«Միմար Սինան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 104.
Սինանը նախագծում է նաև [[Դամասկոս|Դամասկոսում]] Թաքքիյա ալ-Սուլեյմանիյա քարավանատունը և մզկիթը, որոնք համարվում են քաղաքի ամենանշանավոր հուշարձաններից մեկը, ինչպես նաև [[Բուլղարիա|Բուլղարիայում]]՝ մայրաքաղաք [[Սոֆիա|Սոֆիայում]] Բանյա Բաշի մզկիթը, որը ներկայումս քաղաքի միակ գործող մզկիթն է: Նա նաև կառուցել է Մեհմեդ փաշա Սոկոլովիչ կամուրջը Վիշեգրադում [[Դրինա (գետ)|Դրինա գետի]] վրա՝ [[Բոսնիա և Հերցեգովինա|Բոսնիա և Հենցոգովինայի]] արևելքում, որը այժմ [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի [[Համաշխարհային ժառանգություն|համաշխարհային ժառանգություններից]] է:
 
==Մահ==
[[File:E7 10 000 TL arka yüz.jpg|thumb|right|300px|Միմար Սինանը և նրա գլուխգործոց [[Սելիմիե մզկիթ (Էդիրնե)|Սելիմիե մզկիթը]] 1982-1995 թվականների թուրքական 10.000 լիրա թղթադրամի վրա]]
 
Միմար Սինանը մահացել է 1588 թվականին և թաղված է Ստամբուլում՝ իր կողմից կառուցված դամբարանում, որը գտնվում է Սուլեյմանիե մզկիթի հյուսիսային հատվածում: Նա թաղված է իր մեծ հովանավորներ սուլթան Սուլեյմանի Փառահեղի և նրա կնոջ՝ Հասեկի Հյուրեմ սուլթանի մոտ:
 
1935 թվականին նրա մասունքները հանվել են գերեզմանից և ուսումնասիրվել մի խումբ թուրք գիտնականների կողմից: Այդ ժամանակ մեծ տարածում գտած ռասսաների մասին գիտության կողմնակիցները պնդում էին, որ Սինանի գանգի չափերը ցույց են տալիս, որ նա իրականում թուրք է<ref>{{Cite book|title=Atatürk: An Intellectual Biography|last=Hanioğlu|first=M. Şükrü|publisher=Princeton University Press|year=2013|isbn=9780691157948|location=Princeton, NJ|pages=171}}</ref>:
 
Նրա անունով է կոչվում
 
* [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրի]] մոլորակի վրա մի [[Հրաբխային խառնարան|խառնարան]],
 
* թուրքական պետական համալսարաններից մեկը՝ [[Ստամբուլ|Ստամբուլում]] գտնվող [[Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան|Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանը]]:
 
Սինանի դիմանկարն է պատկերված 1982-1995 թվականների թուրքական 10.000 [[լիրա]] թղթադրամի վրա և 2001 թվականի 7 500 000 լիրա կոպեկի վրա, ինչպես նաև 6 նամականիշների վրա, 1957 թվականին թողարկված 100 լրիայի վրա ([[Սուլեյմանիե մզկիթ|Սուլեյմանիե մզկիթի]] ստեղծման 400-ամյակի կապակցությամբ), 1988 թվականին 50 լիրայի վրա (Սինանի մահվան 400-ամյակի կապակցությամբ) և 2007 թվականի նոյեմբերի 14-ին թողարկված շարքի վրա՝ 60, 70, 70 և 80 քուրուշ՝ Սինանը և իր գործերը:
 
 
 
 
 
 
 
== Ծանոթագրություն ==