«Չարլզ Դարվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
[[Պատկեր:Charles Darwin by G. Richmond.jpg|մինի|ձախից| Դեռևս լինելով երիտասարդ Դարվինը դարձավ գիտական էլիտայի անդամ (Նկարի հեղինակը [[Ջորջ Ռիչմոնդ]], 1830 թ.)]]
Դարվինի հայրը իմանալով, որ տղան թողել է բժշկության ուսուցումը շատ է սրտնեղում և առաջարկում է նրան ընդունվել Քեմբրիջի քրիստոնեական քոլեջ և Անգլիական եկեղեցում [[քահանա]]յի աստիճան ստանալ։ Դարվինի խոսքերով Էդինբուրգում անցկացրած օրերը նրա մեջ կասկած էին առաջացրել անգլիական եկեղեցու դոգմաներում։ Այդ իսկ պատճառով մինչ վերջնական որոշում կայացնելը նա մտածելու ժամանակ է վերցնում։ Այդ ընթացքում նա ջանասիրությամբ կարդում է աստվածաբանական գրքեր և վերջին հաշվով համոզում է իրեն եկեղեցական դոգմաների ընդունելիությունը և պատրաստվում է ընդունվելուն։ Էդինբուրգում ուսման ժամանակ նա որոշ հիմունքներ մոռացել էր, որոնք անհրաժեշտ էին ընդունվելու համար, այդ պատճառով նա պարապում էր մասնավոր ուսուցչի մոտ Շրուսբերում և ընդունվոմ է Քեմբրիջ տոնական արձակուրդներից հետո 1828 թ. սկզբին։
Դարվինը սկսեց սովորել, բայց նրա իսկ խոսքերով ինքը այնքան էլ չէր խորանում ուսման մեջ, իր ամբողջ ժամանակի մեծ մասը հատկացնելով ձիավարությանը, որսորդությանը և հրաձգությանը (դասախոսությունների հաճախումը կամավոր էր)։ Նրա հորեղբոր որդին՝ [[ՎիլյամՈւիլյամ ՖոքսըՖոքս]]ը (անգլ. William Darwin Fox) ծանոթացնում է նրան [[միջատաբանություն]]ը և մտերմացնում է մի շարք անձանց հետ, ովքեր տարված էին միջատների հավաքածուներով։ Արդյունքում Դարվինի մոտ արթնանում է բզեզներ հավաքելու կիրք։ Նույն Դարվինը իր հետաքրքրությունները հաստատելու համար բերում է հետևյալ պատմությունը. «Մի անգամ ծառից պոկելով հին կեղևի կտոր, ես տեսա երկու արտասովոր բզեզներ, ես յուրաքանչյուր ձեռքով վերցրեցի մեկական բզեզ, բայց ես տեսա երրորդին, ինչ-որ նոր տեսակի, որին ես ի վիճակի չէի բաց թողնել և ես այն բզեզին, որը աջ ձեռքում էր դրեցի բերանս: Բայց ավաղ նա բաց թողեց ինչ-որ չափազանց այրիչ հեղուկ, որը այնպես վառեց լեզուս, որ ես ստիպված էի թքել բզեզին և ես կորցրեցի նրան այնպես, ինչպես երրորդին»: Որոշ նրա ձեռքբերումները տպագրվեցին Ստիվենսի (անգլ. James Francis Stephens) «Բրիտանական միջատաբանության նկարազարդումները» գրքում՝ անգլ. «Illustrations of British entomology»:
 
[[Պատկեր:John Stevens Henslow.jpg|մինի|[[Գենսլոու Ջոն Ստիվեն]]]]
Նա դառնում է բուսաբանության պրոֆեսոր Ջոն Ստիվեն Գենսլոու (անգլ. John Stevens Henslow) հետևորդը և մոտիկ ընկերը։ Շնորհիվ Գենսլոուի հետ ծանոթությանը նա ծանոթանում է ուրիշ առաջատար բնագետների հետ, իրենց շրջանակներում հայտնի դառնալով որպես. «այն ով զբոսնում է Գենսլուի հետ» (անգլ. «the man who walks with Henslow»)։ Երբ մոտենում է քննությունները Դարվինը կենտրոնանում է ուսման վրա։ Այդ ժամանակ նա կարդում է Վիլյամ Պալեիի (անգլ. William Paley) «Քրիստոնեության ապացուցումը» (անգլ. «Evidences of Christianity»), ում լեզուն և շարադրանքը հիացնում են Դարվինին։ Ուսման վերջում 1831 թ. հունվարին Դարվինը լավ առաջադիմել էր աստվածաբանությունում, ուսումնասիրել էր գրականության դասականներին, մաթեմատիկան և ֆիզիկան և հաջողությամբ 178 քննություն հաջող հանձնողներից նա ցուցակում 10-րդն էր։ Դարվինը մնում է Քեմբրիջում մինչև հունիս։ Նա ուսումնասիրում է Պալեի «Բնական աստվածաբանություն» (անգլ. «Natural Theology») աշխատանքը, ուր հեղինակը բերում է աստվածաբանական փաստարկներ բնության էության բացատրմանը, բացատրելով [[ադապտացիա]]ն բնության օրենքների միջոցով, որպես Աստծո ազդեցություն։ Նա կարդում է [[Գերշիլ]]ի գիրքը, որտեղ նկարագրված էր [[բնական փիլիսոփայության]] գերագույն նպատակը, որպես օրենքների ըմբռնում ինդուկցիոն դատողության միջոցով, որը հիմնված էր հետազոտությունների վրա։ Հատուկ ուշադրություն է դարձնում [[Ալեքսանդր ֆոն Գումբոլդտ]]ի «Անձնական պատմություն» (անգլ. «Personal Narrative») գրքին, ուր հեղինակը նկարագրում է իր ճանապարհորդությունները։ [[ԹեներիֆեՏեներիֆե]] կղզու նկարագրությւոնը, որը բերում է Գումբոլդտը, Դարվինին և նրա ընկերներին վարակում են գաղափարով ուսումն ավարտելուց հետո մեկնել այնտեղ, որպեսզի արևադարձային պայմաններում զբաղվեն բնական պատմությամբ։ Դրան պատրաստվելու համար նա նա [[Ադամ ՍեջվիկիՍեջվիկ]]ի (անգլ. Adam Sedgwick) մոտ սովորում է երկրաբանական կուրսում ևամռանը նրա հետ մեկնում է Ուելս. ցեղերի քարտեզագրմանը։ Երկու շաբաթ անց վերադառնալով Հյուսիսային Ուելոսվ կարճատև ուղևորությունից, նա գտնում է նամակ Գենսլոուից, ուր նա Դարվինին ներկայացնում է « [[Բիգլ]]ի» կապիտանին՝ [[Ռոբերտ ՖիցրոյինՖիցրո]]յին, որպես համապատասխան մարդ բնագետի չվարձատրվող պաշտոնին, ում հրամանատարության տակ չորս շաբաթ անց պետքի սկսվի արշավը դեպի Հարավային Ամերիկայի ափերը։ Դարվինը պատրաստ էր ընդունել առաջարկը, բայց նրա հայրը դեմ էր նման տեսակի արկածներին, քանի որ կարծում էր երկամյա ճամփորդությունը ոչ այլ ինչ է, քան ժամանակի դատարկ վատնում։ Բայց նրա մորեղբոր [[Ջոզան Վեջվուդ II]] (անգլ. Josiah Wedgwood II) միջամտումը համոզում է իր հորը տալ համաձայնություն։
 
=== Բնագետի ճամփորդությունը «Բիգլ» նավի վրա ''1831-1836'' ===