbihoC&pg=PA108&lpg=PA108 Peter F. Ostwald. Schumann: The Inner Voices of a Musical Genius] — UPNE, 1987. — P. 108. {{ref-en}}</ref>: Որոշ ժամանմակ ապրելով Վենայում` նա երաժշտության տեսության դասեր է առնում Սիմոն Զեխտերայից, իսկ [[1835]] թվականին վերադառնում է Փարիզ, որտեղ կատարելագործվում է որպես կոմպոզիտոր Անտոնին Ռեյխայի մոտ: Պատանի Վիյոտանին Ռեյխան բնութագրում է այսպես. «Անրի Վիյոտան որդին, որպես ջութակահար, արդեն տիրապետում է գերազանց տաղանդի, նաև շնորհված է երաժշտական ստեղծագործական հոյակապ տվյալներով, որոնց երևան գալու համար անհրաժեշտ է միայն ժամանակ և համապատասխան օգնություն, և այդ տվյալներով հետագայում նա հայտնի կդարձնի իր երկիրը:»: Այդ ժամանակին են վերաբերում Վիյոտանի առաջին խոշոր ստեղծագործությունները` fis-moll կոնցերտը` հրատարակված որպես №2, և E-dur` հայտնի որպես Առաջին կոնցերտ, ինչպես նաև ֆանտազիաները, հատկապես Ֆանտազիա-կապրիսը և «Հիշողություններ [[Ռուսաստան]]ից» ֆանտազիան: ՈրոծՈրոշ ստեղծագործություններ գվելգրվել են համահեղինակ թավջութակահար, Վիյոտանի հայրենակից և ընկեր Ֆրանսուա Սերվեի հետ:
 
[[1844]] թվականին Վիյոտանը ամուսնանում Վենացի դաշնակահար Ժոզեֆինա Էդերի հետ: Հետագայում նա միշտ ուղեկցել է ամուսնուն համերգային ճանապարհորդությունների ժամանակ և հաճախ ներկայացել է որպես նրա կոնցերտմայստեր: Հաջորդ տարում Անրի Վիյոտանը Ֆրանսուա Ֆետիսի, Շառլ Խանսենսի և իր ուսուցիչ Շառլ Բերիոյի հետ ընդունվում է Բելգիայի գիտությունների թագավորական ակադեմիայի արվեստի բաժին` որպես պատվավոր անդամներ: