«Վիկինգներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 73.
 
Վիկինգները ցանկացել են թալանել հարուստներին և գերիշխող դառնալ: Առաջնորդվելով դրանով՝ նրանք շատերին են ստրկացրել{{clarify|date=November 2017}}<ref>{{Cite book|title=Worlds Together Worlds Apart|last=Tignor, Adelman, Brown, Elman, Liu, Pittman, Shaw|first=|publisher=Norton|year=|isbn=|location=London|pages=352}}</ref>: «Ստրուկների մայրուղին» մի տերմին է, որն օգտագործվել է նկարագրելու համար Բալթիկ ծովով նավարկելու ժամանակ վիկինգների հայտնաբերած այն ուղին, որն Սկանդինավիան անմիջականորեն կապել է Կոստանդնուպոլսի ու Բաղդադի հետ: 9-րդ դարում, նավերի կատարելագործման շնորհիվ վիկինգները կարողացել են նավարկել նաև Ռուսաստանում և Եվրոպայի որոշ հյուսիսային հատվածներում<ref>Worlds Together Worlds Apart Volume One: Beginnings Through the 15th Century- Fourth Edition{{Cite book|title=Worlds Together Worlds Apart|last=Tignor, Adelman, Brown, Elman, Liu, Pittman, Shaw|first=|publisher=Norton|year=|isbn=|location=London|pages=352}}</ref>:
 
===Վիկինգների դարաշրջանի ավարտ ===
Սկանդինավցի կանայք ու տղամարդիկ վիկինգների դարաշրջանի ընթացքում ճանապարհորդել են [[Եվրոպա|Եվրոպայում]] և դրա սահմաններից դուրս գտնվող շատ շրջաններում։ Վիկինգների այդ մշակութային հոսքն իր հետքեր է թողել [[Նյուֆաունդլենդ|Նյուֆաունդլենդից]] մինչև [[Բյուզանդիոն]] ընկած շրջաններում։ Ակտիվ գործունեությամբ լի այս ժամանակաշրջանը որոշակիորեն ազդել է նաև սկանդինավյան հայրենի երկրների վրա, որոնք զանազան նոր ազդեցությունների համար փորձաքար են ծառայել<ref>Roesdahl, pp. 295–97</ref>։ 300 թվականից մինչև 8֊րդ դարի վերջ, երբ ժամանակակից պատմագրերն առաջին անգամ մեկնաբանել են ծովային արշավանքի մասնակից վիկինգների հայտնվելը և մինչև 11֊րդ դարի ավարտը, Սկանդինավիան մշակութային փոփոխությունների է ենթարկվել։
 
[[File:Blair A'Bhuailte and Loch Leum na Luirginn.jpg|thumb|Տեսարան վիկինգների վերջին հանգրվան՝ Սքայ կղզուց]]
 
Մինչև 11֊րդ դարի ավարտը, [[Կաթոլիկ եկեղեցի|Կաթոլիկ եկեղեցու]] կողմից (դրանից 300 տարի առաջ Կաթոլիկ եկեղեցին փոքր ազդեցություն է ունեցել [[Սկանդինավիա|Սկանդինավիայի]] վրա) օրինական դարձած արքայական դինաստիաները, մեծացնելով իրենց լիազորություններն ու փառասիրությունը, հաստատել են իրենց իշխանությունը։ Այդ ժամանակ էլ ձևավորվել են [[Դանիա|Դանիայի]], [[Նորվեգիա|Նորվեգիայի]] և [[Շվեդիա|Շվեդիայի]] թագավորությունները։
 
Քաղաքները աշխարհիկ և հոգևոր վարչական կենտրոնների, առևտրային վայրերի դեր են կատարել։ Դրամային տնտեսությունն առաջացել է անգլիական և գերմանական մոդելների վրա հիմնվելով<ref>Gareth Williams, "Kingship, Christianity and coinage: monetary and political perspectives on silver economy in the Viking Age", in ''Silver Economy in the Viking Age'', ed. James Graham-Campbell and Gareth Williams, pp.&nbsp;177–214; {{ISBN|978-1-59874-222-0}}</ref>։ Մինչ այդ ժամանակահատվածն արևելքից իսլամական արծաթադրամի ներհոսք չի եղել, իսկ անգլիական արծաթադրամի հոսքն ավարտվել է դեռ 11֊րդ դարի կեսերին<ref>Roesdahl, p. 296</ref>։ [[Դանիա|Դանիայում]] և [[Նորվեգիա|Նորվեգիայում]] քրիստոնեությունն իր արմատներն է գցել ([[Սկանդինավիայի քրիստոնեականացում]]) 11֊րդ դարի թեմերի կազմավորմամբ։ [[Շվեդիա|Շվեդիայում]] նոր կրոնի կարգավորումն ու հաստատումն ավելի արդյունավետորեն է կատարվել։ Արտասահմանցի եկեղեցականներն ու տեղաբնակ էլիտան բավականին մեծ ակտիվություն են ցուցաբերել քրիստոնեության շահերն առաջ մղելու համար, որոնք ներկայումս, գաղափարախոսության և ապրելակերպի փոփոխություններով պայմանավորված՝ իրենց գործունեությունը միայն քարոզչական հիմքի վրա չեն դնում։ Մինչև 1103 թվականը [[Սկանդինավիա|Սկանդինավիայում]], [[Լունդ|Լունդում]], [[Սկոնե|Սկոնեում]] և ավելի ուշ [[Դանիա|Դանիայում]] ի հայտ են եկել առաջին արքեպիսկոպոսարանները։
 
Քրիստոնյա աշխարհի մշակութային հիմնական ուղիների հետ նորաստեղծ սկանդինայան թագավորությունների միաձուլումն էապես փոխել է սկանդինավյան առաջնորդների ձգտումները, սկանդինավցիների անդրծովյան ճանապարհորդությունների հնարավորություններն ու հարևան երկրների հետ հարաբերությունները։ Վիկինգների եկամտի նախնական աղբյուրներից մեկը ստրկացումն է եղել։ Միջնադարյան եկեղեցին գտնում էր, որ քրիստոնյաները չպետք է ստրկացնեն եղբայրակից քրիստոնյաներին։ [[Հյուսիսային Եվրոպա|Հյուսիսային Եվրոպայում]] տարածված այդ նոր փորձի շնորհիվ ավանդական ստրկությունն ինչ֊որ չափով նվազել է։ Վերջինիս հետևել է ասպատակությունների դրդապատճառ հանդիսացող տնտեսական գործոնի նվազումը, թեպետ 11֊րդ դարում ստրկացնելու որոշակի դեպքեր գրանցվել են։ [[Հյուսիսային ծով|Հյուսիսային]] և [[Իռլանդական ծով|Իռլանդական]] ծովերի շուրջ փռվող քրիստոնյա տարածքներում սկանդինավցիների գիշատչին բնորոշ վարքագիծն ու կողոպուտները նշանակալիորեն նվազել են։
 
12֊րդ դարում [[Նորվեգիա|Նորվեգիայի]] թագավորները շարունակել են իրենց ասպատակություններն ու իշխանություն հաստատել Բրիտանիայի հյուսիսում և [[Իռլանդիա|Իռլանդիայի]] որոշ շրջաններում, սակայն սկանդինավցի առաջնորդների ռազմական ձգտումներն այլ կողմ են ուղղվել։ 1107 թվականին [[Սիգուրդ Ա Խաչակիր|Սիգուրդ Ա Խաչակիրը]] նորվեգացի [[Խաչակիր|խաչակիրների]] հետ նավարկել է [[Արևելյան Միջերկրական]]՝ նոր հաստատված [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավորությունը]] գրավելու համար։ [[Դանիացիներ|Դանիացիներն]] ու [[Շվեդներ|շվեդներն]] ակտիվորեն մասնակցել են 12֊րդ և 13֊րդ դարերի [[Բալթիկ ծով|Բալթիկ ծովի]] [[Խաչակրաց արշավանքներ|խաչակրաց արշավանքներին]]<ref>The Northern Crusades: Second Edition by Eric Christiansen; {{ISBN|0-14-026653-4}}</ref>։
 
==Մշակույթ==
Կան մի շարք աղբյուրներ, որոնք լուսաբանում են վիկինգների մշակույթը, գործունեությունը և դավանանքները։ Թեպետ վիկինգները գրագետ չեն եղել, նրանք ոչ գրական ժառանգություն են ստեղծել, որը պահպանվել է ռունաքարերի միջոցով։ Վիկինգներն ունեցել են իրենց սեփական այբուբենը, որի միջոցով էլ փորագրել են ռունաքարերի վրա։ Այդ փորագրություններում վիկինգները բնութագրել են իրենց և իրենց երկիրը։ Վիկինգների մասին ներկայումս պահպանված գրքերն ու գրավոր աղբյուրները գրվել են այլ մշակույթին պատկանող այն ազգերի կողմից, որոնք առնչվել են վիկինգների հետ<ref>{{cite web|url=http://en.natmus.dk/historical-knowledge/denmark/prehistoric-period-until-1050-ad/the-viking-age/expeditions-and-raids/written-sources/|title=Written sources shed light on Viking travels|publisher=National Museum of Denmark|accessdate=20 April 2015}}</ref>։ Մինչև 20֊րդ դարի կեսերը հնագիտական աղբյուրները ստեղծել են վիկինգների կյանքի ավելի ամբողջական պատկերը<ref>Hall, 2010, pp. 8 ''passim''.</ref><ref>Roesdahl, pp. 16–22.</ref>։ Հնագիտական արձանագրությունը բավականին խիտ է ու բազմազան և ապահովում է վիկինգների գյուղական և քաղաքային բնակեցման, արհեստների և արտադրության, նավերի և ռազմական սարքավորումների, առևտրային ուղիների մասին տեղեկություններով, ինչպես նաև հեթանոս և քրիստոնյա վիկինգներին վերաբերող գտածոներով։
 
