«Կանոնագիրք Հայոց»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ. «Կանոնագիրք Հայոց» (''«Կանոնգիրք Հայոց», «Կանոնգիրք», «Կանոնագիրք»''), միջնադարյան հայ եկեղեցական իր... |
No edit summary |
||
Տող 1.
«Կանոնագիրք Հայոց» (''«Կանոնգիրք Հայոց», «Կանոնգիրք», «Կանոնագիրք»''), միջնադարյան հայ եկեղեցական իրավունքի ժողովածու: Բաղկացած է հոգևոր-եկեղեց., ծիսադավան., բարոյախրատ., գաղափարաքաղ. և տնտ-քաղաքացիական խնդիրներ ընդգրկող կանոն հոդվածներից, որոնք ամփոփված են առանձին կանոնախմբերում: Այդ կանոնախմբերի մի մասը հավաքել, միավորել, դասավորել և «Կանոնագիրք Հայոց»–ը է կազմել [[Հովհաննես Գ
Հովհաննես Գ Օձնեցու կազմած ժողովածուն բաղկացած է 24 կանոնախմբից, որոնցից 15-ը թարգմանական են և սերում են հուն. կանոններից: Դրանք են «Կանոնագիրք Հայոց»–ը հրատարակվել է (լատ., հայերեն) մի քանի անգամ, 1941-ին մասնակիորեն թարգմանվել գերմ.: Առավել ամբողջական հրատարակվել է 1964–71-ին և ընդգրկում է VIII, X և XI դդ. խմբագրումները` ԾԷ (57) կանոնախմբով և ՌՅԼԲ (1332) կանոնով: «Կանոնագիրք Հայոց»-ում տեղ են գտել եկեղեց. պաշտամունքի, ծիսական, հոգևորականների վարքագծի, հայ ավատատիր. հասարակության համակեցության ձևերի, հասարակության անդամների փոխհարաբերությունների, ամուսնության և ընտանիքի, ժառանգության և այլ հարաբերությունների կարգավորման նորմեր: «Կանոնագիրք Հայոց»–ը նաև Հայ եկեղեցու վարդապետ. աստվածաբանության կարևոր աղբյուրներից է. կանոններից շատերն ունեն ոչ միայն ծիսական, եկեղեցաբան., կենցաղ. և բարոյական արժեք, այլև` աստվածաբան. և դավան. հեղինակություն: Կանոնագիրքը, բացառությամբ Շահապիվանի ժողովի կանոնների, մարմն. պատիժներ չի նախատեսել: Հանցանքների դեմ պայքարի հիմն. միջոցը համարվել է ապաշխարությունը, բարոյական ներգործությունը: Պատիժները վերաբերել են անձն. ինչքային իրավունքին, պաշտոնյաների գործունեությանը, ծիսակարգի խախտումներին: Կանոնագիրքն արժեքավոր տվյալներ է պարունակում հայ ժողովրդի (նաև այլ ժողովուրդների) կենցաղում և հավատալիքներում հեթանոսությունից մնացած ապրելակերպի, պատկերացումների, ընտանեկան հարաբերությունների մասին: Կանոնագրքում տեղ գտած և մեզ հասած հուն. աղբյուրները հնագույնն են: «Կանոնագիրք Հայոց»-ի վկայությունները, որպես պաշտոն. վավերագրերի հեղինակություն, օգտագործվել են և՛ Հայ եկեղեցու իր ավասության տակ գտնվող հարցերի վերջնական լուծման կարգադրություններում, և՛ հայ մատենագրության տարբեր բնույթի երկերում, իսկ որպես սկզբնաղբյուր` նաև Մխիթար Գոշի ու Սմբատ Սպարապետի (1265) դատաստանագրքերում: «Կանոնագիրք Հայոց»–ը մինչև XX դ. 20-ական թթ. գործածվել է Հայաստանում և հայկ. գաղթավայրերում:
|