«Պերուչիցա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
Պերուչիցայի անտառային բնական հարստության պաշտպանությունը և պահպանումը Սուտյեսկի ազգային պարկի կարևորագույն խնդիրներից է։ Բոլոր բնական կենսաբանական գործընթացները տեղի են ունենում առանց մարդու մասնակցության։ Ծառերը մահանում են ծերությունից կամ բնական հիվանդություններից, իսկ դրանց տեղում անմիջապես սկսում են աճել նոր երիտասարդ ծառերը։ Համեմատաբար հարավային աշխարհագրական դիրքը (Պերուչիցան գտնվում է միջերկրածովյա կլիմայական զոնայի սահմանում) թույլ է տվել դեռևս սառցային դարաշրջանի ժամանակ պահպանել եվրոպական բազմաթիվ ջերմասեր բույսերի ու կենդանիների տեսակներ։ Սառցադաշտերը պատել են միայն անտառի հյուսիսային սահմանները և բարձրլեռնային շրջանները, ինչը թույլ է տվել բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներին զարգանալ։
 
Պերուչիցայի բուսական աշխարհում առկա են [[հաճարենի]], [[եղևին]], [[եղևնի]], [[մերձբալթյան հաճարենի]], [[բոխի արևելյան]], [[թխկի լեռնային]], մերձալպյան եղևնի, բազմաթիվ թփեր, խոտեր և [[մամուռներ]]։ Որոշ տեսակի բույսերի լուրջ, համակարգված հետազոտությունները սկսվել են ոչ վաղուց և դեռևս չեն ավարտվել։ Սակայն արդեն իսկ պարզ է, որ Պերուչիցայի տարածքում աճում են մի շարք [[էնդեմիկ բույսեր]]։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}