«Համիդյան ջարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:Sultan Hamid.jpg|աջից|մինի|250px]]
[[Պատկեր:1895erzurum-victims.jpg|աջից|260px|մինի|1895]]
'''Հայկական կոտորածներ''' 1894-1896 (հայտնի է նաև '''Համիդյան ջարդեր''', '''Համիդյան կոտորածներ''' անվանումներով), հայերի զանգվածային ջարդեր [[Արևմտյան Հայաստան]]ում և [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հայաբնակ վայրերում։ Կազմակերպել և իրագործել է սուլթան [[Աբդուլ Համիդ II]]-ի կառավարությունը՝ արևմտահայերի ազատագրական շարժումը ճնշելու և [[Հայկական հարց]]ին վերջ տալու նպատակով։
 
1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը երևան հանեց Օսմանյան կայսրության հիմքերի խարխլությունն ու փտածությունը, ցույց տվեց, որ այն կանգնած է փլուզման շեմին։ Բացի այդ, ռուս-թուրքական պատերազմով Հայկական հարցը միջազգայնացվեց, մտավ միջազգային հարաբերությունների խաղացանկի մեջ։ Նոր գահ բարձրացած սուլթանի՝ Աբդուլ Համիդ II-ի (1842-1918 թթ.) առաջ ծառացել էր կայսրությունը վերջնական կործանումից փրկելու հրամայական խնդիրը։ Կառավարումը սկսելով սահմանադրության հռչակումով՝ սուլթանը շատ շուտ հրաժարվեց բարենորոգումների բոլոր փորձերից և, հաշվեհարդար տեսնելով համեմատաբար առաջադեմ Միդթհատյան ընդդիմադիր ուժերի հետ, երկիրը տարավ բոլորովին այլ ճանապարհով։ Ինչպես Աբդուլ Համիդը, այնպես էլ նրա հետևորդները լավ էին հասկանում, որ պետության ճգնաժամի, քայքայման պատճառների անկյունաքարը, նրա աքիլլեսյան գարշապարը եղել և շարունակում է մնալ ազգային հարցը։ Օսմանյան կայսրությունը ամենից առաջ քրիստոնյա ժողովուրդների մեծ բանտ էր, ուր նրանք ապրելով իսկական ստրկական պայմաններում, դատապարտված էին դանդաղ մահվան, միշտ ենթակա ջարդերի և մուսուլմանական մոլեռանդության այլևայլ դրսևորումների։ Երկրում բացահայտորեն կիրառվում էին Ղուրանի «անհավատների» դեմ պատերազմելու, նրանց ոչնչացնելու հայտնի սկզբունքները։ Ազգային հարցը պետության մեջ դարձավ այն վճռական խնդիրը, որի հետ էր կապվում արևելյան բռնապետության բախտը։ Ստեղծվեց Օսմանյան կայսրությունը ճգնաժամից դուրս բերելու մանրակրկիտ մշակված, գործունակ, բայց ըստ էության հրեշավոր ծրագիրը, որն ուներ ամուր գաղափարախոսական հենք՝ ի դեմս իսլամիզմի և օսմանիզմի հիմնարար դրույթների միախառնման։ Սուլթանը, միաժամանակ ձգտում էր իր համար հենարան ստեղծել՝ դաստիարակելով եվրոպական կրթության տեր, բայց մուսուլմանական մոլեռանդությամբ առլեցուն նոր սերունդ։ Պետք է նշել նաև, որ թուրքական սուլթանները միշտ և ամենուրեք չափազանց բիրտ ու դաժան քաղաքականություն էին վարում իրենց լծի տակ գտնվող ժողովուրդների, այդ թվում և հայերի նկատմամբ։ XIX դարի երկրորդ կեսին, հատկապես Հայկական հարցի արծարծման և հայ ազատագրական պայքարի վերելքի շրջանում, սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքներն ավելի ուժեղացան։