«Պատագոնիա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 1.
'''Պատագոնիա''' (Patagonia), բնամարզ [[Հարավային Ամերիկա]]յում, [[Ռիո Կոլորադ]]ո և [[Ռիո Նեգրո]] գետերից հարավ [[Անդեր]]ից արևելք, [[Արգենտինա]]յի հարավում։ [[Ռելիեֆ]]ում գերակշռում են աստիճանաձև սարավանդները, որոնք արևմուտքում ունեն մինչև 2200 [[մետր|մ]] բարձրություն։ Դաշտավայրերը գտնվում են հյուսիս- արևելքում և հարավ-արևելքում։ Կազմված է միջին կայնոզոյան նստվածքային և հրաբխային շերտերից, ինչպես նաև մորենային ու ջրասառցադաշտային նստվածքներից։ Հարավում [[Մագելանի նեղուց]]ով Պատագոնիան բաժանվում է [[Հրո երկիր]] կղզիախմբից, իսկ արևմուտքում սահմանափակված է Հարավային [[Անդեր]]ի լեռներով։ Վերջիններս արգելք են հանդիսանում արևմտյան խոնավ օդային զանգվածների թափանցմանը Պատագոնիա, իսկ արևելյան ափերի մոտով է անցնում Ֆոլկլենդյան սառը օվկիանոսային հոսանքը։ Այդ պատճառով էլ Պատագոնիայում տեղումները քիչ են՝ 150-200 մմ։ [[Կլիմա]]ն բարեխառն է, կիսաանապատային։ Միջին տարեկան տեղումները [[150]]-[[200]] մմ են, արևմուտքում՝ մինչև [[600]]-[[700]] մմ՝․ [[Հուլիս]]ի միջին ջերմաստիճանը հյուսիսում 8° C է, հարավում՝ 2 °C, արևմուտքում՝ -5° C (սառնամանիքները՝ մինչև -35° C), հունվարինը հյուսիսում՝ 20° C, հարավում՝ մինչև 10° C։ Բնորոշ են ուժեղ քամիները։ Տարածքը նոսր է բնակեցված, հիմնականում արոտավայրեր են՝ ոչխարաբուծության համար։ Գետերը սկիզբ են առնում [[Անդեր]]ից և
== Ծանոթագրություններ ==
|