===Լեզու և գրականություն===
{{See also|Հին նորվեգերեն|Սագա}}
[[File:Lbs fragm 82, 0001v - 1.jpg|thumb|Հեիմսկրինլա սագաներից պահպանված ձեռագրերից մեկը, որը գրել է Սնորրի Ստուրլուսոն մոտ 1260 թվականին։ Այս էջում պատմվում է Օլաֆ II Սուրբ թագավորի մասին։]]
 
Վիկինգների մասին պատմող հիմնական աղբյուրները ժամանակակից բնագրեր են, որոնք հայտնաբերվել են [[Սկանդինավիա|Սկանդինավիայում]] և այն շրջանների, որտեղ վիկինգներն ակտիվ գործունեություն են ծավալել<ref>Hall, pp. 8–11</ref>։ Լատիներեն տառերը Սկանդինավիա են ներմուծվել քրիստոնեության տարածման հետ մեկտեղ և այդ պատճառով էլ մինչև 11֊րդ դարի վերջ ու 12֊րդ դարի սկիզբ Սկանդինավիայի մասին պահպանված փաստագրական աղբյուրները սակավաթիվ են եղել<ref>Lindqvist, pp. 160–61</ref>։ Թեպետ սկանդինավցիներն արձանագրություններ են թողել ռունաքարերի վրա, սակայն սովորաբար դրանք շատ կարճ են։ Ժամանակակից փաստագրական աղբյուրների մեծ մասը բաղկացած է այնպիսի տեքստերից, որոնք գրվել են [[Սկանդինավիա|Սկանդինավիայից]] դուրս քրիստոնեական և մահմեդական համայնքներում, հաճախ այնպիսի հեղինակների կողմից, որոնք բացասաբար են վերաբերվել վիկինգների գործունեությանը։
 
Վիկինգների գործունեությունը ճիշտ մեկնաբանելու համար նրանց մասին ավելի ուշ շրջանում գրված տեղեկությունները նույնպես կարևոր են, սակայն այդ տեղեկություններն առավել շրջահայեցություն են պահանջում։ Տեղաբնակների կողմից գրված աղբյուրները, սկսվել են հայտնվել եկեղեցու դիրքի ամրապնդումից և 11֊12֊րդ դարերում Սկանդինավիայի ու դրա գաղութների միջնադարյան քրիստոնեական մշակույթի հիմնուղիների հետ միաձուլումից հետո և դրանք եղել են [[Լատիներեն|լատիներենով]] և [[Հին նորվեգերեն|հին նորվեգերենով]]։ Վիկինգների՝ [[Իսլանդիա|Իսլանդիայում]] գտնվող գաղութում, 12֊14֊րդ դարերում ծաղկում է ապրել մայրենի գրականությունը, որը հայտնի է իր արտասովորությամբ։ Նույն ժամանակաշրջանում, [[Իսլանդական սագա|իսլանդական սագաներում]] առաջին անգամ գրվել է վիկինգների դարաշրջանի հետ կապված ավանդույթների մասին։ Վիկինգների և սկանդինավցիների անցյալի մասին միջնադարյան արձակ նկարագրությունների բառացի թարգմանությունները կասկածելի են, բայց շատ առանձնահատուկ տարրեր ուշադրության արժանի են մնում, օրինակ՝ 10֊11֊րդ դարերի լաուրեատ բանաստեղծներին վերագրվող սկալդիկ պոեզիայի գերազանց որակը, ծածկազերծված տոհմածառերը, ինքնապատկերները և բարոյագիտական արժեքները, որոնք բոլորն էլ ընդգրկված են այս գրական տեքստերում։
 
Վիկինգներն իրենց լեզվով, մշակույթով և գործունեությամբ ազդեցություն են թողել հին նորվեգերենի շատ տեղանունների ու բառերի վրա։ Այդ տարածքներից շատերի անուններն այսօր կիրառվում են գրեթե առանց փոփոխության ու բացատրում բնիկների համար առանձնահատուկ լինելը, դրանցից են՝ Իգիլսեյը (էգիլս՝ Էգիլսի կղզի), Օրմսկիրկը (Օրմռ կիրկյա՝ Օրմ Եկեղեցի կամ Որդերի Եկեղեցի), Մելզը (մեռլ՝ Ավազաթմբեր), Սնյոֆալը (Ձյունե սար), Ռեյվենսքառը (Ագռավներ ժայռ), Վինլանդը (Գինու երկիր կամ Հապալասի երկիր), Կաուպանգերը (Նավահանգստի շուկա), Տորսհավնը (Տորի նավահանգիստ) և կրոնական կենտրոն Օդենսե քաղաքը (վայր, որտեղ երկրպագել են գերագույն աստված Օդինին)։ Վիկինգների ազդեցությունն ակնհայտ է նաև աշխարհի ամենահին խորհրդարաներից մեկի՝ Մեն կղզու Թինվալդի վրա։
 
== Ծանոթագրություններ ==