«Հադրութի բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Խոսվում է [[ԼՂՀ]] [[Հադրութի շրջան]]ում։ Կատարում է բաղաձայնական համակարգի առաջին տեղաշարժ ('''բ→պ''')։<ref>{{cite book|author=Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան|title=Լեզվաբանական բառարան|publisher=ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն|location=Երևան|year=1975|page=էջ 163}}</ref>
 
Ըստ ձևաբ. դասակարգման պատկանում է «ս» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագր. դասակարգման արլ. խմբակցության Ղարաբաղ-Շամախիի կամ ծայր հս-արլ. միջբարբառախմբի Ղարաբաղի բարբառի ենթաբարբառն է: Խոսվում է ԼՂՀ Հադրութի շրջանում: Ձայնավոր հնչյուններն են ''ա, օ, ու, ի, է, ը, ա, օ, ու, ի, ը, է'': Գրաբարի ձայնեղ բաղաձայնները վերածվել են խուլերի, առկա են գյ, կյ, քյ քմայինները: Շեշտակիր ո և ու սովորաբար դարձել են ա, անշեշտ դիրքում‘ ու: Բառասկզբի ո շեշտի տակ դարձել է վըէ (ոսկի > վըէսկէ): Ի հիմնականում դարձել է է, ըէ: Հոգնակիակերտ մասնիկներն են էր, նէ, քյ, օր: Գոյականների մեծ մասը ենթարկվում է ու (որոշյալում‘ էն), ինչպես նաև ա, ան, օ, ց հոլովումներին: Էական բայի ձևերն են ըմ, ըս, ա, ըքյ, ըք, ըն, ի, իր, ար, իքյ, իք, ին: Հարկադրականի մասնիկն է բիդի: Պարզ ձևերի ժխտականը կազմվում է վէչ մասնիկով: Լայն կիրառություն ունեն երկրորդ. բաղադրյալ ժամանակները:
 
== Գրականություն ==
* Պողոսյան Ա. Մ., Հադրութի բարբառը, Ե., 1965:
* Դավթյան Կ., Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Ե., 1966:
 
== Աղբյուր ==
* [http://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BF_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%E2%80%A4_%D5%80_%D5%BF%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BE_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.djvu/2 Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները]
 
 
== Ծանոթագրություններ ==
16 580

edits